Ռուսական անօդաչուն ներխուժել է ուկրաինական բլիդաժ եւ պայթեցրել (Տեսանյութ) ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ խոսել Ուկրաինայի հարցով Թրամփ-Պուտին հանդիպման հնարավոր վայրի կամ հակամարտության կարգավորման առաջընթացի մասին: Նման հայտարարություն է արել Սպիտակ տունը: Թաղապետարանի աշխատողները հանրային տրանսպորտում «պալիտ» են եղել Ամեն մեկս պիտի լինենք ատոմ, որը կպայթի ճիշտ պահին. Մարգարիտ Եսայան «ՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔ». ԿԵՂԾԻՔՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍ1) ԹՐԱՄՓԸ ԵՐԿՈՒ ԽՈՇՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՎԵՑ Օրը կգա, բոլորն էլ կիմանան ճիշտը. Մխիթարյանը` Հայաստանի ազգային հավաքականից հեռանալու որոշման մասին ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ԱՄՆ-ՈՒՄ ՉՆԿԱՏԵՆ ՆՐԱ ԳԱԼՆ ՈՒ ԳՆԱԼԸ Ո՞վ է Արմեն Սարգսյանին uպանած հայաստանցի մաhապարտ-աhաբեկիչը․ նոր մանրամասներ «20 հայի գլուխ կկտրեմ, եթե իմանամ՝ չեմ պատժվելու»․ Թուրքիայում հարցում են անցկացրել

«Փաստ». Հայաստանը ոմանց համար դարձել է «խոպա՞ն»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռեւս 2013 թվականի հունիսի 6-ին ընդերքօգտագործման թիվ Պ-366 պայմանագրով լիազոր մարմինը «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնել Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասը 11 տարի ժամկետով: Փաստացի անցած տարվա հունիսի 13-ին լրացել է հանքավայրի ընդերքօգտագործման ժամկետը, իսկ ընդերքօգտագործման իրավունքի երկարաձգման վերաբերյալ որեւէ տեղեկատվություն առկա չէ:

ՀՀ ՏԿԵ նախարարության պաշտոնական կայքն ուսումնասիրելիս հայտնի է դառնում, որ 2024 թ. ապրիլի 19-ին նախարարության պաշտոնատար անձինք ընդունել են Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել «ԱՍՍԱԹ» հայ-չեխական ընկերության ներկայացուցիչ Դավիթ Մարաշեկը եւ ներկայացրել է ընկերության աշխատանքի մանրամասները:

Արդարադատության նախարարության իրավաբանական  անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի  տվյալներից պարզ է դառնում, որ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի իրական  շահառու են հանդիսանում իռլանդական «ԱյԷմՍի Էքսփլո րեյշն Գրուպ» ընկերությունը և չեխական «ՄՎԻ Իռելանդ  ս.ր.օ.» ընկերությունը: «ԱՍՍԱԹ» ՍՊ ընկերությունը ամբողջու թյամբ վերահսկվում է «ԱյԷմՍԻ Էքսփլորեյշն Գրուպի» կողմից,  որի բաժնետոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բոր սայում։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի ուսում նասիրությունից էլ պարզ է դառնում, որ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ում  տեսչական մարմինների (ՀՀ քաղաքաշինության, տեխնիկա կան և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, ՀՀ  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին) կողմից  իրականացվել են ստուգումներ, ինչի արդյունքում արձանագրվել են խախտումներ և նշանակվել են տուգանքներ: 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ԱՍ- ՍԱԹ» ՍՊԸ-ի կողմից ընդերքօգտագործման ժամկետը լրացել է եւ երրորդ անձի իրավունքով ծանրաբեռնված չէ, «ԱՍԱԹ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դավիթ Մարաշեկի նախաձեռնությամբ ստեղծվել է «Մասիս Փլանթ» ՍՊԸ-ն: Վերջինս դիմել է Փամբակ համայնքի ղեկավարին՝ Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համար նախնական համաձայնություն տրամադրելու խնդրանքով, հրավիրվել է հանրային լսում, ինչից հետո Փամբակ համայնքի ավագանին նախնական համաձայնություն չի տրամադրել:

Դրանից հետո «Մասիս Փլանթ» ընկերության կողմից վարչական դատարան հայցադիմում է ներկայացվել Փամբակ համայնքի Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասում երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն նախնական համաձայնություն տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջով, միաժամանակ միջնորդություն է ներկայացվել կիրառել հայցի ապահովման միջոց, եւ դատարանի կողմից զարմանալիորեն միջնորդությունը բավարարվել է` ըստ էության այդպիսով սահմանափակելով համայնքի իրավունքները:

Ըստ e-register կայքում հրապարակված հայտարարագրի, «Մասիս Փլանթ» ՍՊԸ-ի իրական շահառու են հանդիսանում Չեխիայի քաղաքացիներ Ռադեկ Կոցիան, Յարոսլավ Նովոտինը, սակայն իրական շահառուն հենց Դավիթ Մարաշեկն է:

Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ նույն Մարաշեկը լուրջ խնդիրներ ունի հենց Չեխիայում: Ի մասնավորի, Չեխիայի Ազգային բանկը բնակչությանը զգուշացրել է Դավիթ Մարաշեկի գործունեության հետ կապված, որը ամերիկյան Wentworth Securities ընկերության անունից Չեխիայի տարածքում անօրինական կերպով ներդրումային ծառայություններ է առաջարկում: Նշվում է, որ նա ու իր ընկերությունը համապատասխան լիցենզիա չունեն ֆինանսական ծառայություններ մատուցելու համար: Ընդ որում, Մարաշեկը նույն Չեխիայում 2005 թվականից սկսած ոչ մեկ անգամ հայտնվել է իրավապահների ու այլ պատկան մարմինների ուշադրության կենտրոնում՝ տարաբնույթ խախտումների համար: Շատ չմանրամասնելու համար պարզապես նշենք, որ չեխական բաց աղբյուրներից կարելի է պատկերացում կազմել հենց միայն «AIB-ի գործով», ու պատկերն առավել ամբողջական կլինի:

Ստացվում է, որ այս մարդկանց համար Հայաստանը դառնում է յուրատեսակ «խոպան»: Հետաքրքիր է՝ Հայաստանի համապատասխան մարմիններն ուսումնասիրե՞լ են այս ընկերության գործունեությունը նույն Չեխիայում (եւ ոչ միայն), նրա վճարած հարկերը Հայաստանում, այդ հարկերի եւ իրական շրջանառության հարաբերակցությունը եւ այլն:

Մյուս կողմից՝ հանքարդյունաբերության ոլորտում արդյունահանումը հաստատված նախագծի նորմերով չիրականացնելը հղի է մի շարք վտանգներով, որը կարող է մեծ վնաս հասցնել բնությանը եւ շրջակա միջավայրին: Փորձը ցույց է տալիս, որ հանրային լսումների ժամանակ բնակչությանը ներկայացվում են բացառապես գործունեության դրական կողմերը, ինչի տակ թաքնված են բազմաթիվ ռիսկեր, ցանկացած լծակ օգտագործում են, որ տպավորություն ստեղծեն, թե սերտ կապերի մեջ են կառավարության անդամների հետ եւ ունեն նրանց «դաբրոն»: Այստեղ հատկանշական է, որ, ըստ մասնագետների, չեխական ընկերությունների ներկայացուցիչները հանքը շահագործում են խախտումներով՝ հիմքում դնելով բացառապես իրենց շահը: Այստեղ նման կազմակերպությունների մտածելակերպն ու մոտեցումները, որպես կանոն, հայտնի են. իրենք գործունեություն են իրականացնում ոչ իրենց երկրում, իսկ երրորդ երկրում կարող են ունենալ երաշխիքներ հետագա պատասխանատվությունից խուսափելու համար: Ընդ որում, պետք է ուշադրություն դարձնել, որ չեխական ընկերությունների ներկայացուցիչները փորձում են իրենց գործունեությունը ծավալել տարբեր ընկերությունների միջոցով: Սովորաբար նշված մեխանիզմը կիրառելու նպատակն այն է, որ ընկերությունների սնանկացման պարագայում խուսափեն պետության եւ բնակչության առջեւ իրենց ստանձնած պարտավորությունները կատարելուց: Ի դեպ, ոլորտի փորձագետներից շատերը կարծում են, որ այդ ընկերությունների գործունեության արդյունքում մեր երկրում, ըստ էության, որեւէ ներդրում չի կատարվել, նույնիսկ ընդհակառակը՝ հավանական է համարվում ենթադրյալ գումարների արտահոսքը: Փաստը մնում է փաստ, որ մինչեւ ընդերքօգտագործման պայմանագրի ավարտը որեւէ տեսանելի գործողություն չի իրականացվել համայնքի կարիքները հոգալու նպատակով: Պարզապես մեկ այլ ընկերության միջոցով իրենց գործունեությունը շարունակելու թույլտվություն ստանալու համար իրականացվել են որոշակի գործողություններ՝ դրամական փոխանցումներ կատարելով համայնքին ու նպատակ հետապնդելով շեղել համայնքի բնակիչների ուշադրությունը ահագնացող վտանգներից, իսկ արդյունքում, վերամշակման գործարան կառուցելով, ստանալ գերշահույթ:

Եվ վերջապես, ստացվում է, որ մեր երկրի օգտակար հանածոների մի որոշակի մասի արդյունահանումը վստահվում է մի մարդու, որը մեղադրվում է տարբեր անօրինականություններ կատարելու համար հենց իր իսկ երկրի իրավապահ մարմինների կողմից, մարդ, որը չի խնայել իր երկրի քաղաքացիներին՝ նրանց նկատմամբ կատարելով բազմաթիվ իրավախախտումներ, որը ցանկացած պահի կարող է հեռանալ Հայաստանից, գտնվելով մեր երկրից դուրս, չունենալով Հայաստանում ընտանիք եւ որեւէ այլ կապող բան՝ բարոյական պատասխանատվություն չի կրելու մեր բնությանը պատճառած վնասների համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Ռուսական անօդաչուն ներխուժել է ուկրաինական բլիդաժ եւ պայթեցրել (Տեսանյութ)ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ խոսել Ուկրաինայի հարցով Թրամփ-Պուտին հանդիպման հնարավոր վայրի կամ հակամարտության կարգավորման առաջընթացի մասին: Նման հայտարարություն է արել Սպիտակ տունը:Թաղապետարանի աշխատողները հանրային տրանսպորտում «պալիտ» են եղելԱմեն մեկս պիտի լինենք ատոմ, որը կպայթի ճիշտ պահին. Մարգարիտ Եսայան«ՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔ». ԿԵՂԾԻՔՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍ1)ԹՐԱՄՓԸ ԵՐԿՈՒ ԽՈՇՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՎԵՑՕրը կգա, բոլորն էլ կիմանան ճիշտը. Մխիթարյանը` Հայաստանի ազգային հավաքականից հեռանալու որոշման մասինՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ԱՄՆ-ՈՒՄ ՉՆԿԱՏԵՆ ՆՐԱ ԳԱԼՆ ՈՒ ԳՆԱԼԸՈ՞վ է Արմեն Սարգսյանին uպանած հայաստանցի մաhապարտ-աhաբեկիչը․ նոր մանրամասներ«20 հայի գլուխ կկտրեմ, եթե իմանամ՝ չեմ պատժվելու»․ Թուրքիայում հարցում են անցկացրելԹուրք-ադրբեջանական կազմակերպության արձագանքը Կարո Փայլանի հայտարարություններինԱնսպասելի գտածո. Մոնա Լիզան պարունակում է հազվագյուտ քիմիական միացություն, որը բացատրում է Լեոնարդոյի արվեստըՌոնալդուն իր գոլերով օգնել է ինձ հանգստություն ապահովել «Ռեալի» պահեստայինների նստարանին. ԱնչելոտիԱբդուլլահ Օջալանը առաջիկա օրերին հանդես կգա պատմական ուղերձովԷրդողանը հայտարարել է երկրաշարժերին նախապատրաստվելու անհրաժեշտության մասինԿադաստրի կոմիտեի ղեկավարը գործուղվում է ԻրանՔՊ-ականները USAID-ի փակվելը ՀՀ-ում որոշել են օգտագործել ի նպաստ իրենց. ԲԱՄԲԱՍԱՆՔԻնչու է Թրամփին անհրաժեշտ Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումը․ ՌԴ ԱԳՆՀՀ-ին ակնարկել են խզել հարաբերությունները ՌԴ-ի հետ․ դեսպանը՝ եվրոպացի պաշտոնյաների ելույթների մասինԻսկ հետաքրքիր է՝ մեկը չկա՞, որ Ալենին ասի. ԶԱՐՄԱՆՔԱդրբեջանի վարած ծավալապաշտական քաղաքականությունը uպառնալիք է ոչ միայն ՀՀ-ի, այլ նաև՝ տարածաշրջանի այլ պետությունների համար. ադրբեջանագետՆիկոլի ռեժիմի «օպերացիան» տապալվեց, թե՞ իրականացավԼևոն Արոնյանն ընդգրկվել է 2024–ին ամենաբարձր վաստակած շախմատիստների տասնյակումԱՄՆ-ը Զելենսկիին դրդում է ընտրությունների, բայց նա դիմադրում է. PoliticoՈրքան է արժեցել «Մարիոթի» սրահի վարձակալությունը պատգամավորների վրա.«Գժվցրին». տրանսպորտի վարորդի նյարդերը տեղի տվեցին. տեսանյութը՝ Aysor.am-իԱկտիվիստ Գրետա Թունբերգին մեղադրանք է առաջադրվելԵրևանում տրանսպորտի սակագնի թանկացումից գնաճը կարող է կազմել ոչ ավելի, քան 0,1%. ԿԲԱյսպիսի համեստ բյուջեով յո՞ երթաս, Հայաստա՛ն. ԲալասանյանՆիկոլ Փաշինյանի վերջին հենարանը շարունակում են մնալ աղանդավորներըՈ՞վ է հոգում Աննա Հակոբյանի Վաշինգտոն այցի ծախսերը. Արա ՊապյանՌուսաստանն Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ կխնդրիՏուժածը ես եմ եւ պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ոչ թե դժգոհ եմ, այլ մինչեւ երկինք գոհ եմ Արթիկի ոստիկանապետ Ադամյանի գլխավորությամբ. Արթիկի պանրագործարանի տնօրենը վրդովված է Տրանսգենդերային օպերա, «ԼԳԲՏ ակտիվիզմ»․ Սպիտակ տունը բացահայտել է USAID-ի որոշ ծախսերըՊՆ-ն խստացնում է վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունըԿրեմլը մեկնաբանել է ԵՄ-ի՝ պաշտպանական բյուջեն ավելացնելու որոշումըUSAID-ի գործունեությունը չի ծառայում ԱՄՆ շահերին․ ՌուբիոՇոլցն Ուկրաինայի հարցով քննադատել է ԹրամփինԵթե քո մոտ «իզմերից» ամենաընդունելին պանթյուրքիզմն է, մեր մոտ լրիվ այլ «իզմեր» են, Նիկո՛լ. Արմեն ՀովասափյանՓետրվար ամսվա եղանակային կանխատեսումը և կլիմայական բնութագիրըՄայրության նպաստի նշանակման կարգը կփոխվի (տեսանյութ)Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետովԲոլոր մասնաշենքերի դիմաց կարող եք ակցիա անել, բայց ոչ միջանցքում. ԵՊՀ աշխատակիցը՝ երիտասարդներին (տեսանյութ)ԱՄՆ-ի անցումը «Նախևառաջ Ամերիկան» սկզբունքին տագնապալիորեն նման է Հիտլերի ժամանակվա «Գերմանիան ամեն ինչից վեր է» կարգախոսին. ԼավրովՆորակոչիկ զինվորները պատմում են զինվորական ծառայության առաջին օրերի մասինՓորձում ենք չարձագանքել Ադրբեջանից հնչող ցավալի հռետորաբանությանը միայն մեկ պատճառով՝ հասնելու խաղաղության այս տարածաշրջանում․ ԱԳ փոխնախարարՊետք է մեր հարևանների միջավայրում ապրելու հնարավորություն ունենանք՝ առանց արտաքին օգնության և միջամտության. ՓաշինյանԷրդողանը կայցելի ՍիրիաՄենք է՛լ չենք ուզում նահшտակ լինել, ուզում ենք լինել սովորական ապրող ժողովուրդ. Փաշինյանն անդրադարձել է Շվեյցարիայում արված իր հայտարարությանըԱստղագուշակ՝ փետրվարի 4-ի համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top