Խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում Ադրբեջանը ներկայացնում է նորանոր պահանջներ. Վեհափառ Հայրապետ (տեսանյութ) Մայիսի 31-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները Մայիսի 31-ի հորոսկոպը. Երկվորյակներին՝ նոր ծանոթություններ, Առյուծին՝ կարևոր հանդիպում Նոր կադրեր հայկական «դարի հարսանիքից». Որքա՞ն է արժեցել հարսնացուի զգեստը եւ ի՞նչ էր հագել նրա Յորքշիրյան տերիերը Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-«Ինտեր» հանդիպումն` ԱՅՍՕՐ Մայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և հանրությանը տան համապարփակ պարզաբանումներ. Նիկոլ Փաշինյան Ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին «Հրապարակ». Ճնշման գործիքն Արմեն Աբազյանն է «Ժողովուրդ». ՔՊ վարկանիշը փրկելու ելքեր են պետք. Փաշինյանը հենման կետ է փնտրում «Փաստ». Ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է կեղծ տեղեկություններ փոխանցում, այլև ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը

Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը կորոշվի առաջիկա տարիներին. Ալեքսանդր Կրիլով

Հանդիպում

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի դիրքորոշման, Հարավային Կովկասի ընդհանուր իրավիճակի, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ ստեղծված լարվածության մասին զրուցեցինք Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՐԻԼՈՎԻ հետ:

Պրն Կրիլով, ձեր կարծիքով, ինչի ՞ հետ են կապված Ալիեւի վերջին կտրուկ հայտարարությունները, երբ նա Հայաստանը անվանեց ֆաշիստական պետություն, խոսեց Զանգեզուրի միջանցքի բացման անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ այն մասին, որ Հայաստանը պետք է դադարեցնի վերազինման գործընթացը: Կարելի ՞ է արդյոք ակնկալել, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների:

Միանգամայն ճիշտ է։ Դիրքերի կոշտացում այնտեղ նկատվում է նախորդ տարվա դեկտեմբերի վերջից, երբ Միլլի մեջլիսում հանդիսավոր պայմաններում շքանշաններով պարգեւատրվել են «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչները: Այս ամենը արվել է ընդգծված պետական մակարդակով։ «Արեւմտյան Ադրբեջանի» գաղափարը` ժամանակակից Հայաստանի տարածքն է, ընդ որում` խոսքը վերաբերում է ոչ թե Զանգեզուրի միջանցքի, ոչ էլ Հայաստանի արեւմտյան ինչ-որ հատվածի մասին։ Այժմ Ադրբեջանի պաշտոնական տեսակետն այն է, որ դրանք ի սկզբանե ադրբեջանական հողեր են, որտեղ ռուսները 18-19-րդ դարերում վերաբնակեցրել են հայ բնակչությանը՝ այնտեղից վտարելով բնիկ ադրբեջանցիներին։

Հետո եղան Խորհրդային Միության փլուզմանը նախորդող իրադարձությունները։ Եվ այստեղ էլ այս թեման արծարծվում է ոչ պատահական: Այժմ ադրբեջանական բոլոր ալիքներով տարածվել է նախկինում անհայտ ձայնագրություն։ Տեսանյութում, որը արվել է 1993 թվականին Երկրապահի հիմնադիր համագումարում, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ եթե չլիներ Զանգեզուրից եւ Հայաստանի այլ վայրերից ադրբեջանական բնակչության վտարումը, մենք չէինք կարողանա հասնել անկախության եւ ազատագրել Արցախը։ Եվ սա հենց ներկայացվում է որպես ռասիզմի եւ ֆաշիզմի դրսեւորում, եւ այն, որ Հայաստանի իշխանությունը, անկախ նրանից, թե ով է եղել ղեկին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, թե` ներկայիս Նիկոլ Փաշինյանը, իշխանություն է, որը ձգտում ադրբեջանական բնակչության ցեղասպանությանը:

Այստեղից էլ բխում է կարգախոս`դենացիֆիկացիա, ֆաշիստական ​​պետության կործանում, որը վտանգ է ներկայացնում նրանց համար: Եվ որպես սրա շարունակություն՝ ադրբեջանցի փախստականների իրենց նախկին բնակության վայրեր վերադարձի կարգախոսը։ Հայաստանում ադրբեջանցիների առավելագույն թիվը, որը գրանցվել է 1979 թվականի մարդահամարով, եղել է 160 հազար։

