«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից

Որքան էլ աբսուրդ է, Ռուսաստանի փողերով Հայաստանում իրականացնում են հակառուսական քարոզ. Արա Վարդանյան

Ներքաղաքական

Հայաստանում հակառուսական տրամադրություններն աճել են առաջին հերթին հայաստանյան իշխանությունների կամ իշխանությունների «բաժնետեր» հանդիսացող ուժերի, իշխանության մեջ բարձր պաշտոն զբաղեցնող վերջիններիս ներկայացուցիչների բացահայտ քաջալերանքով ու մասնակցությամբ։ Այս եւ շատ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:


— Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը, իբրեւ հայկական կողմի առաջարկ, կրկնեց այն, ինչ ասում էր Ադրբեջանի նախագահը: Ի՞նչ կասեք այս մասին:


— Այդ ամենը պայմանավորված է Ալիեւի եւ միայն նրա պահանջով։ Տեսեք, Ալիեւը եւ Էրդողանը՝ ի տարբերություն Հայաստանի Հանրապետության ներկայիս ղեկավարի, կրթություն ունեն։ Ասեմ ավելին` նրանցից նաեւ մեկը՝ Էրդողանը, փայլուն դիվանագետ է։ Վերջին 10-15 տարիների ընթացքում այն, ինչ անում է Թուրքիան, պարզապես դիվանագիտության մաստեր-կլաս է: Նա կարողանում է տարբեր երկրների ղեկավարների հետ եւ իրար թշնամի համարվող երկրների հետ համագործակցել եւ միշտ շահած դուրս գալ։ Հիմա, թե որքան դա իրեն կհաջողվի՝ դա հարց է, բայց վերջին տարիներին փայլուն կերպով հաջողվում է։ Ալիեւը եւս լուրջ կրթություն ստացած տղա է։ Որքան էլ, որ մենք խոսենք մեր թշնամիների մասին՝ պետք է նաեւ չթերագնահատել նրանց։ Հիմա Ալիեւը շատ լավ հասկանում է, որ գալու է մի օր (հիմա այդ օրը կլինի, վաղը, թե 15 տարի հետո), երբ Հայաստանում ազգային ուժերն իշխանությունը վերցնելու են։ Ալիեւն ուզում է ոչնչացնել նույնիսկ որեւէ տեսական տարբերակ, որով Հայաստանի ապագան ցանկացած իշխանություն կկարողանա որեւէ նկրտումներ ունենալ Արցախի նկատմամբ։ Սա շատ պարզ է։ Ի դեպ, Ալիեւն այդ մասին բազմաթիվ անգամներ է ասել, բայց ես եւս մեկ անգամ կասեմ, որ մենք լոտոյով թշնամի ենք։ Միայն քիչ երկրներին է բախտ վիճակվում, որպեսզի իրենք ունենան թշնամի, որը ակնհայտ ամեն ինչ ասում է։ Տեսեք, ռուս-ուկրաինականում ՝ կան բաներ, որոնք երկու կողմն էլ չեն արտահայտում, չեն ասում, գաղտնի են պահում։ Մեր դեպքում՝ մենք սպիտակ թղթի վրա սեւով գրված ամեն ինչը ներկայացնում ենք։ Այժմ մեկ այլ հարց է, որ մենք չենք ուզում հասկանալ, որ վերջապես թշնամին այն, ինչ ասում է, անելու է։ Ալիեւի կողմի տարբեր նախարարներ շատ բացահայտ կերպով խոսում են Սեւանա լճի մասին։ Ավելին` նրանք անգամ ունեն իրենց կողմից անվանած անունը, իրենք խոսում են Արեւմտյան Ադրբեջանի մասին՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության մի քանի մարզ։


— Պարոն Վարդանյան, ստացվում է, որ այս իշխանությունները կատարում են թշնամիների թելադրա՞նքը։


