Ի՞նչ հետաքրքիր բան ունի ասելու Ալեն Սիոմյանը ժողովրդին
Ներքաղաքական
Ալեն Սիմոնյանն իր ֆեյբուքյան էջում տեսանյութի միջոցով հայտնել է, որ ուզում է հարցազրույց տալ և այդ հարցում ունի իր լսարանի օգնության կարիքը․
«Թվում է, թե ինչ խնդիր կա հարցազրույց կազմակերպելու՝ լրագրողները կան, լրատվամիջոցները կան, բայց ես չեմ ուզում ստանդարտ հարցազրույց՝ քաղաքականության մասին խոսելն է, ընդդիմության, աշխարահաքաղաքական և այլ միևնույն ժամանակ չեմ ուզում ծայրահեղության գնալ, այն է խոսել սենտիմետներից, էմոցիաներից, ուզում եմ խոսել մեջտեղի հատվածում գտնվող իրականության մասին, այն մարդկանց մասին, ովքեր իմ կյանքում ինչ-որ դեր են խաղացել, այն մարդկանց մասին, ում հետ ես ինչ-որ կերպ ճանապարհ եմ անցել, այն ամենի մասին ինչի մասին ես ձեզ միշտ ուզեցել եմ ասել, բայց այդ հնարավորությունը չի եղել և այդ ասելիքի համար ես չեմ կարողանաում գտնել ֆորմատ»,-ավելացրել է Ալեն Սիմոնյանը։
Ալեն Սիմոնայնը դիմելով իր լսարանին ասել է, որ ասելիք շատ կա, և հետաքրքիքր ասելիք կա, խնդրել է առաջարկել մարդկանց անուններ և ֆորմատ ինչպես կարող է անցկացնել հարցազրույցը։