Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել չորս լրատվամիջոցի Արդեն կուշտ էի. Բացառիկ մանրամասներ Էջմիածնի քաղաքապետի հրաժարականից Ինքնшսպան եղած Հրուշшկագործի էջում նոր գրառում է հшյտնվել. Ով և ինչ է հայտնել. Բացառիկ Օդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Արայիկ Հարությունյան Ռուսական ФАБ-1500 հզոր ավիառումբերը ոչնչացնում են Յամպոլում ուկրաինական ուժերի տեղակայման վայրերը (Տեսանյութ) Կակբուտը էդ հրեշների ձեռքին չեն. Ինչ է կատարվում ռազմագերի հետ Բաքվում Արցախցիները մերժում են Սյամոյին Բե՛ր Տիգրանին ու ի՛նձ հшձնի։ Կшրդա ուշադիր: Դիմում եմ առևшնգողին Վոլոդինան անվանվել է հաջորդ երկու տասնամյակների ամենահաջողակ կենդանակերպի նշանը

Բունտը չոքել է Նիկոլի դուռը

Վերլուծություն

Մի ուրվական է շրջում երկրով, եւ յուրաքանչյուր սթափ աչք կտեսնի, որ այն մարմին, սպառնալիք ու իրականություն է դառնում հենց իրական Հայաստանում։ Հարկերն ու տուրքերը միտում ունեն աճելու երկրաչափական պրոգրեսիայով։ Փետրվարին կթանկանա տրանսպորտը, փոքր եւ միջին բիզնեսն արդեն իսկ կանգնած է գնդակահարության պատի տակ, սրընթած աճում են անշարժ գույքի հարկերն ու տուրքերը, կադաստրի գույքագրման վճարները։ Ռուսաստանի հետ տնտեսական, քաղաքական հարաբերությունների վատթարացման հետեւանքով Դամոկլյան սրի պես մեր գլխին կախված է էներգակիրների, գազի թանկացումը: Ռուս բարձրաստիճան պաշտոնյանների պատկերավոր լեզվով ասած՝ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են կործանման գնացող Տիտանիկի տոմս գնել։

Բանը հասել է աբսուրդին, որ այլ երկրներից իրենց հարազատներին դրամական օգնության ձեռք մեկնած տրանսվերներից անգամ նախատեսվում է տոկոս գանձել։ Ստեղծվում է հարկային սարդոստայն. ոչ ոք չպիտի թպրտա, չպիտի լպտա, դրան է ծառայելու անհատական հայտարարագրերի գործարկման համակարգը։ Մնում է գիշերը քնելու եւ առավոտյան զարթնելու պատրվակով մարդկանցից արթնության մաղարիչի հարկ գանձեն։ Ինչ խոսք, օդի հարկին սովորած իշխանավորները կարող են և շնչառության հարկ գանձեն։ Հետո էլ ասում են, իսկական հերոսը հարկ տվողն է եւ ոչ հայրենիքի սահմանին կանգնած կյանք տվողը։ Դե, եթե այդքան հարկ ու տուրքի տակ մարդը չի մեռնում` հերոս է, բա ի՞նչ է... Մինչդեռ, նա ընդամենը հարկման մատերիալ է։ Դա Նիկոլը իմացել է, իսկ մենք` կասկածել։ Բողոքի ալիքը առայժմ ժողովրդական զանգվածի ընդերքում է։ Այն հղի է ժայթքելու։ Ոչ ոք չգիտի, թե երբ գորշ լավան կհորդի։ Այն կպոռթկա հանկարծակի, անակնկալ... Շարժումը կբերի իր շարժողին` լիդերին։ Դաշույնի շեղբը կշողա այնտեղ, որտեղից մտքներովս անգամ չէր անցնի... Իշխանությունները, տակավին, կորցրել են իրականության զգացումը։ Ամենայն ճշգրտությամբ, այսպես է ախտորոշում իրավիճակը մեր օրերի լավագույն մտավորականներից արձակագիր Լեւոն Ջավախյանը, ում հետ անհնար է չհամաձայնել:  