Այն դեպքում, որ Ադրբեջանում կար 450 հազար հայ: Բայց ադրբեջանական կողմից ոչ ոք չի հիշում Ադրբեջանում ապրած հայերի մասին։ Այժմ այդ փախստականների քարտեզի վրա նշվում է 400 հազար մարդ, սակայն, ըստ երեւույթին, այդ թիվը կարող է շարունակել աճել։ Այստեղ կարող ենք ասել, որ «Արեւմտյան Ադրբեջանի» վերադարձի կարգախոսը ենթադրում է նաեւ Հայաստանի տարածքի բնակեցում` ադրբեջանական բնակչության կողմից։ Այստեղ գործում է Կիպրոսի սցենարը, երբ Թուրքիայից զինվորական թոշակառուները զանգվածաբար բնակեցվում էին Հյուսիսային Կիպրոսում: Դե, իսկ հիմա, բնականաբար, այնտեղ բնակչությունն ունի համապատասխան աշխարհայացք։ Այսպիսով` կարող ենք ասել, որ ադրբեջանական կողմի մաքսիմալիստական ​​դիրքորոշումը Թուրքիայի հետ միասին Հայաստանի ողջ տարածքի զավթելն է։ Կամ էլ այս կերպ նրանք ձգտում են ճնշում գործադրել Հայաստանի ղեկավարության վրա ավելի շատ զիջումների գնալու եւ ի վերջո Հայաստանը Ադրբեջանից ու Թուրքիայից կախված պետության դարձնելու, որը պետք է ապառազմականացվի։ Այս պահանջը նույնպես արդեն հնչեցվել է։ Այնպես որ, ադրբեջանական կողմից իսկապես կա ռադիկալիզացիա եւ, իհարկե, խաղաղության պայմանագրի կնքման հեռանկար չի երեւում, ինչի մասին շատ էր խոսվում անցյալ տարի։

Ադրբեջանական կողմն այս պահին մաքսիմալիստական ​​դիրք է գրավում: Այսպիսով` իսկապես կա հավանականություն, որ նոր ռազմական բախումներ տեղի ունենան։ Արդեն տեղեկություններ են ստացվել սահմանին փոխհրաձգությունների մասին։ 2020 եւ 2023 թթ-ների Ղարաբաղում պատերազմի փորձը հուշում է, որ Ադրբեջանը կարող է կրկնել հարձակման սցենարը՝ ի պատասխան հայկական կողմի սադրիչ գործողությունների։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն։ Քանի դեռ Հայաստանում կա ռուսական 102-րդ ռազմաբազան, եւ քանի դեռ այնտեղ կան ռուս սահմանապահներ, լայնամասշտաբ գործողություններ պետք չէ սպասել։

Վերջերս ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրվել։ Ամենայն հավանականությամբ, ամերիկյան կողմը կփորձի հեռացնել ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանից։ Եթե ​​իրադարձությունները զարգանան այս սցենարով, ապա ռուսական զորքերի դուրսբերումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր լայնածավալ պատերազմի հավանականությունը կախված կլինի նրանից, թե որքան հուսալի կլինեն Հայաստանի անվտանգության արեւմտյան երաշխիքները։ Եթե ​​դրանք այնքան էլ վստահելի չլինեն, ապա Ադրբեջանն ու Թուրքիան կարող են իրականացնել ռադիկալ ​​սցենար`այսինքն այն «Արեւմտյան Ադրբեջան»-ի, որը նրանք համարում են բնիկ ադրբեջանական տարածք։

Հավանականություն կա՞, որ Ալիեւի այս կոշտ հայտարարություններից հետո Փաշինյանը կհիշի ՀԱՊԿ-ին անդամակցելու մասին։

2024 թվականի փետրվարից Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է։ Բազմաթիվ հայտարարություններ են եղել, որ ՀԱՊԿ-ն ու ռուսական ռազմական ներկայությունը վտանգ են ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգության համար։ Արդեն շատ դժվար է հետ քայլ անել, քանի որ Փաշինյանն ասաց, որ «անվերադարձի կետն» անցած է: Հարցն այն է, թե արդյոք նա կշարունակի շարժվել Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման ուղղությամբ, թե՞ կփորձի պահպանել սառեցված վիճակը՝ պահել բալանսը ելքի եւ սառեցված անդամակցության միջեւ։ Այժմ` ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխության իրավիճակում, երբ ամբողջ հավաքական Արեւմուտքը դադար է պահում եւ սպասում, թե ինչ կանի նոր վարչակազմը, կարծում եմ, որ առայժմ հնարավորություն կա շարունակելու պահել բալանսը. վերջնականապես դուրս չգալ անդամակցությունից եւ չխզել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սա նաեւ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալն է։

Այս մասին շատ է խոսվում՝ կապված այն բանի հետ, որ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունն արդեն իսկ պաշտոնապես արտահայտվել է։ Հասկանալի է, որ Եվրամիությանն անդամակցելը արագ գործընթաց չէ, բայց զարգացման ուղղությունը վերցված է, եւ Եվրասիական միության հետ հարաբերությունները եւ տնտեսական կապերը անխուսափելիորեն կվերանայվեն։ Եթե ​​այս ուղղությամբ շարժումը շարունակվի, ապա, իհարկե, իրավիճակը Անդրկովկասում արմատապես կփոխվի։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու օրենքի նախագծին։ Հասկանալի է, որ այս գործընթացը երկար տարիներ կտեւի։ Վրաստանի ու Թուրքիայի օրինակներից տեսնում ենք, որ այս երկրները երկար տարիներ սպասողական վիճակում են։ Ինչո՞ւ է Հայաստանն այս ուղղությամբ շարժվում։ Հայաստանն իսկապե՞ս ակնկալիքներ ունի, որ իրավիճակն իր դեպքում այլ կերպ կզարգանա։

Այստեղ պետք է խոսել Հայաստանի՝ որպես պետության, հայ բնակչության եւ իշխող վերնախավի շահերի մասին։ Սրանք կարող են բոլորովին տարբեր շահեր լինել ։ Մոլդովայի եւ Ուկրաինայի օրինակով տեսնում ենք, որ իշխող վերնախավը որքան է պատրաստ զոհաբերել սեփական պետությունն ու բնակչությանը։ Հետեւաբար, եթե Փաշինյանը շահագրգռված է այս ուղղությամբ շարժվել, ուրեմն որոշակի օգուտ ունի դրանից։ Ես սա կկապեի այն բանի հետ, որ շուտով լինելու են խորհրդարանական ընտրություններ, որոնք պաշտոնապես նշանակված են հաջորդ տարի։ Բայց Հայաստանում, ինչպես նաեւ Ադրբեջանում, մի քանի անգամ ականատես ենք եղել, որ ընտրությունները տեղափոխվում են ավելի վաղ ժամկետների։ Ըստ հարցումների` ներկայումս Փաշինյանի ժողովրդականության մակարդակն ընկնում է, եւ նրա համար կարեւոր է տեսանելի նոր մեծ ձեռքբերումներ ներկայացնելը։

Այս մեծ ձեռքբերումները կարող են լինել դեպի Արեւմուտք շարժման տեսքով, որտեղ նրան հարգում են, իսկ Հայաստանը համարվում է իրապես ժողովրդավարական երկիր, որի հետ մտադիր են զարգացնել տնտեսական, քաղաքական եւ ռազմական համագործակցությունը։ Եթե ​​պատկերացնենք, որ ընտրությունները տեղափոխվելու են այս տարվա կեսերին, ապա նա կարող է դեպի Արեւմուտք շարժումից ուղղակի օգուտ քաղել, քանի դեռ բացասական հետեւանքները չեն սկսել երեւալ։ Եվ եթե ընտրություններից հետո, որոնք նա ակնկալում է հաղթել եւ շարունակել իր իշխանությունը եւս մի քանի տարի, այդ բացասական հետեւանքներն ի հայտ գան, ապա բնակչության համար արդեն ուշ կլինի մտածել,որ սխալ է քվեարկել։ Ուստի այստեղ, իմ կարծիքով, շատ կարեւոր դեր ունի Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահը։

Մոսկվայի եւ Բաքվի հարաբերություններում որոշակի լարվածություն կա նաեւ ավիավթարի հետ կապված։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Ալիեւը` սրելով իրավիճակը.

Ալիեւը նույն քաղաքականությունն է վարում, ինչ` Թուրքիան։ Այն է՝ ընդգծված հարձակողական դիրքորոշում, որտեղ ոչ թե հակառակորդներին, այլ` գործընկերներին միշտ բարձր պահանջներ են ներկայացվում։ Բայց երբ ռուս խաղաղապահներ են գնդակահարվում, ռուսական ուղղաթիռ է խոցվում, նրանք սահմանափակվում են մինիմալ ներողություններով, եւ գործը դրանով ավարտվում է: Նայեք Թուրքիայի շուրջ ստեղծված իրավիճակին: Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները եւ արդեն իսկ սկսված ռազմական գործողությունները Թուրքիայի եւ սիրիացի քրդերի միջեւ, որոնց աջակցում են ամերիկացիները, անկանխատեսելի են դարձնում իրավիճակը Թուրքիայի այդ սահմանին։ Եվ ահա Ադրբեջանը նույնպես լիովին հստակ մտադրություն ունի լուծելու «հայկական խնդիրը»։

