Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

«Բոլորս էլ սխալվում ենք». Ալեն Սիմոնյանը՝ Աղդամը հայրենիք կոչելու մասին

Ներքաղաքական

Այո, ճիշտը «Ղարաբաղ» ձեւակերպումն օգտագործել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, երբ լրագրողներից մեկը նկատեց, որ սկզբում ասաց Արցախ, իսկ հետո ինքն իրեն ուղղեց:

Հիշեցմանը, որ ժամանակին ինքն էր Աղդամն իր հայրենիքը համարում, ԱԺ նախագահն ասաց. «Բոլորս էլ սխալվում ենք, էլի հարցեր ունե՞ք»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն էլ էր սխալվում, երբ ասում էր, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ», եւ այդ սխալը մեզ բերեց Արցախի կորուստ ու 5 հազար զոհ, նա պատասխանեց. «Ո՞վ ասաց, որ 5 հազար զոհ է, 4000-ից պակաս է: Իսկ ինչո՞ւ, երբ թիվ եք ավելացնում, չեք ասում, որ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ 25 հազար մարդ շրջափակումից խուսափեց, որ 25 հազար մարդ վերադարձավ իր ընտանիք: Եթե այդպիսի մարդիկ կան, որ սիրում են թիվ ավելացնել, թող 25 հազարի փոխարեն ասեն 55 հազար:

Ինչ վերաբերում է սխալներին, վարչապետը դրա մասին ասել է, եւ մեր մտածելակերպի մեջ, մեր իրականության մեջ մենք բոլորս այլ պատկերացում ենք ունեցել, այդ թվում ես, եւ ինքը»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