Ե՞րբ ես դու շնորհք սովորելու ու քո անմակարդակ պահվածքով չես խանգարելու կոլեգաներիդ․ Կամո Թովմասանը՝ Արուսիկ Տիգրանյանի մասին Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամը ԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐ Ռուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն է Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Ինչ էր անում Նատալյա Ռոտենբերգը Ծաղկաձորի համայնքապետարանում Կառավարության նիստը. Ուղիղ Սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Արգամ Աբրահամյանը կմնա կալանքի տակ Չէ՞, հա, իրո՞ք. Գեւորգ Սուջյանի պատասխանը Ալիեւին

Բա չիմացա՞ք. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Բա չիմացա՞ք՝ Նիկոլի հետ համակեցության կարգով ապրող կինը՝ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ, հիմա էլ ասում է, թե՝ պետք է սովորենք լավ ապրելու համար վճարել: Ո՛չ ավել, ո՛չ պակաս նա եկել է այն եզրահանգման, որ 12 տարի տրանսպորտի համար 100 դրամ վճարելը տեղում դոփել է: Փաստորեն, ըստ Նիկոլի ու Աննայի, առաջ գնալու համար պետք է 300 դրամ վճարել տրանսպորտի համար, որպեսզի համ էլ կիրթ երեւանք: «Նույնիսկ ոզնուն է պարզ, որ այդ կինը իրենց լավ ապրելու մասին է խոսում: Որովհետև բոլոր տեսակի թանկացումներից, հարկերից եւ տուգանքներից իրենք են էլ ավելի լավ եւ ճոխ ապրում, իրենք են ավելի շատ «վաստակում» եւ ավելի շատ ծախսում… Հիմա էլ ասում է՝ վճարեք, որ լավ ապրենք, որ տեղում չդոփենք, քչություն է անում: Այ հիմա վերջում հումոր կանեմ: Է միանգամից տրանսպորտը դարձրեք 1500 դրամ, որ կարգին ապրենք, այ ժլատ մելչնիկներ», - գրել է քաղակտիվիստ Արամ Աբաջյանը:

ԱՄՆ-ում դեսպան ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԸ X-ի իր սոցէջում գրել է. «Վաշինգտոնում դիվանագիտական ​​կորպուսի հետ մասնակցում եմ ԱՄՆ նախագահի 60-րդ երդմնակալության արարողությանը»: Ու այստեղ ամենազարմանալին այն չէ, որ Լիլիթ Մակունցը նույնպիսի ոգեւորությամբ ամերիկյան Չիկագո քաղաքում էլ մասնակցում էր ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համաժողովին եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված Դեմոկրատական կուսակցության ներքին եւ արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ քննարկումներին, որի ընթացքում էլ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվել էր Թրամփի թիվ մեկ մրցակիցը՝ Քամալա Հարիսը: Այլ, պարզապես, ապշեցնող է այն, թե ինչ է գրում դիվանագետ Արա Պապյանը Մակունցի մասին: «Հիմա ՔՊ-ական դեսպան Մակունցը եւ Նարեկ անունով ՔՊ-ական նախարարը լուսանկարներ են հրապարակում՝ Թրամփի պաշտոնամուտին նվիրված ոչ պաշտոնականեւ վճարովի միջոցառումներից՝ նպատակ ունենալով ստեղծել պատրանք իբր մասնակցել են Թրամփի պաշտոնական երդմնակալությանը»։ Փաստորեն, հայ-ամերիկյան հարաբերություններն իրականում շարունակում են մնալ «ճ» կլասի վրա:

Չի դադարեցնում զարմացնել «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Հիշում եք չէ՞, որ օրեր առաջ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը հերքեց, թե մաս է կազմում Կարապետյանի կողմից նախաձեռնվող ինչ-որ խորհրդի: Եվ ահա հերթը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանինն է: Նա հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է. «Ինձ տեղեկացրին, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ իր կողմից ձեւավորած խորհրդին իբր անդամակցում եմ նաեւ ես։ Հայտնում եմ, որ դա ոչ միայն ապատեղեկատվություն է, այլեւ երբեւէ որեւէ առնչություն չեմ ունեցել նրա կամ իր ձեւավորած կառույցի հետ։ Ավելին, երբեւէ չեմ շփվել հիշյալ անձի հետ»։ Լավ, ինչքա՞ն կարելի է ամեն անգամ անուններ տալ ու խայտառակվել, գուցե ինչ-որ մեկը խորհո՞ւրդ տա Նիկոլի նախկին խորհրդականին, որ ձեռ քաշի քաղաքականությունից ու կպնի իր գործերին:

Իսկ հիմա դե բռնվեք, որ չընկնեք: Ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների` Նիկոլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի ֆաբրիկայի գլխավոր ֆեյք հռչակված ՏԱՐՈՆ ՉԱԽՈՅԱՆԻ նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել։ Կարո՞ղ է ֆեյքերի մի մեծ խումբ Չախոյանը չի հայտարարագրել, դրա համար հերթն իրեն հասավ, կհարցնեք դուք, բայց՝ ոչ: Կատակը կատակ, իսկ թե ինչ ցույց կտա ուսումնասիրությունը, պարզ կլինի առաջիկայում:

Զարմացած է «Իրավունք»-ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ե՞րբ ես դու շնորհք սովորելու ու քո անմակարդակ պահվածքով չես խանգարելու կոլեգաներիդ․ Կամո Թովմասանը՝ Արուսիկ Տիգրանյանի մասին Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամըԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐՌուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ) Այսօր հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանի քույրիկի տարեդարձն էՀայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Ալեք Մանուկյան փողոցումԻրոք, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքներին․ ՊեսկովԱռողջության ապահովագրությունից արդեն օգտվել է 850 հազար քաղաքացիՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովԿեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն ՊիպոյանԼրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համարԲռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից երկու բրոնզե մեդալ Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսիցԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումներըԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովԹուրքիայից վտանգ չեմ տեսնում, որի համար մեզ անհրաժեշտ է ՌԴ ռազմաբազան. Ալեն ՍիմոնյանՊուտինն է բացել ռազմաբազայի հարցը, դա քաղաքական թեմա է, իրենք երևի առաջարկ ունեն. Ալեն ՍիմոնյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Ախուրյանի, Արթիկի, Մասիսի որոշ հասցեներումՀՀ-ՌԴ կապերը փոխվելու են․ Ալեն Սիմոնյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված