Արդեն կուշտ էի. Բացառիկ մանրամասներ Էջմիածնի քաղաքապետի հրաժարականից Ինքնшսպան եղած Հրուշшկագործի էջում նոր գրառում է հшյտնվել. Ով և ինչ է հայտնել. Բացառիկ Օդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Արայիկ Հարությունյան Ռուսական ФАБ-1500 հզոր ավիառումբերը ոչնչացնում են Յամպոլում ուկրաինական ուժերի տեղակայման վայրերը (Տեսանյութ) Կակբուտը էդ հրեշների ձեռքին չեն. Ինչ է կատարվում ռազմագերի հետ Բաքվում Արցախցիները մերժում են Սյամոյին Բե՛ր Տիգրանին ու ի՛նձ հшձնի։ Կшրդա ուշադիր: Դիմում եմ առևшնգողին Վոլոդինան անվանվել է հաջորդ երկու տասնամյակների ամենահաջողակ կենդանակերպի նշանը «Ցարգրադ». Ադրբեջանի գործողությունները, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ, համակարգվում են Լոնդոնի կողմից, եւ Ալիևը դեմ չէ դրան

Նիկոլը խաղաց-պրծավ, Նիկոլը հասավ իր նպատակին…

Վերլուծություն

Նիկո՞լը… Այո՛, Նիկոլը: Բայց ոչ միայն Նիկոլը, նաեւ, լուսահոգի Ռազմիկ Դավոյանի ձեւակերպմամբ, Նիկոլի մղիչ ուժը, եթե չասեմ՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի հետախուզության (MI-6) ղեկավար Ռիչարդ Մուրի պատվերները կատարող, ապա նրա հետ շատ հետաքրքիր եւ հատուկ ուշադրության արժանի հարաբերություններ ունեցող ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ընդհանրապես, Նիկոլի ողջ սորոսական, ՔՊ-ական ոհմակը: Եվ նշվածը՝ միայն Հայաստանում, քանի որ այդ «խաղն» իր մասնակիցներն ունի նաեւ դրսում՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Ադրբեջան, Իսրայել… Այսինքն՝ հայերիս եւ Հայաստանի բոլոր հիմնական թշնամիները:

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՐԾԱՆՈՒՄՆ Է

Իսկ ի՞նչ է նշանակում, թե Նիկոլը խաղաց-պրծավ, Նիկոլը հասավ իր նպատակին… Ճիշտ է, վերջնական նպատակը՝ Հայաստանի կործանումը, պանթուրքական ծրագրի իրագործումը, Ռուսաստանը Հայաստանի, ընդհանրապես, Հարավային Կովկասի կողմից խոցելի դարձնելը եւ ՌԴ ռազմավարական պարտությանը դրանով նպաստելը դեռ իրականություն չի դարձել, սակայն ԱՄՆ-ի հետ Նիկոլի եւ Նիկոլենց բռնած գործը կամ Նիկոլի եւ Նիկոլենց հետ ԱՄՆ-ի բռնած գործն անշեղորեն եւ հուսալիորեն տանում է դեպի դրան, եւ այս առումով արդարացված է վերնագրով արտահայտված արձանագրումը…

Ընթերցողը հավանաբար արդեն կռահեց, որ գրելով «բռնած գործը», նկատի ունենք Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ օրերս ստորագրված Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը ներկայացվում է իբրեւ համաձայնագիր, պայմանագիր ու նույնիսկ խարտիա, այսինքն՝ պատմական մեծ նշանակություն ունեցող փաստաթուղթ: Տվյալ կանոնադրությանն առաջիկայում դեռ վերլուծաբար եւ հանգամանորեն կանդրադառնանք:

Հարկ է ընդգծել, որ այս փաստաթղթերը հանկարծակիորեն չծնվեցին եւ ասպարեզ եկան, դեպի դրանց ծնունդը տանող հայտարարությունները եւ գործողությունները կատարվեցին մեր բոլորի աչքերի առաջ, եւ առաջին հերթին՝ ընդդիմության հիմնական դերակատար ուժերի, այդ թվում նաեւ՝ «Սրբազան շարժում» կոչվածի եւ նրա առաջնորդի աչքերի առաջ:

Եվ հիմա, երբ Նիկոլը, Նիկոլենք ԱՄՆ-ի հետ միասին Հայաստանի դագաղի մեխերն են խփում կամ շարունակում խփել, իրավունք չունե՞նք հարցնելու, թե ինչ արեց, ինչ է անում կամ ինչ է անելու ընդդիմությունը կամ «ընդդիմություն» կոչվածը… Իհարկե՛ ունենք: Եվ հաշիվ պահանջելու իրավունք ունենք, ինչպես Նիկոլից եւ Նիկոլենցից՝ կատարված ԱՄԵՆԻ համար… «Ինչ արեց» հարցն այս դեպքում հռետորական է, քանզի պայքարին մասնակցած, իրադարձություններին հետեւած յուրաքանչյուր ողջախոհ հայ գիտի, թե ինչ արեց եւ չարեց…

Թե ինչ է անում, տպավորությունն այն է, որ Նիկոլի եւ Նիկոլենց հարցերը լուծելու առումով գործնականում, ըստ էության, ոչինչ էլ չի անում, ընդամենը հետեւում է իրադարձություններին, կատարում որոշ արձանագրումներ, հանդես գալիս որոշ հայտարարություններով ու կրկնում հայտնի ճշմարտությունները: Չմոռանամ նշել՝ մեկ էլ որոշներն իրար քարկոծում են, իրար դեմ պայքարում: Իհարկե, վատ է դա, չպետք է լիներ, բայց եթե սկսվել է, կարծում եմ, գործընթացը պետք է հասնի իր ավարտին, որպեսզի հանրության թերեւս մեծամասնության համար պղտոր ջրերը զուլալվեն, բոլորն իմանան, թե մեր երկրում ով ով է:

Թե ինչ է մտադիր անել, ինչ է անելու ընդդիմությունը կամ, շատ մարդկանց համոզմամբ, «ընդդիմություն» կոչվածը, եւ որոշակի ե՞րբ է անելու, թող իրենք պատասխանեն, եթե ասելիք ունեն…

Առանձնակի ուշադրության է արժանի, որ Նիկոլը, Նիկոլենք եւ մեր ոխերիմ «բարեկամներից» ԱՄՆ-ը վերոնշյալ՝ հայերիս ու մեր երկրի նկատմամբ դավադիր քայլերին գնացին Հայաստանին ուղղված Ալիեւի վերջին սպառնալիքներից հետո եւ հենց այն ժամանակ, երբ մեր գլխին դամոկլյան սրի նման կախված է Ադրբեջանի հարձակման, մի նոր եւ ավելի մեծամասշտաբ պատերազմի վտանգը:

Հենց ամերիկյան «Army Times» ռազմա-վերլուծական պարբերականի փորձագետները հայտնում են 2025- 2026 թթ. ընթացքում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություն իրականացնելու մեծ հավանականության մասին:

Քաղաքագետ Դմիտրի Ռոդիոնովը երեկ հանդես է եկել այն մասին, թե ինչու արդեն մոտ ժամանակներս կարող է սկսվել Ադրբեջանի ռազմական գործողությունը Հայաստանի դեմ: Նա գրել է՝ «Пашинян доигрался», եւ շարունակել՝ երբ է Ալիեւը հատուկ ռազմական գործողություն պատրաստում Հայաստանի դեմ: Ըստ Ռոդիոնովի` ամերիկյան փորձագետների կարծիքով, Բաքուն հազիվ թե պաշտոնապես պատերազմ հայտարարի Հայաստանին, այլ, ամենայն հավանականությամբ, կդիմի հատուկ ռազմական գործողության անցկացմանը եւ տարածքների վերադարձին, որոնք Ադրբեջանը համարում է, թե պատմականորեն իրենն են։

Նման սցենարի հավանականությունը ամերիկյան ռազմական փորձագետների կողմից բարձր է գնահատվում։ Պենտագոնի վերլուծաբանները, հղում անելով իրենց հետախուզական տվյալներին, նշել են նաեւ, որ Անկարան հանդես կգա որպես Բաքվի դաշնակից։ Փորձագետները ենթադրել են, որ Երեւանը Ֆրանսիայից օգնություն կխնդրի, սակայն վերջինս կհրաժարվի ուղղակիորեն միջամտել։ ՀԱՊԿ-ին դիմելը նույնպես անպատասխան կմնա, քանի որ Երեւանը սառեցրել է անդամակցությունը կազմակերպությանը։ Մենակ մնալով ադրբեջանական բանակի դեմ` Հայաստանը կարող է կարճ ժամանակում գրեթե ամբողջությամբ գրավվել։

ՈՉ ՈՔ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԷ ՁԵԶ ՊԱՇՏՊԱՆԵԼ

Երեւանը Վաշինգտոնի հետ հունվարի 14-ին, այսպես կոչված, Ռազմավարական գործընկերության կանոնադրություն է ստորագրել։

Թե դա ընդհանրապես եւ, հատկապես, անվտանգության ու պաշտպանության առումներով ինչ հրեշավոր կեղծիք է ներկայացնում, ակնհայտ է դառնում կանոնադրությանը ծանոթանալուց ու համոզվելուց հետո, որ տվյալ փաստաթուղթը չի ենթադրում կողմերի ոչ մի պարտավորություն միմյանց հանդեպ: Այնպես որ, ինչպես ճշմարտացիորեն նշել է Ռոդիոնովը, «Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում Հայաստանը կստանա ոչ ավելին, քան Սահակաշվիլին ստացավ ամերիկացիներից 2008-ին, այսինքն՝ բարոյական աջակցություն…»:

«Պետք է հասկանալ, որ եթե նույնիսկ չվստահեք «հետախուզության տվյալների» մոգական հղումներին, նկարագրված ամեն ինչ միանգամայն կանխատեսելի է եւ նախահայտնի,- գրել է քաղաքագետը,- Հիշեցնեմ, որ տարեսկզբին Իլհամ Ալիեւը հանդես եկավ ադրբեջանական ԶԼՄ- ներին տված հարցազրույցներով, որոնցում ուղիղ տեքստով սպառնաց Երեւանին՝ Հայաստանն անվանելով «ֆաշիստական պետություն եւ սպառնալիք տարածաշրջանին», որի հետ «պետք է գլուխ հանել»: Մեկնաբանելով երկրների միջեւ խաղաղության պայմանագրի թեման, Ադրբեջանի նախագահը նշել է, որ Բաքուն կարող է յոլա գնալ առանց դրա: Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ, անկախ ամեն ինչից, Զանգեզուրի միջանցքը բացվելու է, եւ Հայաստանը չպետք է խոչընդոտի դրան»:

Բայց ամենակարեւորը հնչեց հաջորդիվ։ Ալիեւը մեղադրել է Երեւանին տարածաշրջանային անվտանգությանը սպառնալիք ստեղծելու մեջ՝ հայտարարելով, որ Հայաստանը մոտ 30 տարի կառավարել են «ֆաշիստական գաղափարախոսության» կրողները:

Ընդ որում, եթե խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, հասկանալի է, Բաքվի պայմաններով Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ, սահմանների սահմանագծմամբ եւ Զանգեզուրի միջանցքի բացմամբ, ամեն ինչ քիչ թե շատ պարզ է, ապա, հարցնում է Ռոդիոնովը, ինչպե՞ս հասկանալ «ֆաշիզմի ոչնչացման» անհրաժեշտությունը։

