Հայտնի վիրաբույժը նոր կլինիկա է հիմնել, նրա նոր հասցեն է. Երեւան բկ, 6-րդ հարկ Հաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակ Աստղագուշակ մայիսի 9-ի համար Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Պաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂ Ռուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ) Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը «Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է «Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից

Ինչն է միավորել Ալբերտ Բազեյանին եւ Արշակ Կարապետյանին

Ներքաղաքական

Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը տեւական լռությունից հետո վերադարձավ ակտիվ քաղաքականություն, անգամ հասցրեց կալանավորվել ու քրեական վարույթով անցնել Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար: Նա նախ հայտարարեց, որ մի խումբ համախոհներով ձեւավորում են Համահայկական միացյալ դաշինք, որում ներգրավվելու են ազատամարտիկներ, հասարակական կազմակերպություններ, մշակութային, ստեղծագործական կառույցներ, հայրենակցական միություններ, լրագրողներ եւ բոլոր այն կուսակցությունները, ովքեր ընդդիմադիր են այսօրվա իշխանությանը: Իսկ հետո դրա փոխարեն ստեղծեց «Կամավորականների, աշխարհազորի եւ պահեստազորի զինվորականների միավորում»: Ընդհանրապես նրա քաղաքական ուղին լի է վայրիվերումներով՝ 2001-ին Արամ Զավենիչի հետ ստեղծեց «Հանրապետություն» կուսակցությունը, 2005-ին հիմնադրեց «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, 2007-ին նախաձեռնեց կուսակցության միավորման գործընթաց «Դաշինք» եւ Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունների հետ, որը եւս ձախողվեց: Այժմ էլ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, ով մի քանի անգամ ձախողել է այս կամ այն գործիչների հետ միավորվելու փորձերը, հայտարարում է, թե նոր ուժ է ստեղծում Ալբերտ Բազեյանի եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ՝ «Համահայկական միասնական խորհուրդ» անունով: Քաղաքական փնտրտուքներն այս անգամ ինչ հանգրվանի են բերել ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԻՆ, «Իրավունք»-ը պարզեց նրանից:

Պարոն Բազեյան, կհաստատե՞ք Արշակ Կարապետյանի հայտարարությունը, որ նրա հետ նոր ուժ եք ստեղծում:

Ընդամենը մարդիկ միասնության, համախմբման գործընթացի մեկնարկի մասին են հայտարարել, ուժը՝ «Համահայկական միասնական խորհուրդ»-ը, դեռ ձեւավորված չէ: Այդ խորհուրդը կձեւավորվի, երբ մենք ընդլայնված համաժողով կանենք՝ բազմաթիվ ընդդիմադիր գործիչների, կազմակերպությունների հետ միասին, ու կձեւավորենք համահայկական միասնության խորհուրդ: Շեշտում եմ՝ մարդիկ ընդամենն այս գործընթացի մեկնարկի մասին են հայտարարել:

Ամեն դեպքում, Միքայել սրբազանն արդեն իսկ հերքել է, որ բացարձակապես ոչ մի ուժի չի միացել, որեւիցե մի խորհրդի անդամ չէ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Միքայել սրբազանին մարդիկ դիմել են, որպես հոգեւորական, համագործակցության համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանակում էլ հոգեւորականի ծառայություն կա: Բացի այդ, Հայ Առաքելական եկեղեցին միշտ եղել է մեր ժողովրդի եւ Հայոց բանակի կողքին՝ ե՛ւ Սարդարապատի հերոսամարտի ժամանակ,ե՛ւ անգամ Ավարայրի ճակատամարտի:

Ընդամենն ամիսներ առաջ միացել էիք «Չեղարկել նոյեմբերի 9-ը» նախաձեռնությանը եւ կոչ էիք անում, որպեսզի Հայաստանը հետ կանչի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից իր ստորագրությունը: Այս հարցը քննարկե՞լ եք Արշակ Կարապետյանի հետ, համամի՞տ է Ձեզ հետ:

Չէ՛, հատուկ այդ հարցով քննարկում չենք ունեցել, բայց նոյեմբերի 9-ի հայտարարությունը առոչինչ է, որովհետեւ այդ հայտարարության որեւէ կետ չի կատարվել եւ չի պահպանվել: Մասնավորապես՝ ռուս խաղաղապահները այնտեղ էին, ինչի՞ էին այնտեղ, որ ոչինչ չարեցին: Երբ թուրքերը հարձակվեցին, արցախցիներին հավաքեցին, բերեցին, լցրեցին Հայաստան: Որեւէ կետ չի պահպանվել նոյեմբերի 9-ի համաձայնագրի արդյունքում:

Արշակ Կարապետյանը, կարծես թե, ճիշտ հակառակ դիրքերից է հանդես գալիս: Դժվար չի՞ լինելու համատեղ ինչ-որ քաղաքական պրոցես սկսել՝ ունենալով բոլորովին տարբեր մոտեցումներ:

— Չգիտեմ, ինքն ինչ հակառակ դիրքերից է հանդես գալիս, մեր տեսակետը հետեւյալն է՝ մենք ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ էլ արեւմտամետ, մենք պետք է վարենք մեր ազգային պետական շահերից բխող, մեր ժողովրդի նպատակները հետապնդող հավասարակշռված, բալանսավորված, բազմավեկտոր արտաքին քաղաքականություն:

Արշակ Կարապետյանի հետ կապված` հանրությունը որոշակի վերապահում ունի՝ նկատի ունենալով, որ նա եղել է Նիկոլ Փաշինյանի խորհրդականը, ապա նրա կողմից նշանակվել է պաշտպանության նախարար: Ձեզ չի՞ մտահոգում, որ կարող է հանրությանը վստահություն չներշնչել այս նոր ուժի ստեղծումը նրա հետ:

Եկեք չանձնավորենք համագործակցությունը: Արշակ Կարապետյանը հռչակվել է որպես «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, համանուն կուսակցություն է հիմնադրել, որի նախագահը պահեստազորի գնդապետ Արսեն Վարդանյանն է՝մեր մարտական ընկերը: Ինքը, ճիշտ է, քաղաքական շատ փորձ չունի, բայց, համենայնդեպս, հայրենասեր անձնավորություն է: Իսկ Արշակ Կարապետյանի հետ մենք հարաբերվում ենք հեռավար, որովհետեւ նա Մոսկվայում է, մենք այստեղ ենք: Որոշակի խնդիրներ հեռավար քննարկում ենք, փորձում ենք համաձայնեցնել, այդտեղ խորը հակասություններ փնտրել պետք չէ:

Իսկ տանը քաղաքական հակասություններ չունե՞ք, չէ որ Ձեր որդին էլ «Հաղթանակ» կուսակցությունից է:

Իմ որդին որեւէ կուսակցության անդամ չէ: Նա «Հաղթանակ» կուսակցության ցուցակով մասնակցում էր Երեւանի ավագանու ընտրություններին: «Հաղթանակ» կուսակցության ղեկավարը շատ լավ, կարգին անձնավորություն է՝ Վիկտոր Մնացականյանը: Կրթված ընտանիքի ներկայացուցիչ է, ես իր հետ համագործակցում եմ:

Ի՞նչ կասեք Արամ Զավենիչի եւ «Հանրապետություն» կուսակցության վարած քաղաքականության մասին, որոնց հետ քաղաքական ճանապարհ եք անցել, կիսել եք նրանց հայացքները:

Ես արդեն շուրջ 15 տարի է` Արամ Զավենի Սարգսյանի հետ որեւէ շփում եւ առնչություն չունեմ: Մենք բաժանվել ենք 2005 թվականին: Ինքը դարձավ ընդգծված հակառուս, արեւմտամետ, որն ինձ համար ընդունելի չէր, հիմա նա նիկոլական է, իր կուսակցությունը իշխանությանն ուղեկցող ուժ է՝ սատելիտ, իսկ մենք ընդդիմադիր ենք այս իշխանությանը: Մարդկային առումով որեւէ խնդիր չունեմ, ինքը Վազգեն Սարգսյանի եղբայրն է, բայց քաղաքական ճանապարհ ես իր հետ չեմ կարող անցնել, մի քանի տարի անցել ենք քաղաքական ճանապարհ ու վերջնականապես բաժանվել ենք:

Որպես Երեւանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի թանկացման հարցին ինչպե՞ս եք վերաբերվում: Միանալո՞ւ եք փետրվարի 1-ին անոնսավորվող բոյկոտին:

Շատ բացասաբար, որովհետեւ տրանսպորտից ավելի շատ օգտվում են չունեւոր մարդիկ, ունեւորներն ունեն սեփական մեքենաներ եւ իրենց մեքենաներով են երթեւեկում: Այսինքն՝ այս բեռը դրվում է չունեւոր խավի վրա, ինչը խորացնելու է սոցիալական բեւեռացումը: Ուստի՝ մենք կմասնակցենք բոլոր տրամաբանական առաջարկություններին՝ տրանսպորտի գնի թանկացման դեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Հայտնի վիրաբույժը նոր կլինիկա է հիմնել, նրա նոր հասցեն է. Երեւան բկ, 6-րդ հարկՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվենՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ էԱմեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելինԱղոթեք այդ կնոջ եւ երեխայի համար, քանզի Ձեր պատճառով կարող է նա այլեւս եկեղեցի չգնալ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top