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԵԼ Է ՔԱՂԱՔԱՑՈՒ ԳՐՊԱՆՆ ՈՒ ՀԱՐՄԱՐ ՏԵՂԱՎՈՐՎԵԼ

Մնում է հարցերի հարցը, թե արդյոք ժողովուրդը սեփական կաշին քերելուն որքան կդիմանա՝ վզին արդեն փաթաթված ունենալով 14 միլիարդ դոլարի հասնող պետական արտաքին պարտք: Ժողովուրդը դիմացավ Արցախի ու որդիների կորստին, բայց կդիմանա՞ նրան, որ պետությունը մտել է ամեն քաղաքացու գրպանն ու հարմար տեղավորվել:

«Քանի որ Նիկոլը պոպուլիստ է, ինքն ամեն կերպ հետաձգում էր թանկացումները, նոր հարկեր ու տուրքերը։ Հիմա էլ տարբերակ չունեն։ Ճոխ կյանքին սովորել են, իսկ բյուջեն մսխված, դատարկված է՝ իրենց չտեսության արդյունքում։ Միակ լուծումը, որ մտքներով անցել է՝ «քերել» քաղաքացիներից։ Արդյունքում մանր ու միջին բիզնեսը կսկի, հարկերն էլ ավելի քիչ կհավաքեն։ Քաղաքացիները կխուսափեն համատարած հայտարարագրումից ու կաճի ստվերը ու քեշը։ Համակարգն էլ ավելի քիչ փող կհավաքի, էլ ավելի դժվարությամբ կլցնեն բյուջե, էլ ավելի մեծ կլինի սոցիալական բողոքը։ Այս փակ ցիկլի մեջ ստիպված կլինեն էլի ավելացնել հարկային տեռորը ու արտաքին պարտքը։ Մի խոսքով, հիմա սա կասեցնել է պետք՝ հենց հանրային ճնշման արդյունքում, թե չէ գնալով ավելի է վատանալու», - գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան:

Իսկ որ վիճակը վատանալու է, երկրորդ կարծիք լինել չի կարող: Եվ հարցը միայն փետրվարի 1-ից սպասվող տրանսպորտի գնի թանկացումը չէ: Մի հատ էլ «չարեփոխում» առողջապահության ոլորտի համար են պատրաստում՝ «պարտադիր առողջապահական ապահովագրում» անվան տակ։

«Այն փաստացի եւս մեկ հարկատեսակ է աշխատող մարդկանց համար: Այդ համակարգի իմպլեմենտացիան սպասելիորեն վերածվելու է հերթական աղետի (ինչպես եւ Նիկոլենց բոլոր «չարեփոխումները»՝ տրանսպորտից սկսած, էլեկտրոնային դեղատոմսերով վերջացրած)», - զգուշացնում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Ի դեպ, առողջապահության մասին. օրինակ, եթե անգամ որեւէ մեկի բուժման համար գումար փոխանցեք, դա էլ պետք է հայտարարագրվի: Կամ եթե ընտանիքի անդամին գումար եք փոխանցում բանկով, կրկին պետք է հայտարարագրվի:Եթե պարտքով գումար եք տվել, պետք է վերադաձնեք ճիշտ նույն թիվը, այլապես դրա համար էլ եք հարկվելու: Էլ չասենք, որ Սփյուռքի բարեկամներից ստացվող գումարներն իսկական գլխացավանք ենք դառնալու: Դրա համար էլ պետք է հարկվեք: Սա էլ Պետեկամուտների կոմիտեի «չարեփոխումն» է: Իսկ մարդու անձնական ֆինանսների շարժի մասին ոտնահարված բանկային գաղտնիության մասին պատկան մարմինները լռում են:

ԵՎ ՈՒՐԵՄՆ՝ ԻՆՉՊԵՍ «ԺՈՂ ՋԱՆ»-Ը ԴԱՐՁԱՎ «ՏՈՒԳԱՆՔԻ ՄԱՏԵՐԻԱԼ»

