Այսօր հայ գրող ու բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է:
Մշակութային
Դու վայրի ժայռի ծայրին
Դու վայրի ժայռի ծայրին
Քմահաճ կակաչ լինես,
Ես նայեմ, նայեմ վերից
Ու քեզնից կարոտ մնամ:
Դու խորունկ խորունկ ձորում
Ինձ կանչող կարկաչ լինես,
Ես անզոր նայեմ վերից
Ու քեզնից ծարավ գնամ:
Դու ծավի ծովի ծոցում
Մարգարիտ քարը լինես,
Ես անհույս նայեմ ափից
Ու քեզնից անհաս մնամ.
Դու հավերժ մոտ ու հեռու՝
Մեր Մասիս սարը լինես
Ես նայեմ, այրվեմ անվերջ
Ու քեզնից անհաս մնամ...
Սիլվա Կապուտիկյան