Նրանք համարում են, որ «հայկական խնդիրը» իրենց համար հնարավորություն է Հայաստանի տարածքը եւ Հայաստանը` որպես պետություն, օգտագործել իբրեւ գործիք արտատարածաշրջանային տերությունների ձեռքում։ Առաջին հերթին խոսքը Ֆրանսիայի մասին է, որի հետ Ադրբեջանի հարաբերություններն այժմ աննախադեպ սրվել են։ Այստեղ պետք է խոստովանենք, որ հավանականություն կա, որ Հարավային Կովկասում, ինչպես նաեւ Մերձավոր եւ Միջին Արեւելքում սահմանները կարող են փոխվել։ Մենք այժմ անցնում ենք աշխարհակարգի նոր համակարգի ստեղծման շրջան։ Սա միշտ չափազանց ցավոտ է եւ հղի մեծ պատերազմներով ու կորուստներով։ Մենք սա հստակ տեսանք Ղարաբաղում։ Կշարունակվի՞ այս գործընթացը, առաջին հերթին կախված է նրանից, թե որքանով ողջամիտ կլինեն Հայաստանի կառավարության գործողությունները։

Ձեր կարծիքով` ինչի՞ մասին էր վկայում Փաշինյանի արձագանքը Ալիեւի կոշտ հայտարարություններին։

Այն վկայում էր այն մասին, որ Փաշինյանը հույս ունի զիջումների միջոցով հետագայում ինչ-որ խաղաղ փոխզիջման հասնել Ալիեւի հետ եւ հասնել Թուրքիայի հետ իրավիճակի կարգավորման։ Ըստ ամենայնի` նա նոր տարածքային զիջումների կգնա սահմանազատման գործընթացում։ Բայց ակնկալել, որ նման փոքր զիջումներով հնարավոր կլինի լուծել Ադրբեջանի հետ խնդիրը եւ Ադրբեջանին ու Թուրքիային դարձնել Հայաստանին բարեկամ պետություններ, ինձ թվում է, միամտություն է՝ առանց Հայաստանի անվտանգության հուսալի երաշխիքների։ Արդյո՞ք Արեւմուտքի հետ գործընկերությունը անվտանգության հուսալի երաշխիքներ կտա: Ինչպե՞ս են իրականացվելու այդ երաշխիքները։

Արդյո՞ք տեղակայված եվրոպական դիտորդական առաքելությունը բավարար կլինի: Որքանո՞վ նրանք իրապես կարող են երաշխավորել Հայաստանի անվտանգությունը։ Թե՞ Հայաստանում ամերիկյան ռազմաբազա կտեղակայվի։ Այստեղ կրկին հարցեր են առաջանում՝ ինչպե՞ս կարձագանքի սրան Իրանը, որքանո՞վ դա կողջունի Թուրքիան, որը ներկայումս շատ լարված հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ, բայց Ռուսաստանը, իհարկե, նույնպես չի ողջունի իրադարձությունների նման զարգացումը։ Այսպիսով` իրավիճակն այժմ հասել է ջրբաժանին, եւ, ըստ երեւույթին, առաջիկա տարիներին կորոշվի Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը, որն ի վերջո ի հայտ կգա։

