Քարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Թրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի» ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքից Կարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ» Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներից Մինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալ Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին Աստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներ Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին

Տան տղամարդը պիտի տղամարդ լինի, որ ով ուզի քո տուն չմտնի ու դուրս գա. Կարեն Հովհաննիսյան

Մշակութային

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել ենք դերասան ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ: Կարենը հեռուստադիտողին հայտնի է իր կերտած բազում դերերով, ինչպես նաեւ խիստ քննադատական մոտեցումներով, որից ձեռնպահ չմնաց նաեւ այս անգամ:

«ԵԹԵ ՄՇՏԱՊԵՍ ՆԵՐԿԱՅԱՑՆԵՍ ԼԱՑՈՂ ՄԱՐԴՈՒ ԿԵՐՊԱՐ, ԴԱ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆԻ ՉԻ ՏԱՆԻ»

— Ի՞նչ է կատարվում մեր մշակույթի հետ:

— Նախ հասկանանք, թե ինչ բան է մշակույթը: Մեր մշակույթը բոլոր ժամանակներում ողջ աշխարհի համար եղել է առաջնային, սակայն, ցավոք, մեր օրերում մշակույթը մղվել է հետին պլան, որովհետեւ, երեւի թե, աշխարհի մեծերը հասկացել են, որ մշակույթով կարելի է մարդկանց կառավարել, որ մարդիկ ավելի հաշվի կնստեն մշակույթի հետ, եւ, այս ամենը հաշվի առնելով՝ փորձել են մարդկանց հեռացնել մշակույթից ու, կարելի է ասել, որ մենք հիմա մշակութազուրկ ենք:

Բայց մենք իրավունք չունենք համակերպվելու: Չէ՞ որ ինչպես մենք ենք ստացել հարուստ մշակութային ժառանգություն, այդպես էլ պետք է փոխանցենք մեր սերունդներին: Իսկ մենք ի՞նչ ենք փոխանցելու, ժարգոնային բառապաշարով սերիալային մշակո՞ւյթ:

Չէ, իհարկե, դա փոխանցելու բան չէ: Իրականում սերիալում էլ ասելիք կա, եթե այն ճիշտ ընկալվի: Գուցե խոսակցական առումով շատ վատ հնչերանգներ կան այդ ամենի մեջ, սակայն դա էլ հասկացողի եւ չհասկացողի համար է: Չքննադատենք սերիալային մշակույթը, քանի որ մեր օրերում շատ արդի է դա: Սերիալը զիջել է այն արվեստին, որով մարդը ավելի է կրթվում՝ չնայած նրան, որ ես ինքս սերիալային նախագծերի մասնակից եմ եղել եւ դեռ կլինեմ: Սակայն, ամեն դեպքում, փոխանցելու առումով եթե նայում ենք, ապա կասեմ` մենք շատ կաղում ենք, որովհետեւ մշակույթը միայն թատրոնը, կինոն չէ: Մշակույթը դա ներաշխարհ է, որը պետք է բոլորս հասկանանք: Դա դաստիարակություն է, դա ճիշտ նիստուկաց է, դա ճիշտ ընկալում է քո ազգի եւ պատկանելիության վերաբերյալ: Այսինքն՝ ամեն բանի մասին՝ քո հայ լինելու, քո գենետիկ կոդի մասին: Սա մի ամբողջ մշակույթ է, որին պիտի լինես հավատարիմ: Ես հաճախ եմ ասում, որ մեզ պակասում են պատմական, հայրենասիրական ֆիլմեր: Այսինքն՝ եթե չոգեւորես մարդուն ու մշտապես ներկայացնես լացող մարդու կերպար, դա ոչ մի լավ բանի չի տանի: Պետք է ուժ քարոզել, առաջ գնալ, որպեսզի վաղը առաջ գնանք եւ գոնե չվախենանք:

«ԵԹԵ ՏԱՆ ՏՂԱՄԱՐԴԸ ՏՂԱՄԱՐԴ ՉԻ, ԱՅԴ ՏՈՒՆ ՈՎ ՈՒԶԻ, ԿՄՏՆԻ, ԴՈՒՐՍ ԿԳԱ»

— Լավ, իսկ ինչո՞ւ պետական մակարդակով պատմական ֆիլմեր չի նկարվում:

— Այ, այդ «պետ» բառը շատ կարեւոր է: Պետական բառի մասին է խոսքը: Ուրեմն՝ երբ պետությունը անգամ չի մտածում պատմական ֆիլմ նկարելու մասին եւ չի անում իր պատմության պրոպագանդումը, այստեղ ուրիշից ակնկալիք ունենալ հնարավոր չէ: Եթե պետությունն իր հսկա միջոցները չի տրամադրում, ապա ինչ-որ մեկը երբեք իր գումարը չի ներդնի պատմական ֆիլմ նկարելու մեջ, որովհետեւ այդ ինչ-որ մեկը շատ լավ հասկանում է, որ իր գումարը հետ չի բերի: Այստեղ շատ կարեւոր է հասկանալ, թե ով պետք է այս ամենի գլխին կանգնած լինի՝ պետությունը: Սա պետք է պետական ծրագրով անել, քանի որ խոսքը քո պետության, քո մշակույթի, պատմության մասին է: Իսկ մենք ի՞նչ ենք տեսնում. մեզ այսօր ասում են՝ եկեք բացառենք Հայոց պատմությունը եւ դարձնենք Հայաստանի պատմություն: Այսինքն՝ բացառե՞նք մեր պապերի երկիրը եւ այն վայրերը, որտեղ մեր պապերն են ապրել, եւ առաջնորդվենք նրանով ու սերունդներին սովորեցնենք այն, որ մենք ընդամենը ունեցել ենք Հայաստան ու վե՞րջ, եւ դրանից առաջ ունեցած պատմությունը կարեւոր չէ, երեխաներ ջան: Չէ՛, եւս մեկ անգամ՝ չէ՛: Գոնե մեր վերջին հերոսների մասին պետք է շատ ու շատ ֆիլմեր նկարվեն:

— Դուք ընդհանրացրիք, այդ դեպքում ես առավել ընդհանրացնեմ. մեր օրերում, ցավոք, փորձում են կրոնը խեղաթյուրել: Սրան ի՞նչ կասեք:

— Մեզ մոտ վաղուց են կրոնը խեղաթյուրել: Եկեղեցին, կարծես, ուժեղ չգտնվեց եւ ժողովրդին չկանչեց իր մոտ: Ես ինձ համարում եմ քրիստոնյա, քանի որ այդպես եմ կրթվել եւ դաստիարակվել՝ չնայած նրան, որ կան շերտեր, որոնց հետ համաձայն չեմ, այնուամենայնիվ, ես քրիստոնյա եմ, սակայն հաճախ եմ օրինակ բերում ու ասում՝ եկեք նայենք մահմեդականներին ու տեսնենք, թե ինչ անմնացորդ են նրանք հավատում իրենց կրոնին: Անգամ օդանավակայաններում, եթե ուշադիր նայենք, ապա հաստատ կտեսնենք, որ կա նրանց համար հատուկ մի սրահ, որ երբ նրանց աղոթքի ժամը գա, նրանք գնան համապատասխան սրահ եւ իրենց աղոթքն անեն, ու իրենց ոչինչ չպիտի խանգարի այդ պահին: Դե հիմա ասեք՝ տեսե՞լ եք մի օդանավակայան, որտեղ գոնե մատուռանման տեղ լինի քրիստոնյաների համար: Մահմեդականների մոտ կա հստակ սահմանված օրենք՝ եթե դու չենթարկվես այս եւ այն օրենքին, ապա կպատժվես: Այսինքն՝ դա էլ է մշակույթ, որ պետք է դրա առաջ լինես հավատարիմ: Իսկ մեզ մոտ բարձիթողի վիճակ է: Ասում են՝ ազատ ես քո ընտրության մեջ: Ուզում ես գնա դարձիր աղանդավոր, դա քո որոշումն է: Սա է խնդիրը: Ես միշտ ասում եմ՝ եթե տան տղամարդը տղամարդ չի, այդ տուն ով ուզի, կմտնի, դուրս կգա: Նույնը մեր երկրի մասով եմ ասում: Մեր երկրի ղեկավարը եթե տան հերը չի, այդ տուն ով ուզես, կմտնի, դուրս կգա: Նույնն էլ եկեղեցուն է վերաբերում:

«ՄԻ ՔԻՉ ԱՊՐԵԼՈՎ ԱՄՆ-ՈՒՄ` ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ՝ ՉԷ՛, ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ, ՊԻՏԻ ԳՆԱՄ ԻՄ ՏՈՒՆ»

— Վերադառնալով Ձեզ եւ Ձեր գործունեությանը՝ կասե՞ք Ձեր նոր ծրագրերի, ֆիլմերի մասին: Ունե՞ք նոր առաջարկներ:

— Նոր առաջարկ դեռ չունեմ: Հավանաբար, հանգստանալու դադար է մոտս: Եթե լինեն խելամիտ առաջարկներ, անպայման կքննարկեմ եւ կընդունեմ, քանի որ սա իմ մասնագիտությունն է, որով ես ապրում եմ, արարում եմ, նոր կերպարներ եմ մարմնավորում: Սա իմ գործն է, որով ես պիտի զբաղվեմ իմ ողջ կյանքում:

— Ձեր շատ գործընկերներ այդպես էլ չունենալով խելամիտ առաջարկներ՝ մեկնեցին երկրից: Ինչպե՞ս է ստացվել, որ Դուք չեք մեկնել եւ, ամեն բանից անկախ, շարունակում եք ապրել ու արարել Հայաստանում:

— Նախ սկսեմ այնտեղից, որ որեւէ մեկին մեկնելու համար չեմ մեղադրում: Դա ամեն մարդու որոշելիքն է, ուրեմն՝ այդպես է նպատակահարմար գտել: Գուցե գնալուց մեծ սպասելիքներ են ունեցել, չգիտեմ, ամեն մարդ ունի իր անձնական պատճառը գնալու, ոչ ոք հենց այնպես չի գնում: Ես, պարզապես, չեմ կարողանում գնալ, չեմ սիրում իմ տնից բացի ուրիշ տեղ ապրել: Կրկնում եմ, սա շատ անհատական հարց է: Գիտեմ մարդիկ, ովքեր ինձ նման այլ տեղ ապրել չեն կարողանում, սակայն ունեն իրենց պատճառները գնալու: Ինքս չկարողացա: Անգամ փորձ եմ ունեցել ԱՄՆ-ում ապրելու, սակայն մի քիչ ապրելով այնտեղ, հասկացա, որ՝ չէ, ես, ամեն դեպքում, պիտի գնամ իմ տուն եւ իմ տան մեջ արարեմ, ստեղծեմ, կերտեմ: Ու կապ չունի, թե քիչ կլինի գումարը, շատ կլինի, միեւնույնն է, ես այստեղ պետք է լինեմ: Ես շա՜տ, չափազանց շատ սիրում եմ իմ երկիրը: Ու անդրադառնալով նրան, թե մարդ ինչքան է ուզում զբաղված լինել աշխատանքով, այ, սա է կարեւորը: Ես ուզում եմ շատ զբաղված լինել: Գուցե մի տեղ ավելի քիչ կստանամ, մի տեղ ավելի շատ ու մեկը մյուսով կլրացնեմ, դա արդեն հարցի այլ կողմն է: Բայց ես պետք է մշտապես զբաղված լինեմ: Ու ամենից կարեւորը, ինչ էլ անեմ, պետք է զբաղվեմ իմ մասնագիտությամբ: Կարող է իմ մասնագիտությունից զատ՝ գնամ այլ աշխատանք կատարեմ, բայց ինձ մոտ առաջնայինը իմ մասնագիտությունն է:

«ՇԱՏ ՈՒ ՇԱՏ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԶՐՈՅԻ ՎՐԱ ԵՆ, ՍԵՐՈՒՆԴ ԿՐԹԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ ԿԱՂՈՒՄ ԵՆ»

— Առհասարակ, աշխատանքը եւ աշխատելը` կուլտուրա է, որը գալիս է ընտանիքից եւ դաստիարակությունից: Դուք մշտապես աշխատել եք, անգամ այնպիսի աշխատանքներ եք կատարել, որը Ձեզ համար դժվար է եղել: Արդյո՞ք արժանվույն է գնահատվել այդ աշխատանքը:

Միանշանակ համաձայն եմ: Երբեք չի եղել, որ ես մնամ անգործ: Գուցե ինչ-որ փոքրիկ ժամանակաշրջան եղել է, սակայն դա ես լուծել եմ միանգամից: Ինձ համար շատ կարեւոր է վաստակել ցանկացած գնով, քան տրվել ինչ-որ անհասկանալի կոմպլեքսների, որովհետեւ երբեք ու երբեք երեխային հետաքրքիր չէ, թե պապան ինչպես է գումար աշխատում: Երեխան միայն գիտի, որ պապան իրեն պիտի հաց բերի ու կոնֆետ: Այ, այստեղ պապայի գերխնդիրն է, թե նա ինչպես պետք է բերի այդ հացն ու կոնֆետը՝ իր կոմպլեքսները հաղթահարելու գնով, իր ջանասիրության գնով եւ այլն: Այսինքն՝ բոլոր հանգամանքները հաշվի առնելով, ամեն ինչ անելով՝ պիտի ապահովես քո երեխային եւ քո տունը, որի հանդեպ ունես մեծ պատասխանատվություն:

— Ըստ Ձեզ, որոշակի սոցհարթակները չե՞ն փչացնում սերունդներին՝ դրանով սպանելով նրանց մեջ աշխատելու կուլտուրան: Այսօր սոցհարթակներում գումար աշխատելն ավելի դյուրին է, ոչինչ անել հարկավոր չէ՝ բացի բարեմասնություններ ցուցադրելուց:

— Սա այն վատ ծրագիրն է, որը ներմուծվել է Հայաստան, որպեսզի պառակտի եւ մշակութազուրկ դարձնի այս ժողովրդին: Այստեղից պետք է սկսենք: Այսինքն՝ եթե կրթական եւ շատ ու շատ համակարգեր զրոյի վրա են եւ սերունդ կրթելու գործում կաղում են, ապա այսպես է լինում: Չէ որ ամենակարեւոր բանը`մանկապարտեզն է, դպրոցը եւ ընտանիքի դաստիարակությունը: Եթե մենք այս երեք ֆակտորները ճիշտ պահենք տեղում, մենք չենք ունենա նման խնդիրներ: Հետեւաբար, սերունդը ճիշտ կիմանա իր պատմությունը, կիմանա իր անելիքն այս աշխարհում: Քիչ առաջ խոսեցինք աշխատելու կուլտուրայից: Այստեղ տեղին է ասել, որ եթե ծնողը իր երեխային ճիշտ սովորեցնի աշխատել, ապա այդ երեխան հետագայում երբեք չի մնա անաշխատանք: Ես միշտ եմ ասում, որ ցանկացած երեխա, երբ արդեն գիտակից է, այդ պահից ինքը պիտի մի բան անի՝ աշխատի, արարի, ստեղծագործի: Դա բնավորություն է ձեւավորում երեխայի մեջ:

— Կարեն, ի՞նչ ենք անելու…

— Չեմ կարող ասել, դա եթերային չէ: Եթե ասեմ, ինձ կդատեն ընկերոջս նման: Ամեն դեպքում, փորձեմ պատասխանել: Պետք է մեր սերնդին ճիշտ դաստիարակենք՝ չմոռանալով այն կարեւորը, որ մենք հայ ենք: Եթե այսօրվա մարդու համար կարեւոր չէ իր հայ լինելը, մշակույթ ու ավանդույթ ունենալը, այս դեպքում էլ կարեւոր չի լինի, որ ասենք՝ մենք հայ ենք ու երկիր ունենք: Այս դեպքում եթե խնդիրը գոյաբանական է, միայն մեր ֆիզիկական ապրելու մեջ է, ապա ի՞նչ տարբերություն՝ մենք ապրում ենք Հայաստանում, թե Ղրղզստանում: Իսկ եթե զատում ենք գոյաբանականից ու կարեւորում, որ մենք պիտի մեզ հայ զգանք, ապա պիտի մեր ընտանիքում, մեր երեխաներին ճիշտ դաստիարակենք՝ տանք մշակույթ, գենոֆոնդ, ինչը մենք ունենք մեր պապերից մեզ ժառագած: Ինչպես ասացի, ամեն տուն պիտի ունենա տղամարդ եւ հայր, սա գլոբալ հասկանանք: Այսինքն, որ որձ լինի մեր պետության գլխին, մենք երբեք չենք ունենա խնդիր:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Քարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձելԹրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի»ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքիցԿարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներիցՄինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերինԱստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ինԲանակցային ուղու ձևաչափը չի թելադրվում ո՛չ Կիևի, ո՛չ Բրյուսելի կողմից, այլ կառուցվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Ռուսական աղբյուրՈւիտկոֆ. Մերձավոր Արևելքը կարող է տնտեսապես գերազանցել Եվրոպական Միությանը (Տեսանյութ)«Հրապարակ». ՄԱՍԿ–ը վա–բանկ է գնում«Ժողովուրդ». Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն էԱՄՆ-ն պլանավորում է կրճատել իր զորքերի թիվը Եվրոպայում. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանՍեւ շուկայում հայտնված դեղերը ներմուծվում են ԵՏՄ երկրներից. Առողջապահական տեսչական մարմնի պաշտոնյան մանրամասներ է ներկայացնումԱՄՆ պետքարտուղարը շատ կոշտ երկխոսության մեջ է մտել ուկրաինական պատվիրակության հետ. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել«Փաստ». Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը»«Ժողովուրդ». ՔՊ-ն Երեւանում մերժված է. կուսակցականները իշխանությունից հրահանգ են ստացել«Հրապարակ». Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102–րդ բազան պետք է հանվի Հայաստանից«Փաստ». Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել«Ժողովուրդ». 11 հազար դեպք, 868-ը` առանձնապես ծանրՌուսաստանի կողմից ներկայացված պահանջների ցանկը հրապարակել են թուրքական լրատվամիջոցներըՌուսական պատվիրակությունը նաեւ տարածքների հետ կապված է վերջնագիր ներկայացրել. Ճանաչեք 4 մարզը, այլապես կդաննան 6«Մորդվիչևի նշանակումը նախերգանք կդառնա` «մեծաստղանի դինոզավրերին» փոխարինում են մարտադաշտում իրենց կարողություններն ապացուցած գեներալներով»Սա լկտիություն ու ապօրինություն է, շուրջ բոլորս լացող երեխաներ են. Գոհար Մելոյանն ահազանգում է«Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո կանցկացվեն միջոցառումներ տարբեր թանգարաններումԻնչո՞ւ է նախագահն ասում «ոչ». 18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել էՍպերցյանը լավ մրցաշրջան է անցկացնում. Մոստովոյը` ՌՊԼ-ի լավագույնների մասին Բուֆոնը` ՉԼ-ի «Ինտեր»-«Բարսելոնա» եզրափակիչի մասինԱրսեն Զախարյանը շարք է վերադառնում Ինչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԻ՞նչ էր իրականում իրենից  ներկայացնում «Գերտրուդա» օպերացիանՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ, ԹԵԵՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՉԵՂԱՎ, ԲԱՅՑ ՇԱՏ ՉԻ ՈՒՇԱՆԱՀայաստանի ազգային հավաքականի նորեկը արգենտինական ակումբիցԴԵՌ ԱՆԳԱՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՍԿՍՎԱԾ` ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՐԴԵՆ ՊԱՐՏՎԵԼ ԷՐՏոտալիտարիզմի շնչից նիկոլական ժողովրդավարությունն ուղղակի թառամեց. ԶԱՐՄԱՆՔ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանը ուներ կանխատեսելի և արտաքին քաղաքական ճկունությամբ օժտված իշխանություն. ԴանիելյանԻրա իժոյությունն ա անում, ավել պեն չկա. ԲԱՄԲԱՍԱՆՔՄինչեւ 7-րդ օրը երեխային զգում էի, երեխան թույլ է,վանք եմ տեսնում. Հայտնի աստղահոգեբանը բացառիկ կանխատեսում է իրականացրելԿոմանդո՜ր, Լեւոնին ծեծում են…Այ դու ձկան աչք. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՓաշինյանն Ալիևին սուրճ խմելու է հրավիրելՕրեր առաջ Նիկոլը ԱԺ-ում աջ ու ձախին համբալ էր գոռում․ այսօր թուրքերն իրենց նորընծա համբալին կալմեջ են արել ու ծաղրում են․ Միհրան Հակոբյան (Video)Ադրբեջանը չի ստորագրում Նիկոլ հայադավի «խաղաղության պայմանագիրը», որովհետեւ սպասում է…Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումըՄիջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածումՈ՞ւր է տանում Վազգեն սրբազանի արեւմտյան ուղինՔանդվեցին երկու ընտանիք. Անի Կարապետյանը փակագծեր է բացում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top