«Շատ լպրծուն արտահայտություն, որի ներքո կարելի է նկատի ունենալ ինչ ուզում ես,- շարունակել է քաղաքագետը:- Բայց արդյոք Հայաստանը սպառնո՞ւմ է Ադրբեջանին։ Ամերիկյան «Global Firepower» վերլուծական գործակալության վերջին հետազոտության համաձայն՝ Ադրբեջանը զինված ուժերի հզորությամբ աշխարհում զբաղեցնում է 61-րդ տեղը, Հայաստանը, չնայած զենքի ակտիվ գնմանը, ընդամենը 91- րդն է: Բացի այդ, Բաքվի կողմից Ղարաբաղում հաղթանակից հետո՝ խիզախության եւ գերազանցության զգացում, քաղաքական եւ տնտեսական կայունություն։ Իսկ Երեւանն ունի հիասթափություն սեփական իշխանությունից, խրոնիկ քաղաքական անկայունություն։ Մի խոսքով, նման իրավիճակում Ադրբեջանի վրա հարձակվելու համար հայ քաղաքական գործիչները պետք է կատարյալ խելագարներ լինեն։ Միակ բանը, որ Հայաստանն ունի, որը տարիներ շարունակ փրկել է նրան, անդամակցությունն է ՀԱՊԿ-ին։ Բայց Փաշինյանի ռեժիմը այն սառեցրել է մտացածին պատրվակով, թե իբր ՀԱՊԿ-ը չի օգնել Ղարաբաղի պատերազմի ժամանակ։ Եվ չպետք է օգներ, չէ՞ որ խոսքը տարածքի մասին էր, որը Հայաստանն ինքը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Այլ բան է, եթե թշնամու զինվորը ոտք դներ բուն հայկական տարածքում։ Բայց մինչեւ վերջերս դա անհնարին էր թվում, հարկ է նաեւ հիշեցնել, որ միայն Ռուսաստանի միջամտությունն էր կանխել այդ սցենարը 2020-ի աշնանը, երբ հայկական բանակը կարող էր նահանջել մինչեւ Երեւան, եւ Փաշինյանը դա շատ լավ հասկանում էր։ Այնուամենայնիվ, նա, չգիտես ինչու, սառեցրեց անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ ազատելով կազմակերպությանը բոլոր պարտավորություններից։ Իհարկե, այստեղ ստեղծվել է իրավական կոլիզիա, չէ՞ որ ՀԱՊԿ կանոնադրության մեջ «սառեցում» հասկացություն չկա, բայց հետեւելով սովորական տրամաբանությանը,եթե դուք չեք վճարում մուծումներ, ոչ մի կերպ չեք մասնակցում կազմակերպության կյանքին, այսինքն՝ հրաժարվում եք պարտականություններից, ապա իրավունքներ էլ չունեք։ Այսինքն՝ ոչ ոք պարտավոր չէ ձեզ պաշտպանել։ Ադրբեջանը գնահատում է այս իրավիճակը՝ նկատի ունենալով նաեւ այն, որ Ռուսաստանը շատ զբաղված է Ուկրաինայում, նա այժմ Անդրկովկասում չէ եւ վերլուծելով, թե կարելի՞ է արդյոք կրկնել սիրիական սցենարը բլիցկրիգով, մինչեւ Մոսկվան եւ Թեհրանը (որտեղ տեղի են ունենում իրենց բացասական գործընթացները՝ իշխանության համար պայքարը Ալի Խամենեիի հեռանալուց առաջ) կհասցնեն ուշքի գալ եւ ինչ-որ բան ձեռնարկել։

Ֆրանսիայից Բաքուն հազիվ թե վախենում է, ամերիկացի փորձագետներն արդարացիորեն նշում են, որ Փարիզն ուղղակիորեն չի միջամտի, քանի որ դա հղի է Թուրքիայի հետ բախմամբ եւ ՆԱՏՕ-ի պառակտմամբ, ինչը թույլ չեն տա ամերիկացիները: Այսպիսով, Մոսկվան մնում է գլխավոր եւ վերջին խոչընդոտը, որը կանգնած է Բաքվի եւ Անկարայի ծրագրերի իրականացման ճանապարհին, եւ Ալիեւն այստեղ շոշափում է թույլատրելիի սահմանները՝ մտնելով խոցված ինքնաթիռի շուրջ ՌԴ-ի հետ բացահայտ հակամարտության մեջ, կտրուկ քննադատելով Ռուսաստանին եւ ուժեղացնելով թուրանական վեկտորը արտաքին քաղաքականության մեջ, թուլացնելով Մոսկվայի ազդեցությունը։