Զրուցեց ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ






Խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում Ադրբեջանը ներկայացնում է նորանոր պահանջներ. Վեհափառ Հայրապետ (տեսանյութ)Մայիսի 31-ին ներկայացված տարադրամի փոխարժեքներըՄայիսի 31-ի հորոսկոպը. Երկվորյակներին՝ նոր ծանոթություններ, Առյուծին՝ կարևոր հանդիպումՆոր կադրեր հայկական «դարի հարսանիքից». Որքա՞ն է արժեցել հարսնացուի զգեստը եւ ի՞նչ էր հագել նրա Յորքշիրյան տերիերըՉեմպիոնների լիգա. ՊՍԺ-«Ինտեր» հանդիպումն` ԱՅՍՕՐՄայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և հանրությանը տան համապարփակ պարզաբանումներ. Նիկոլ ՓաշինյանՋերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». Ճնշման գործիքն Արմեն Աբազյանն է«Ժողովուրդ». ՔՊ վարկանիշը փրկելու ելքեր են պետք. Փաշինյանը հենման կետ է փնտրում«Փաստ». Ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է կեղծ տեղեկություններ փոխանցում, այլև ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանըԷս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում. Նիկոլ Փաշինյանը շարունակում է թիրախավորել Սրբազան հայրերինԻնչ էին խոսում Մակրոնն ու կինը «հռչակավոր» ապտակից հետոՌուսները, ճեղքելով ուկրաինական պաշտպանությունը Սումում, հիմնականում գրավել են ռազմավարական նշանակության Յունակովկան (Քարտեզ)Քեռակինը գտնվեց. համացանցը ծաղրում է Արման Բաբաջանյանին«Հրապարակ». Տիգրան Ավինյանը հերթական խոշոր գումարն է հանել բյուջեից«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանին կրկին կանչել են հարցաքննության. գործը թեժ փուլում է«Փաստ». ՔՊ-ի մոտեցումը՝ բարի գալուստ «Արևմտյան Ադրբեջան»«Հրապարակ». ԱԺ ՔՊ խմբակցությանը հրահանգվել է մարտական պատրաստվածության գալ«Ժողովուրդ». Ինչ փաստեր ունի Նիկոլ Փաշինյանը եկեղեցու և եկեղեցականների դեմ«Փաստ». Ինչո՞վ կավարտվի Հայաստանի իշխանության գրոհը Արցախի պետական ինստիտուտների նկատմամբԵՄ-ն ու Ադրբեջանը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըՌուսական ավիացիան ФАБ-3000 3 տոննայանոց սավառնող ավիառումբով ոչնչացրել է ուկրաինական բրիգադի հրամանատարական կետը (Տեսանյութ)Մոսկվան սկսում է պատասխան հարվածներն ԱլիեւինՌուսական բանակը սկսել է մարտական ​​լազերներ կիրառել ուկրաինական անօդաչուների դեմ (Տեսանյութ)Թալին համայնքի ղեկավարի հերթական հաջողությունըՄխիթարյանը` ՊՍԺ-ի դեմ ՉԼ եզրափակիչի մասին Ցավոք սրտի այս պահին մենք էլ չենք տեսնում հատուկ այլընտրանք. Արա Պապյան Ինչու ԱԺԲ-ն չմիացավ արմանբաբաջանյանների հակառուսական ակցիայինԵՐԲ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԹՐԱՄՓԸ «ԱՇԽԱՐՀԸ ԵՐԵՔ ԳՈՏՈՒ» ԲԱԺԱՆԵԼՆԻԿՈԼԻ ՀԻՆ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՆ, ՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍՑՐԵՑ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՆ, ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՇԱՀԵՆ ՍԻՐԵԿԱՆՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸՍպերցյանը` ՌՊԼ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ Արթուր Ավետիսյանը մարմնամարզության Եվրոպայի բրոնզե մեդալակիրՀամլետ Մանուկյանը` մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը` փոխչեմպիոն Ինչ է ասել մшhից առաջ դստեր հետ վթшրի ենթшրկված կինը՝ Անին. դուստրը մшhացել էր 1 ամիս առшջԿրակոցները կարող են շարունակվել անգամ խաղաղության պայմանագրի կնքումից հետո, պետք չի դրանից վախենալ․Գագիկ ՄելքոնյանՌուսական բանակը սկսել է Խարկովի առանցքային բնակավայրերից մեկի` Կուպյանսկի գրոհը (Քարտեզ)Ռուսական ավիացիան ФАБ սավառնող ավիառումբերով արդուկել է ուկրաինական 141-րդ բրիգադի տեղակայման կետը (Տեսանյութ)Նոր բնակարան, 17 մլն դրամ աշխատավարձ, 6 մլն դրամ նվիրատվություն՝ Աննա Հակոբյանից. Փաշինյանի հայտարարագիրըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ Վեհափառը գա, իրեն պիտի դիմավորենք օդանավակայանում. Վիկտոր ՄնացականյանՉէ, հայեր ջան, ներող եղեք, բայց այսքանից հետո մենք, իրոք, հավաքական նիկոլ ենք...Զելենսկին հայտնել է՝ ինչ պայմանով կմասնակցի Ստամբուլում բանակցություններինՆախկին մարզպետը եւս գրառում է կատարելՇՏԱՊ. Փաշինյանը կաթողիկոսի ընտրության հարց է առաջ քաշումՔՊ-ական կանայք որոշել են օրիգինալ ու թանկարժեք նվեր անել. ԲԱՄԲԱՍԱՆՔ101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանը որոշել է շքանշանները թանգարանին տալ. տեսանյութՕյ, ոմանց աչքերը բացվեցին. Աննա ՀակոբյանՈւկրաինան կկորցնի Օդեսան, եթե չհամաձայնվի հիմա դադարեցնել հակամարտությունը. Ջեֆրի ՍաքսԱյ քեզ տրամաբանություն ու թվաբանություն. ԶԱՐՄԱՆՔ ՈՒՂԻՂ. Ու՞մ թելադրանքով է Նիկոլը դիվահարվել. Հայկ Բաբուխանյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top