Այդուհանդերձ, եթե որոշել եք «հերոսանալ» օրվա իշխանության բնորոշմամբ, եւ վճարել 2025 թվականի հարկերը, նկատի ունեցեք, որ անցած տարվա համեմատ՝ գրեթե կրկնակի եք վճարելու: Օրինակ` գույքահարկը ավելացել է մոտ 70 տոկոսով: Որպեսզի ավելի պարզ լինի, նշենք, որ Երեւանի կենտրոնում գտնվող 2 սենյականոց բնակարանի գույքահարկն այսուհետ լինելու է 400-500 հազար դրամ: Այսինքն՝ պապը թոռանն ավելի մեծ վատություն է արել՝ ժառանգություն թողնելով կենտրոնում բնակարան, էլ չասենք, որ ամբողջ կյանքը կենտրոնում ապրած այն տատիկ-պապիկների մասին, որոնցից 400-500 հազար գույքահարկ պոկելը նույնն է, թե հանեն տնից: Ու սա էլ դեռ ամենը չէ: Այս տարվանից մեկ տասնյակից ավել ոլորտներում ծառայություններ մատուցող ընկերություններ այլեւս պետք է գործեն շահութահարկի եւ ԱԱՀ հարկման ռեժիմներում, որը ենթադրում է էլի հարկերի ավելացում եւ, բնականաբար, նաեւ գների թանկացում, մասնավորապես՝ հետեւյալ ոլորտներում՝ հաշվապահական, իրավաբանական, գիտահետազոտական, գովազդային, առողջապահական, սոցիալական, անասնաբուժական, շինարարական (ոչ կապիտալ), ճարտարապետական… Այնպես որ, ծանոթ փաստաբան գտնելը` գոնե հանգիստ խղճով դատվելու համար, այս իշխանության օրոք, էլի չի ստացվելու: Եթե մտածում եք, որ մի անկյունում նվեր ստացած ոսկի ունեք, կվաճառեք, հարկերը կտաք, շտապենք զգուշացնել, որ դա էլ չի ստացվելու՝ առանց ձեռքբերման հիմքի:

Ահա այսպես էլ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում. «Հայաստանում կյանքը եռում է»: Մնում է այնքան չեռա, որ գոլորշիանա: Բայց, ինչ խոսք, աճ կա, մի շարք ոլորտներում, ինչը թվում է մեդիափորձագետ Հայկ Դերզյանը. «Գույքահարկը աճում է, տրանսպորտի գինը աճում է, պետական պարտքը աճում է, երկրի անվտանգության ռիսկերը աճում են, առաջին անհրաժեշտության ապրանքների գինը աճում է, էներգակիրների գինը աճում է, ավտոկայանատեղիների դրույքաչափը աճում է, թմրանյութերի սպառումը աճում է…»:

Ու այս ամենը հուշում է, որ հենց Նիկոլ Փաշինյանը «ժողջան»-ին կրկին մղում է փողոցային պայքարի: Ինչի՞ն է պետք, այն էլ այս նախընտրական շրջանում, ցույց կտա փետրվարը: Չի բացառվում, որ կուժն ու կուլեն թափվի հենց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխին, ումից ազատվելու մասին ներիշխանական խոսակցությունները վաղուց կան: Համենայնդեպս, մինչ այս պահը գոնե տրանսպորտի թանկացման հարցին Նիկոլ Փաշինյանը դեռ չի անդրադարձել: Հիմա էլ կզոհաբերե՞ն Ավինյանին, դժվար է ասել: Բայց փաստ է, որ այդ դեպքում, իշխող ՔՊ-ում են նոր ճաքեր տալու: Ոչ ոք երաշխավորված չէ, որ հաջորդը կզոհաբերեն իրեն:

Իսկ ի՞նչ կանի այս իրավիճակում ընդդիմությունը, թերեւս ամենակարեւորն է: Համենայնդեպս, մինչ այս պահը ավելի շատ քննարկվում է, թե խորհրդարանական ամենամեծ ընդդիմության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լեւոն Քոչարյանն ինչպես է Սեւանում ցուցադրել իր բիցեպսներն ու սուզվել սառցաջրի մեջ: Այո՛, այդքան պարապ են մնացել: Իսկ գուցե ժամանա՞կն է սուզվելու ժողովրդի գլխին կուտակված խնդիրների մեջ եւ վերջապես լուծում տալու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել չորս լրատվամիջոցիԱրդեն կուշտ էի. Բացառիկ մանրամասներ Էջմիածնի քաղաքապետի հրաժարականիցԻնքնшսպան եղած Հրուշшկագործի էջում նոր գրառում է հшյտնվել. Ով և ինչ է հայտնել. ԲացառիկՕդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերինԱրթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Արայիկ ՀարությունյանՌուսական ФАБ-1500 հզոր ավիառումբերը ոչնչացնում են Յամպոլում ուկրաինական ուժերի տեղակայման վայրերը (Տեսանյութ)Կակբուտը էդ հրեշների ձեռքին չեն. Ինչ է կատարվում ռազմագերի հետ ԲաքվումԱրցախցիները մերժում են ՍյամոյինԲե՛ր Տիգրանին ու ի՛նձ հшձնի։ Կшրդա ուշադիր: Դիմում եմ առևшնգողինՎոլոդինան անվանվել է հաջորդ երկու տասնամյակների ամենահաջողակ կենդանակերպի նշանը«Ցարգրադ». Ադրբեջանի գործողությունները, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ, համակարգվում են Լոնդոնի կողմից, եւ Ալիևը դեմ չէ դրանՆոր Օռլեանում 10 կալանավորներ փախել են բանտից իրենց խցի զուգարանի հետևում գտնվող անցքի միջոցով (Տեսանյութ)Սարսափելի կադրեր ԱՄՆ-ից. ավելի քան 20 մարդ դարձել է տորնադոյի զոհՌուբիո. Թրամփը ձգտում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետԱվստրիան հաղթեց, իսկ Հայաստանը պարտվեց եվրատեսիլյան քաղաքականությունումԻսրայելական կողմը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համարՈ՞վ կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորներըԻվուն վնասվածք է ստացել. Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ էԻնձագին հստակ գիտի` ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ ՉԼ-ի եզրափակիչում ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախըՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. ԴնեպրոպետրովսկԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-ՊոկրովսկՍարսափելի փաստեր. Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Չասով Յար - ՏորեցկՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Լիման-Սեւերսկի ուղղություն (Քարտեզ)Մխչյան գյուղի դպրոցի տնօրենը ազատման դիմում է գրելՄեդվեդեւ. Անհաջող բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի ավելի սարսափելի փուլիՆոր մանրամասներ՝ Ռուբիո-Լավրով զրույցիցԲայդենի ցուցմունքի հինգժամյա ձայնագրությունը հայտնվել է համացանցումՇՏԱՊ. Փորձել են առեւանգել 10 տարեկան աղջկաՇնորհակալ եմ, որ ինձ վստահեցիր ԻՄ իդեալների ԿՐՈՂԻՆՀայտնի փաստաբանը հանդես է գալու նաեւ այլ ֆորմատովԻնչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից, մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի. Արտակ ՍարգսյանՊիստորիուսը Եվրոպային կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարիԳարեգին Բ-ն ծաղիկներ է դրել Մինսկի Հաղթանակի հուշարձանինԼավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցելԹրամփը լուսանկարվել է երեկվա ահաբեկչի հետ, ում համար գլխագին էր սահմանվել 10 մլն դոլարը. մեծ խաղերԱսում են՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք. ի՞նչ է կատարվում Վրաստանի սահմանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովՄեծ հրաշքը կստիպի կենդանակերպի այս նշաններին ցատկել ուրախությունիցՊեսկովը նշել Է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանըԱշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս ախտանիշովՄեդվեդչուկը բացահայտել է Զելենսկու իրական նպատակը Ստամբուլի բանակցություններումՔարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձելԹրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի»ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքիցԿարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top