Ինքնաթիռն այս դեպքում, իհարկե, միայն պատրվակ է, Ադրբեջանի կողմից այդ ուղղությամբ քայլերը բավականին ակտիվ ձեռնարկվում են 2020 թվականից ի վեր, պարզապես դրանց ինտենսիվությունն աճում է աչքերի առաջ, ինչին մեծապես նպաստում է Թուրքիայի ուժեղացումը Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ Երեւի նույնիսկ տարօրինակ կլիներ այս իրավիճակում ինչ-որ բանում մեղադրել Ալիեւին, որը կարող է պատմական թշնամու հետ վերջնականապես հաշվեհարդար տեսնելու բացառիկ պատմական շանսից օգտվել: Հիմարություն է հրաժարվել այն ամենից, ինչը բառացիորեն սեղմվում է ձեր ձեռքերում: Եվ եթե դեռ հինգ տարի առաջ նրա առջեւ խնդիր էր դրված հետ գրավել Ղարաբաղը ՝ իրականացնելով իր ժամանակակից հայրենակիցների երեսնամյա երազանքը, ապա այժմ հնարավորությունների պատուհան է բացվում՝ ավարտելու այն, ինչ չարվեց 20-րդ դարի սկզբին՝ 1918- 1920 թվականների պատերազմի ժամանակ։

«Army Times»- ի փորձագետները նշում են, որ Ադրբեջանը հավակնում է Հայաստանի զգալի տարածքների, իսկ Իլհամ Ալիեւը բազմիցս հայտարարել է, որ հայկական պետությունը «ստեղծվել է օտար հողում», եւ որ ժամանակակից Հայաստանը գտնվում է Ադրբեջանին պատկանող տարածքներում: Բաքուն դա երբեք չի թաքցրել։ Պարզապես մինչեւ վերջերս դա ընկալվում էր որպես կատարյալ ֆանտաստիկա, բայց ամեն ինչ փոխվեց։ Եվ փոխվեց ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի ղեկավարության շնորհիվ, որը գիտակցաբար վտանգի տակ դրեց իր երկրի ոչ միայն տարածքների, այլեւ հենց պետականության կորուստը։ Ի՞նչ է դա, հիմարություն, միամտություն, թե գիտակցված սադրանք…

Համացանցում գրում են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք ռազմավարական նախաձեռնություններ է պատրաստում Բաքվի հետ համատեղ իրագործելու համար, որոնք ուղղված են Ռուսաստանի հետ համագործակցության լիակատար խզմանը: Հեռուստաալիքի անանուն աղբյուրների տվյալներով, որոնք իբր մոտ են կառավարական շրջանակներին, խոսքը ՀԱՊԿ- ի հետ փոխգործակցության բոլոր ձեւաչափերի վերացման, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Մինսկի հետ հարկային եւ պետական անվտանգության մարմինների տվյալների փոխանակման ոլորտում համագործակցության դադարեցման մասին է: Այսպիսով, ըստ փորձագետների, Փաշինյանն ակնկալում է օգտվել Բաքվի եւ Մոսկվայի միջեւ ինքնաթիռի միջադեպից հետո առաջացած լարվածությունից, ինչը հարմար հարթակ է ստեղծում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալն առաջ մղելու համար՝ Երեւանի համար շահավետ պայմաններով: Վերջինս ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ։ Պայմանները թելադրելու է Բաքուն: Եվ եթե դրանք շահավետ էլ լինեն, ապա միայն Փաշինյանի համար, ով արդեն նահանջի ու անհոգ ծերության ճանապարհներ է պատրաստել Արևմուտքում։ Ինչ չես ասի հայաստանցիների մասին, որոնց այդ պայմաններն ակնհայտորեն դուր չեն գա, բայց նրանց ոչ ոք չի հարցնի…