— Այս իշխանությունների համար Հայաստանի Հանրապետությունը 28 հազ. քառ. կմ-ը չէ, դա 10 հազար քառ. կմ-ն է, իրենց համար լավ հայը՝ դա մեռած հայն է։ Հիմա որքան մենք դա չընդունենք, այնքան Նիկոլը շարունակելու է կատարել թշնամիների հրամանները, իսկ դրանք շատ պարզ են։ Նրանք ասում են վերացրե՛ք ազգայինը, վերացրե՛ք բանակը եւ անկախ նրանից, որ իրենք ձեւական զենքեր են գնում՝ իրենք իրականում բավական հետեւողականորեն ոչնչացնում են Հայաստանի բանակը։ Եթե շատ կոպիտ ասեմ՝ մենք գնում ենք դեպի Ալեքսանդրապոլի պայմանագիր։ Նույն բանն է։ Ալեքսանդրապոլով ասել էին այսքան զինվոր կունենաս, այսքան զենք կունենաս, տարածքդ այդքան կլինի։ Մինչդեռ, մինչ դա Սեւրից էին խոսում։ Միայն խոստումներ, թե հեսա Հայաստանը սա է ստանում, նա է ստանում, վերջում հիշում եք չէ՞, որ Ալեքսանդրապոլի պայմանագրով ավարտվեց։ Հիմա խնդիրն ո՞րն է, որպեսզի մեր ժողովուրդը տեսնի, որ կրկին նույն նախկին պատերազմական վիճակները կրկնվելու են։ Ես կասկած չունեմ, որ բոլորն էլ դպրոցում սովորել են, պատմություն են կարդացել։ Ի վերջո, 1918-1920 թթ. կրկնվելու է, ամբողջությամբ նույնը։


— Եվ այս իրավիճակում տեսնում ենք, որ հակառուսական տրամադրություններ են համատարած գեներացվում…


— Հակառուսականությունը, Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացումը, թուրքի տակ հայտնվելն է։ Նույն բանն է։ Այսօր էլ հակառուսական խայտառակ տրամադրություններ են տարածում ժողովրդի մեջ, մեկումեջ գնում են Ռուսաստան ինչ-որ միջոցառումների մասնակցում, որպեսզի կապն ամբողջությամբ չկտրեն, բայց իրականում տակից խայտառակ հակառուսական քարոզ են իրականացնում, հատկապես` Հանրային հեռուստաընկերությամբ։ Ընդ որում, ամենազավեշտն այն է, որ այդ հակառուսական քարոզն արվում է այն ժամանակ, երբ Հայաստանի տնտեսությունն այսօր շնչում է միայն Ռուսաստանի շնորհիվ։ Եթե մնացած բոլոր երկրների հետ առեւտրաշրջանառությունը տեսնենք՝ չնչին թվեր են։ Այսօր Հայաստանի տնտեսությունը շնչում է ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետեւանքով։ Որքան էլ դաժան հնչի, բայց այդպես է։ Ստացվում է այնպես, որ Ռուսաստանի փողերով, որքան էլ աբսուրդ է, մենք Հայաստանում իրականացնում ենք հակառուսական քարոզ։ Արեւմուտքն էլ դա տեսնում է։ Ասում է՝ շատ լավ է, ռուսները փողը տալիս են, իսկ մենք տակից իրենց դեմ այստեղից աշխատում ենք եւ գումար չենք ծախսում։ Ծախսում են գումարը միայն ՀԿ-ների վրա։ Ե՞րբ եք վերջին անգամ լսել, որ Եվրամիությունը, ԱՄՆ-ն կամ որեւէ այլ երկիր լուրջ ներդրումներ անեն Հայաստանում։ Չե՛ն անում։ Ինչի՞ համար անեն։ Հենց Ռուսաստանից փողը գալիս է, իրենք տակից ՀԿ-ներին փող են տալիս (ի դեպ, ավելի քիչ գումարներ) եւ արդյունքում ստանում են հակառուսական քարոզ։ Հիմա ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչի հաշվին է ինքն այսօր ապրում։ Եթե խոսքը մեր ուտելու մասին է, ապա միայն այդ ուտելն է այսօր, որ ձեզ մոտ կա, որովհետեւ Ռուսաստանը չի փակում հնարավորությունները, որոնք ընձեռնված են Հայաստանին նույն ԵԱՏՄ-ի միջոցով։
Ժողովուրդը պետք է մտածի եւ հասկանա այս ամենը, թե ուր ենք մենք հասնելու Ռուսաստանի հետ հարաբերություները փչացնելու դեպքում։ Ո՛չ մի տեղ չենք հասնելու, այլ շատ արագ դառնալու ենք թուրքական վիլայեթ, եւ կրկնում եմ՝ ոչ թե 27 հազար քառ. կմ-ով, այլ 8-9 հազար քառ. կմ-ով։ Հիմա եթե դա է մեր ժողովրդի հավաքական ուզածը, ապա ես եւ շատերս անելիք չունենք, մենք ուղղակի պետք է ենթարկվենք ու ինչ-որ մի պահի այստեղից գնանք, մեզ համար մի փոքր Հայաստան մեկ այլ տեղ ստեղծենք։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված