ՌԴ-ն տրամադրված է Ադրբեջանի հետ առաջացող բոլոր հարցերը լուծել փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքով. Զախարովա «Պատրաստ ենք հնարավոր փոխզիջումների քննարկմանը». Մեդինսկի Սկանդալների կենտրոնում հաճախ հայտնվող Դիանա Գասպարյանը հրաժարական կտա Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբ Էս տարի էլ ծնվեցի… Աշոտ Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը «Թրքասիրության» մեջ մեղադրվող ուսուցչուհուն զարմանալիորեն սկսել են սատարել գռզոյի արցախատյաց լրատվականը, բաղդասարյան ռոմանն ու դդումը Օսկանյանը մի քիչ կտրվել է ադեկվատությունից. Վահան Բաբայան (ԱՆՈՆՍ) «Ես այստեղ եմ»․ Զելենսկին Թուրքիայից դիմել է Պուտինին (տեսանյութ) Թրամփը «ձիթենու ճյուղ է մեկնել» Իրանին․ Axios ՆԱՏՕ-ն պետք է «ավելի մահաբեր» դառնա․ Ռյուտե

«Մենք միշտ փորձում ենք ըմբռնումով մոտենալ Ռուսաստանի Դաշնության շահերին»․ Միրզոյանը՝ Լավրովին

Հասարակություն

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Արարատ Միրզոյանի խոսքը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը․

«Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի,

Հարգելի՛ գործընկերներ,

Շատ ուրախ եմ մեր հանդիպման համար։ Կարծում եմ, իմ այցը բավականին արդիական է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկայի լույսի ներքո։ Վերջին անգամ մենք նման ձևաչափով հանդիպել ենք 2023 թվականի հուլիսին, և կարծում եմ, որ այս այցը լավ հնարավորություն է երկկողմ համագործակցության հարցերը քննարկելու, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգերի մի շարք արդիական հարցերի շուրջ հանգամանալից կարծիքների փոխանակում անցկացնելու համար։

Հարգելի՛ գործընկերներ, առանձնազրույցի ժամանակ մենք Սերգեյ Վիկտորի հետ արդեն հակիրճ անդրադարձել ենք մի քանի հարցերի, և այժմ կարող ենք շարունակել կարծիքների փոխանակումը պատվիրակությունների մասնակցությամբ։

Ցանկանում եմ նշել Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունը մեր երկկողմ հարաբերություններին և ընդհանուր առմամբ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցերի քննարկմանն ուղղված արդյունավետ քաղաքական երկխոսության շարունակման հարցում։

Հայաստանը միշտ հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին, և մենք հուսով ենք, որ այսուհետ ևս ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, որոնք, ցավոք, տեսել ենք վերջին ժամանակներս, վերջին օրերին։ Եվ հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը կնպաստի փոխըմբռնմանը։

Երկկողմ հարաբերություններում ևս մեկ կարևոր ցուցիչ է, իհարկե, միջազգային հարթակներում համագործակցությունը։ Մենք միշտ փորձում ենք ըմբռնումով մոտենալ Ռուսաստանի Դաշնության շահերին։ Կա ցանկություն և ըմբռնում, որ ռուսական կողմը նույնպես միջազգային հարթակներում որոշակիորեն հաշվի կառնի Հայաստանի Հանրապետության շահերը։ Միջազգային հարթակներում համագործակցությունը մեր ավանդույթներում է, և մենք միտված ենք շարունակել այս ավանդույթը։

Սերգեյ Վիկտորի,

Մենք միտված ենք նաև փոխշահավետ և գործնական համագործակցության, ինչպես նաև ինքնիշխանության հարգման վրա հիմնված հարաբերությունների զարգացմանը, ինչը, ամենակարևորը, ինչպես ես խորապես համոզված եմ, համապատասխանում է մեր երկու պետությունների շահերին։

Մեր համագործակցության, գործընկերության կարևոր բաղադրիչ է, անշուշտ, տնտեսությունը, որտեղ մենք նկատում ենք կայուն դրական արդյունքներ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում առևտրային հարաբերությունների զարգացման վրա։

Իմ այսօրվա այցը նաև մեր ջանքերի մի մասն է՝ ուղղված համագործակցության զարգացմանն այնպիսի ձևաչափերում, ինչպիսիք են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովը և այլ կարևոր հարթակները։ Սա վերաբերում է նաև ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական փոխգործակցությանը, որտեղ դեկտեմբերին Հայաստանը, կարծում եմ, բավական հաջող կերպով ավարտեց իր նախագահությունը։

Հարավային Կովկասի տարածաշրջանի տնտեսական գրավչությունը բարձրացնելու՝ Հայաստանի Հանրապետության վճռական տրամադրվածության համատեքստում ուրախ եմ վերահաստատել տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի տեսլականը, որոնց իրականացումը նախատեսվում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում։

Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ հայ-ռուսական երկխոսության զարգացման դրական դինամիկա է նկատվում նաև հումանիտար ոլորտում։ Կանոնավոր կերպով անցկացվում են գիտության և մշակույթի գործիչների հանդիպումներ։

Մի խոսքով, համաձայն եմ Ձեզ հետ, թեմատիկան բավականին լայն է և բազմաշերտ:

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ուշադրության համար»:






ՌԴ-ն տրամադրված է Ադրբեջանի հետ առաջացող բոլոր հարցերը լուծել փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքով. Զախարովա«Պատրաստ ենք հնարավոր փոխզիջումների քննարկմանը». ՄեդինսկիՍկանդալների կենտրոնում հաճախ հայտնվող Դիանա Գասպարյանը հրաժարական կտաՎարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբԷս տարի էլ ծնվեցի… Աշոտ Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը«Թրքասիրության» մեջ մեղադրվող ուսուցչուհուն զարմանալիորեն սկսել են սատարել գռզոյի արցախատյաց լրատվականը, բաղդասարյան ռոմանն ու դդումըՕսկանյանը մի քիչ կտրվել է ադեկվատությունից. Վահան Բաբայան (ԱՆՈՆՍ)«Ես այստեղ եմ»․ Զելենսկին Թուրքիայից դիմել է Պուտինին (տեսանյութ)Թրամփը «ձիթենու ճյուղ է մեկնել» Իրանին․ AxiosՆԱՏՕ-ն պետք է «ավելի մահաբեր» դառնա․ ՌյուտեԱսֆալտապատման եւ միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ. Մանուկ Սուքիասյանը:Հայտնի է Նորքի նոր թաղապետի թեկնածուի անունըՓաստաթուղթը պարունակում էր ֆաշիզմի դատապարտում և Շուշիի ազատագրման հիշատակումը՝ որպես ազգային դիմադրության խորհրդանիշԱկնկալում եմ լրատվամիջոցների պատասխանատու մոտեցում. Ռազմիկ ՄկրտչյանԱդրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. «Հետք»Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր ստորագրել Թրամփի հետ․ NBC NewsԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց սեփական երկրի պատմությունը. ԲաբայանՆոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորումԱյսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՍահմանին հայկական կոնյակի հետ կապված խնդիրը մեզ համար անհասկանալի է, Վրաստան եմ այցելելու. ՊապոյանՀայտնի է Զելենսկու հետ Էրդողանի բանակցությունների ժամըԷստոնիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինային Ռուսաստանի «ապտակի» մասինԶախարովան մեկնաբանել է Լավրովի այցը ՀայաստանԱրմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակինԹրամփը նշել է Ստամբուլի բանակցություններին Պուտինի չմասնակցելու պատճառըՖերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգովՔաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասինԹրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ ՌուբիոԱմերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համարՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստՌուսական պատվիրակությունը ժամանել Է ՍտամբուլԵս հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետՈրպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալՆիկոլը «որսի գնալ չցանկացող շան հայացքով էր» մեկնել Մոսկվա. Էդգար ՂազարյանՀայտնի է Պուտին-Զելենսկի բանակցությունների կոնկրետ վայրըՈրքան կտևեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըՊարզ էր, որ «ֆաս» հրաման էր իջեցվել, և քպ-ականները տեղում գծված սցենարով «կպել» էին գործինՈսկու գները հասել են ռեկորդային մակարդակիԵթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի ՇամխանիՀաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք․ աստղագուշակ՝ մայիսի 15-ի համարՍպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացումՆոր Նորքի թաղապետը հրաժարականի դիմում է ներկայացրելԿիևյան կամրջի վերանորոգման վրա ծախսվել է մի քանի հազար դրամ․ նախատեսված 390 մլն դրամը մսխել է․ ՍտեփանյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 15-ինՆուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հարվածներ են հասցրել քաղաքացու գլխինՍԱՐՍԱՓ ՄԽՉՅԱՆՈՒՄ. Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել Մնացել եք ԱԺ-ում ի՞նչ անեք, ավելի լավ է մանդատներդ դնեք. Վահան ԲաբայանԶելենսկին պետք է խելոք նստի Ստամբուլում եւ սպասի, թե երբ Պուտինը կգա կամ, առհասարակ, կգա՞. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կմերժվի«Ժողովուրդ». ԱԳՆ Արարատ Միրզոյանը մեկ ամսում 9 թանկարժեք նվեր է հայտարարագրել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top