Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Ինչ խորհուրդ կտար 20-ամյա Լիլիթին այսօրվա իմաստությամբ հայտնի բժշկուհին․ «Բլից հարցեր Հիպոկրատին» շարքում բացահայտում ենք «Գյումրի» բկ-ի սիրված բժշկուհուն

Առողջապահական

<<Բլից հարցեր Հիպոկրատի>> նվիրյալին հաղորդաշարի շրջանակներում սպիտակ խալաթից դուրս բացահայտում ենք «Գյումրի» բժշկական կենտրոն
Թերապիայի բաժանմունքի վարիչ, սիրված բժշկուհի Լիլիթ Սարգսյանը.

-Ամենատպավորիչ նվերը:

-Աստծո պարգևը`որդիս, միա´կս:

-Դպրոցում ամենաչսիրած առարկան:

-Երկրաչափությունը, չնայած դա կապ չուներ, պետք էր սովորել գերազանց :

-Ինչպե՞ս են Ձեզ բնորոշում «ականատեսները»: 

-Կարծում եմ ակտիվ և արդարամիտ են համարում ինձ

-Խորհուրդ, որ տվել են Ձեզ Ձեր ծնողները փոքր տարիքում, ու որով առաջնորդվում եք մինչ օրս։ 

-Չստել`մորս խորհուրդն է մանկուց և դա ինձ առաջնորդում է ողջ կյանքում:

-Չսիրած ուտելիքը:

-Սուշիի բոլոր տարատեսակները:

-Մանկության վախերը:

-Չեմ ունեցել, չեմ հիշում նման բան:

-Այսօրվա իմաստությամբ ու կյանքի փորձով ի՞նչ խորհուրդ կտայիք 20 տարեկան Լիլիթին:

-Քսան տարեկան Լիլիթին խորհուրդ կտայի  լինել ավելի նախաձեռնող և շրջահայաց:

-Ձեր կյանքի կարգախոսը։

Նվիրվածություն`ընտանիքին, աշխատանքին, ընկերներին ...

  - Եվ վերջում, եթե ոչ բժշկուհի, ապա՞…

-Ապա` բժշկուհի, դա նպատակ էր մանկուց:



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