Ահա սա է «Army Times» ռազմա-վերլուծական պարբերականի, փորձագետների, քաղաքագետ Դմիտրի Ռոդիոնովի գրածը, նրանց կարծիքը, փաստերի արձանագրումը և կանխատեսումը, իսկ Նիկոլ հայադավի, նրա ոհմակի, իսկ մյուս կողմից՝ ԱՄՆ- ի միջև ստորագրված հիշյալ կանոնադրությանը, ինչպես խոստացանք, դեռ հանգամանորեն կանդրադառնանք:

Շարունակելի

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ






Արդեն կուշտ էի. Բացառիկ մանրամասներ Էջմիածնի քաղաքապետի հրաժարականիցԻնքնшսպան եղած Հրուշшկագործի էջում նոր գրառում է հшյտնվել. Ով և ինչ է հայտնել. ԲացառիկՕդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերինԱրթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Արայիկ ՀարությունյանՌուսական ФАБ-1500 հզոր ավիառումբերը ոչնչացնում են Յամպոլում ուկրաինական ուժերի տեղակայման վայրերը (Տեսանյութ)Կակբուտը էդ հրեշների ձեռքին չեն. Ինչ է կատարվում ռազմագերի հետ ԲաքվումԱրցախցիները մերժում են ՍյամոյինԲե՛ր Տիգրանին ու ի՛նձ հшձնի։ Կшրդա ուշադիր: Դիմում եմ առևшնգողինՎոլոդինան անվանվել է հաջորդ երկու տասնամյակների ամենահաջողակ կենդանակերպի նշանը«Ցարգրադ». Ադրբեջանի գործողությունները, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ, համակարգվում են Լոնդոնի կողմից, եւ Ալիևը դեմ չէ դրանՆոր Օռլեանում 10 կալանավորներ փախել են բանտից իրենց խցի զուգարանի հետևում գտնվող անցքի միջոցով (Տեսանյութ)Սարսափելի կադրեր ԱՄՆ-ից. ավելի քան 20 մարդ դարձել է տորնադոյի զոհՌուբիո. Թրամփը ձգտում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետԱվստրիան հաղթեց, իսկ Հայաստանը պարտվեց եվրատեսիլյան քաղաքականությունումԻսրայելական կողմը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համարՈ՞վ կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորներըԻվուն վնասվածք է ստացել. Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ էԻնձագին հստակ գիտի` ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ ՉԼ-ի եզրափակիչում ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախըՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. ԴնեպրոպետրովսկԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-ՊոկրովսկՍարսափելի փաստեր. Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Չասով Յար - ՏորեցկՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Լիման-Սեւերսկի ուղղություն (Քարտեզ)Մխչյան գյուղի դպրոցի տնօրենը ազատման դիմում է գրելՄեդվեդեւ. Անհաջող բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի ավելի սարսափելի փուլիՆոր մանրամասներ՝ Ռուբիո-Լավրով զրույցիցԲայդենի ցուցմունքի հինգժամյա ձայնագրությունը հայտնվել է համացանցումՇՏԱՊ. Փորձել են առեւանգել 10 տարեկան աղջկաՇնորհակալ եմ, որ ինձ վստահեցիր ԻՄ իդեալների ԿՐՈՂԻՆՀայտնի փաստաբանը հանդես է գալու նաեւ այլ ֆորմատովԻնչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից, մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի. Արտակ ՍարգսյանՊիստորիուսը Եվրոպային կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարիԳարեգին Բ-ն ծաղիկներ է դրել Մինսկի Հաղթանակի հուշարձանինԼավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցելԹրամփը լուսանկարվել է երեկվա ահաբեկչի հետ, ում համար գլխագին էր սահմանվել 10 մլն դոլարը. մեծ խաղերԱսում են՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք. ի՞նչ է կատարվում Վրաստանի սահմանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովՄեծ հրաշքը կստիպի կենդանակերպի այս նշաններին ցատկել ուրախությունիցՊեսկովը նշել Է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանըԱշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս ախտանիշովՄեդվեդչուկը բացահայտել է Զելենսկու իրական նպատակը Ստամբուլի բանակցություններումՔարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձելԹրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի»ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքիցԿարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներիցՄինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top