Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապին Պակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ) Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ) Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութ Եվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The Economist Նիկոլը Լուկաշենկոյի կողքին էր նաեւ Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելիս (Տեսանյութ) Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Զելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատել Ինչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթը

Ուրախ եմ, որ Միացյալ Նահանգներում նախկինները վերադառնում են. Արտակ Զաքարյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ հինգերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ:

«ԱՄՆ-Ի ՀԵՏ ՆԻԿՈԼԸ ՍՏՈՐԱԳՐԵՑ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՍՈՒՏ»

Ստորագրվեց հայ-ամերիկյան ռազմավարական փաստաթուղթ, ինչն ԱՄՆ դեսպանատան, այսպես ասած, ոչ հաստիքային աշխատող քաղաքական գործիչները գրեթե փրկության օղակ են ներկայացնում, իսկ շատ քաղաքագետներ էլ, ուղղակի զգուշացնում են, թե սա մեր կործանման սկիզբն է: Իրականում ի՞նչ տվեց այս փաստաթուղթը կամ ի՞նչ վտանգներ է պարունակում:

Դրական որեւէ բան, որպես այդպիսին, փաստաթղթի մեջ, ցավոք, չկա: Շատ կուզեի, որ լիներ: Իսկ բացասական երեւույթներն ինքնին արդեն իրենց ցույց են տալու առաջիկայում, երբ ԱՄՆ նոր վարչակազմն արդեն իսկ սկսի իրականացնել իր նախապես հայտարարված քաղաքականությունը Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում, ինչը նաեւ որոշակի ուղիղ առնչություն է ունենալու մեր տարածաշրջանի հետ, եւ այդ քաղաքականությունն ուղղվելու է Իրանի դեմ: Այս փաստաթղթում կան որոշակի ձեւակերպումներ, համաձայն որի, Հայաստանը եւս կարող է հայտնվել ռիսկային գոտում, եթե ստանձնի պարտավորություններ` տարածաշրջանում համատեղ հանդես գալու որոշակի խնդիրների վերաբերյալ։ Բայց չկան ձեւակերպումների մեջ ՀՀ շահերից բխող որեւէ նոր բան։ Մասնավորապես՝ այսօր մեզ անհրաժեշտ է անվտանգություն, սակայն, ինչպես միշտ, հիմա էլ Միացյալ Նահանգները որեւէ կերպ չեն երաշխավորում ՀՀ անվտանգությունը, ընդ որում՝ չեն երաշխավորել եւ չեն երաշխավորելու: Սա չեմ ասում նրա համար, որ ամերիկացիները վատն են, այդպիսին է իրենց քաղաքականությունը։ Իրենք այստեղ նրա համար չեն, որ Հայաստանի անվտանգությունը երաշխավորեն, իրենք այստեղ նրա համար են, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի դեմ պայքարող երկրներից մեկը: Այսինքն՝ եթե աշխարհում 10 երկիր է, ենթադրենք ԱՄՆ-ի հետ միասին Ռուսաստանի դեմ պայքարում, 11-ը լինի, չի խանգարի ամերիկացիներին, բայց մեզ ի՞նչ կտա, սա շատ մեծ հարց է։

Փաստաթուղթում չկա գրված, որ Հայաստանի դեմ որոշակի ռազմական ագրեսիայի պարագայում Միացյալ Նահանգները ցուցաբերելու են համապատասխան աջակցություն։ Չկա ռազմատեխնիկական կամ ռազմաքաղաքական համագործակցության մասին խոսք։ Իսկ խորհրդատվություն, դասընթացներ միշտ էլ եղել է, 2003 թվականից սկսած Միացյալ Նահանգների Կանզասի համալսարանի հետ ունենք ռազմակրթական համագործակցություն, եւ այդտեղ որեւէ նորություն չկա, ամբողջ աշխարհը գիտի դրա մասին։ ՆԱՏՕ-ի հետ` հյուսիսային հրամանատարության շրջանակներում, հինգ տեղերում իրականացնում ենք խաղաղապահ առաքելություն: «Eagle Partner» համատեղ հայ-ամերիկյան զորավարժությունները վաղուց ենք մի քանի անգամ արել: Այնպես որ, նախկին իշխանությունների ձեռքբերումները նորից վերաշարադրել ու գալ գլուխ գովել, թե մենք ստեղծեցինք նոր ռազմավարական համագործակցություն, չի ստացվելու: Ոչ մի համագործակցություն չկա։ Այդ փաստաթղթում ո՛չ «ռազմավարական դաշնակից», ո՛չ «ռազմավարական գործընկեր» բառակապակցությունները չկան: Կանոնադրություն է՝ ինչ-որ բարի ցանկություններ իրականացնելու մասին, ո՞ւմ համար բարի` պարզ չէ: Նորամուծությունը նոր ռիսկերն են՝ տարածաշրջանի հետ կապված, ինչի մասին արդեն խոսեցի, եւ միջուկային էներգետիկայի համագործակցությունը։ Ձեւակերպում են այնպես, կարծես, հիմա Հայաստանը միջուկային գերտերություններից մեկի հետ սկսելու է արդեն միջուկային ծրագիր մշակել: Այնինչ, երբ խորանում ես, տեսնում ես, որ ռիսկերը կապված են Մեծամորի ատոմակայանի հետ, եւ չի բացառվում, որ մենք ընդհանրապես զրկվենք նաեւ այդ հնարավորությունից, ինչը Թուրքիայի եւ Ադրբեջանի տասնամյակների պահանջն է եղել։

Կարո՞ղ ենք ինքներս մեզ մխիթարել նրանով, որ այս փաստաթուղթը ստորագրվել է ԱՄՆ արդեն նախկին նախագահ Բայդենի հեռացող վարչակազմի հետ:

Մխիթարության խնդիր չկա: Նիկոլը շատ լավ հասկանում է, որ դա Հայաստանին ոչինչ չի տալու, բայց նաեւ շատ լավ գիտի, որ մեր ժողովուրդը միամիտ է , եւ իրեն հեշտ է խաբել: Ասելու են՝ ժողովո՜ւրդ, տեսեք, Նիկոլն առաջին անգամ ռազմավարական պատմական փաստաթուղթ է ստորագրել: Սա շատ մեծ ստրատեգիական սուտ է: Բացի այդ, Նիկոլը նաեւ Վաշինգտոնի վրա է վաճառում այս փաստաթուղթը, որ առաջիկա ընտրություններում կամ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում ոստիկանությունը կարողանա շարունակել իր ապօրինությունները՝ խաղաղ ցուցարարների դեմ, իսկ ԱՄՆ դեսպանատունը ժողովրդավարության անվան տակ աչք փակի ապօրինի, հակաժողովրդավարական գործողությունների վրա։ Նիկոլը թույլ է տվել, որ ամերիկացիները թոկը գցեն Հայաստանի վիզը՝ հանուն իր իշխանությունն էլի երկարաձգելու հնարավորության։

«ՀԱՍՑՐԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԸ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ԹԻՎ ՄԵԿ ՄԱԿԱՐԴԱԿԻ»

Հարեւան Իրանը բավական դժգոհ է հայ-ամերիկյան փաստաթղթի ստորագրումից: Ավելին՝ կան տեղեկություններ, որ իրենց կողմից եղել է առաջարկ համանման փաստաթուղթ ստորագրել Հայաստանի հետ, ինչից հրաժարվել է հայաստանյան իշխանությունը: Ի՞նչ հետեւանքներ սա կունենա:

Արցախը, բանակը, մեր անվտանգությունը, մեր 5000-ից ավել զոհերին մատաղ անելուց հետո սրանք բերեցին, հասցրին Սյունիքը խոցելիության թիվ մեկ մակարդակի: Եվ ընդհանրապես, միայն Սյունիքը չէ, Հայաստանի ամբողջ տարածքն այսօր խոցելի է: Եթե բաժանենք երկու մասի Հայաստանի դեմ ուղղված մարտահրավերները՝ ռազմական ագրեսիայի տեսանկյունից, թիվ մեկը Սյունիքն է, թիվ երկուսը Հայաստանի մնացած բոլոր տարածքները։ Այնպես չէ, որ, ասենք, Լոռիում ավելի անվտանգ է, քան Վայոց ձորում այսօր ապրելը կամ ընդհանուր առմամբ անվտանգային միջավայրը:

Այսօր ականատես ենք Իրանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային համագործակցության, անունը ուզում եք դրեք ռազմավարական, թե` տակտիկական, բնական իրավիճակ է: Այն, որ Իրանն ու Ռուսաստանն իրար հետ արդեն ստորագրեցին ռազմավարական համագործակցության փաստաթուղթ, սա ինքնին արդեն լավագույն հարթակն է, որ Հայաստանը դրա մեջ հենց որպես հանգույց տեղավորվի։ Այստեղ Հայաստանը կարող է նույնիսկ եռանկյան երրորդ գագաթի հավասար իրավունքով նստել, որովհետեւ Թուրքիան ու Ադրբեջանը չեն տեղավորվում իրենց շահերով այդ գագաթի մեջ, Վրաստանն էլ առայժմ դեռ չի տեղավորվում: Այսինքն՝ խելացի Հայաստանը կլիներ այդ եռանկյան երրորդ գագաթը ու իր անվտանգությունը կապահովեր: Իսկ Հայաստանը դառնում է հակառակ ճամբարի գագաթն այստեղ, հանուն ինչի՞, որ այն մյուս երկուսը արդեն թշնամանա՞ն քեզ հետ: Իսկ այն հակառակ ճամբարի ներկայացուցիչները ասեն՝ Հայաստան, կներես, ձեռքներս չի հասնում քեզ օգնենք, ոչինչ թող քեզ ծեծեն՝ այնպես, ինչպես հիմա Ուկրաինայի՞ն են ծեծում:

Կարծում եք՝ ռուս-իրանական հարթակում մեր առաջ դուռը դեռ փակ չէ՞:

Վստահության դուռն է փակվել։ Ընդ որում՝ ոչ մեր առաջ, այլ ինչ ասում եմ, Նիկոլին է վերաբերում: Նիկոլին փոխելուց հետո, հենց հաջորդ օրը հնարավոր է երկրի անվտանգությունը 10-ը մակարդակով բարձրացնել։

Ինչպե՞ս, պարոն Զաքարյան, ստորագրված փաստաթղթերը հե՞տ է կանչվելու, օրինակ` նույն հայ-ամերիկյան ռազմավարական վերոնշյալ փաստաթուղթը:

Դա ֆիկցիա է, փաստաթուղթ չէ: Այն չի վավերացրել կոնգրեսը, դա ներպետական ընթացակարգ չի անցել եւ ընդհանրապես, բարի ցանկությունների խնդիր է, դրա բովանդակության 90 տոկոսը նախկինում արդեն հայտարարված են եղել։ Էներգետիկ համագործակցությունը, հումանիտար, մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները, ժողովրդավարության վերաբերող ինստիտուտների զարգացման խնդիրները միշտ էլ եղել են: Մեր իշխանության ժամանակ էլ է եղել, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին էլ է եղել: Այսինքն՝ դրանք տարիների ձեռքբերումներ են, նորից, այսպես ասած, վերաշարադրել են, ու Նիկոլը եկել է, ժողովրդին ուզում է խաբի, ասի՝ գիտեք, ես ինչ-որ լավ բան եմ բերել։ Ակնհայտ, վատ բանը, քաղաքական իմաստով ռադիացիոն նյութը վերցրել է, մտել է ժողովրդի մեջ ու ասում է, թե՝ տեսեք, ինչ լավ բան եմ բերել։

«ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ …»

Վաղը սա փաթեթավորելու են գեղեցիկ մեկնաբանություններով եւ ներկայացնեն, թե սրանով պահեցին Զանգեզուրը: Զանգեզուրի միջանցքի թեման այլեւս փակվա՞ծ է

Զանգեզուրի միջանցքի թեման փակել է Իրանի Իսլամական Հանրապետությունը, իսկ ռուսները շատ ավելի վաղ են փակել՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով, որտեղ «միջանցք» հասկացողություն չկա: Կա ճանապարհ, որը Ռուսաստանը ստանձնել է իր միջոցներով, իր ուժերով, որպեսզի վերահսկի տրանսպորտային փոխադրումները, բայց միջանցքային տրամաբանություն, որպես այդպիսին, չկա։ Իսկ թե ինչ է ասելու Արեւմուտքը, չմոռանանք, որ նրա անունից խոսողները Թուրքիան են եւ Ադրբեջանը, նրանք էլ ասում են՝ միջանցք։ Թուրքերն այսօր աշխարհի տարբեր տեղերում՝ բրիտանացիների հետ միասին, ակտիվորեն լոբբինգ են անում այդ միջանցքի գաղափարը։

— Կայացավ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը: Առաջիկայում որեւէ ձեւաչափով կկայանա նաեւ Թրամփ-Պուտին զրույցը: Ի՞նչ հույսեր կարող ենք ունենալ այս առումով:

Նախ ուրախ եմ, որ Միացյալ Նահանգներում նախկինները վերադառնում են՝ այն էլ հանրապետականները… Կարծես թե, լիբերալ, գլոբալիստական ուժերն աշխարհում, ընդհանուր առումով, նահանջում են, ավելի պահպանողական, պրագմատիկ ուժերն են առաջ գալիս։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ, այնամենայնիվ, Ուկրաինայի շուրջ թնջուկը ժամանակի տեսանելի հատվածում որոշակի հանգուցալուծման կգնա, եւ մենք որոշակի հնարավորություն կունենանք նաեւ իշխանափոխություն իրականացնել: Այդ ընթացքում նաեւ հույս ունենալով, որ, ի վերջո, հայ հասարակությանը գիտակցության համապատասխան մակարդակի կհասցվի եւ կհասկանան, որ այս իշխանությունն իրենց անվտանգության ամենամեծ սպառնալիքն է, որից օր առաջ պետք է հրաժարվել, ձեւավորել ազգային համերաշխության միասնական լայն կոնսոլիդացիա եւ դրա արդյունքում նաեւ նոր, ազգային, էլիտար իշխանություն: Կամ, ինչպես ընդունված է ասել, մերիտոկրատիայի իշխանություն՝ ընտրյալների: Ոչ թե ասել՝ ես Նիկոլի դեմ շատ եմ պայքարել, եկեք ինձ իշխանության բերեք, ո՛չ, պետք է լինի լավագույնների իշխանություն՝ այնպես, ինչպես Չինաստանում շատ երկար ժամանակ մերիտոկրատական իշխանություն է եղել, եթե չեմ սխալվում Ցիների դինաստիայի ժամանակ: Հայաստանը պետք է ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությունից առավելագույնս օգտվի, ոչ թե պատսպարվի, ծառայի իրենց՝ ստրուկի պես, ինչպես որոշ ամերիկամետ ուժեր են անում: Մենք չպետք է լինենք ո՛չ ռուսամետ, ո՛չ ամերիկամետ, ո՛չ եվրոպամետ, պետք է լինենք հայաստանամետ: Եթե քո երկրի շահերը պահանջում է, որ պետք է լինես Ռուսաստանի հետ, պետք է լինել, եթե քո երկրի շահերը պահանջում է, որ պետք է հասնես նրան, որ ամերիկացիները փոքր կամ մեծ հարցում քեզ ռեալ օգնություն ցույց տան, ուրեմն՝ ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի ունենա:

Բայց այսօրվա խիստ բեւեռացված աշխարհում հնարավոր լինելո՞ւ է այդպես:

Այո՛, անհնարին, ոչինչ չկա: Եթե մեզ թվում է, որ Իսրայելն այսօր Ռուսաստանի հետ չի համագործակցում, չարաչար սխալվում ենք: Եթե մեզ թվում է, թե միայն Միացյալ Նահանգներն են Իսրայելի շահերով առաջնորդվում կամ ամեն ինչում Իսրայելի հետ համամիտ են, դա էլ այդպես չէ: Կան փոխադարձ շահեր, որով ամբողջ աշխարհն է առաջնորդվում: Մենք մեր շահը ձեւակերպե՞լ ենք: Նիկոլը ձեւակերպել է՝ ամեն գնով մնալ իշխանության: Արցախը կկորի, Սյունքը, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը կգերեվարեն ու կտանեն Բաքու, իր համար էական չէ, միայն թե ինքը մնա իշխանության: Եվ նա շատ փայլուն իր շահին հետոեւում է: Եթե Նիկոլը նույն կերպ հետեւեր Հայաստանի շահերին հենց սկզբից, մենք այսքան աղետելի վիճակում չէինք լինի: Նա Հայաստանի շահը վաճառել է, որպեսզի մնա իշխանության, այլապես ինչու 2021 թվականի մարտի 2-ին Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբին պետք է ասեր, թե՝ ռազմական հեղաշրջում չի կարելի անել: Թուրքիային պետք է Նիկոլը…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապինՊակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ)Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ)Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութԵվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The EconomistՆիկոլը Լուկաշենկոյի կողքին էր նաեւ Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելիս (Տեսանյութ)Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԶելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատելԻնչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթըԿապի մեջ կլինենք, շնորհակալ եմ այցի համար․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Ռեալը» նոր գլխավոր մարզիչ կունենաԿիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համարՊուտինն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտական չէ․ ԼուկաշենկոՊուտինը և Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ. ԿրեմլՀռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ինԿիմ Չեն Ընը մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն է ժամանել նվերովՆախաձեռնում ենք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ ԱղազարյանԵս ու Հարութը այլևս միասին չենք. Արամ Մելիքյանի դուստրը խոսել է սիրելիից բաժանվելու պատճառի մասինՈւկրաինական անօդաչուն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին, վիրավորվել է փոխնահանգապետըԱյս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՆորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում Եղանակը՝ առաջիկա օրերինՌուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. ՊուտինՊապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն ՊապիկյանԲաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անումԱլիևները մեկնել են ՇուշիՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ»Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top