Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Եվրամիության մասին խաբկանքով Նիկոլը սադրում է պատերազմ

Ներքաղաքական

­Մինչ Ռու­սաս­տա­նի Անվ­տան­գութ­յան խորհր­դի փոխ­նա­խա­գահ Դ­միտ­րի Մեդ­վե­դեւն ակ­նար­կում է, որ մո­րու­քը սափ­րած Փա­շին­յա­նի Եվ­րա­միութ­յան հետ «ա­մուս­նա­նա­լու» մտադ­րութ­յու­նը կա­րող է հան­գեց­նել Ուկ­րաի­նա­յի պես «դրախ­տի» թեկ­նա­ծու դառ­նա­լուն, հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը շա­րու­նա­կում են ա­րագ տեմ­պե­րով պատ­րաստ­վել մա­հա­բեր հար­սա­նի­քին:

ՀՀ բարձ­րա­գույն պաշ­տո­նա­կան դիր­քեր զբա­ղեց­նող ան­ձինք հայ­տա­րա­րում են Եվ­րա­միութ­յան հետ հնա­րա­վո­րինս մեր­ձե­նա­լու, ընդ­հուպ Եվ­րա­միութ­յան ան­դա­մակ­ցութ­յան հայտ ներ­կա­յաց­նե­լու վե­րա­բեր­յալ հան­րաք­վե անց­կաց­նե­լու մա­սին: Այդ հար­ցի շուրջ Ազ­գա­յին ժո­ղո­վում ան­գամ կազ­մա­կեր­պե­ցին լսում­ներ, իսկ ՀՀ կա­ռա­վա­րութ­յու­նը հա­վա­նութ­յուն է տվել ԵՄ-ին ան­դա­մակ­ցութ­յան գոր­ծըն­թաց սկսե­լու մա­սին օ­րի­նագ­ծին։

Իսկ ո՞րն է ընդ­դի­մութ­յան դիր­քո­րո­շու­մը՝ ՀՀ կա­ռա­վա­րութ­յան հա­վա­նութ­յանն ար­ժա­նա­ցած Եվ­րա­միութ­յանն ան­դա­մակ­ցե­լու գոր­ծըն­թաց սկսե­լու օ­րի­նագ­ծի վե­րա­բեր­յալ: Ար­ձա­նագ­րենք, որ մինչ այս պա­հը քա­ղա­քա­կան ու­ժե­րից միայն «Ու­ժեղ Հա­յաս­տան Ռու­սաս­տա­նի հետ. հա­նուն նոր Միութ­յան» շար­ժումն է հան­դես ե­կել հստակ դիր­քո­րոշ­մամբ եւ ընդգ­ծել, որ Հա­յաս­տա­նում իշ­խա­նութ­յու­նը զավ­թած Ա­րեւ­մուտ­քի կա­մա­կա­տար խմբա­կը, որն ար­տա­հայ­տում է նաեւ Թուր­քիա­յի ու Ադր­բե­ջա­նի շա­հե­րը, հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ի­րա­կա­նաց­նում է հայ-ռու­սա­կան դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րից տա­րան­ջատ­վե­լու եւ Եվ­րա­միութ­յան ու Թուր­քիա­յի հետ մեր­ձե­նա­լու ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յուն:

«­Հա­յաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րի նպա­տա­կադ­րութ­յու­նը` մեր երկ­րի ա­պա­գան կա­պել Ա­րե­մուտ­քի հետ, պատ­մա­կան բո­լոր ժա­մա­նա­կա­հատ­ված­նե­րում հան­գեց­րել եւ հան­գեց­նում է հայ ժո­ղովր­դի հա­մար մե­ծա­գույն ող­բեր­գա­կան հե­տե­ւանք­նե­րի, իսկ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան հա­մար տա­րած­քա­յին ծան­րա­գույն կո­րուստ­նե­րի: Միաց­յալ Նա­հանգ­նե­րի եւ եվ­րո­պա­կան երկր­նե­րի գե­ղե­ցիկ փա­թե­թա­վոր­ված խոս­տում­նե­րը Հա­յաս­տա­նի պայ­ծառ ա­պա­գա­յի վե­րա­բեր­յալ ի­րա­կա­նում վե­րած­վում են խա­բեութ­յան, հիաս­թա­փութ­յան ու ազ­գա­կոր­ծան հե­տե­ւանք­նե­րի: Ա­րեւմտ­յան երկր­նե­րի քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, որ­պես կա­նոն, ար­հա­մար­հել է հայ ժո­ղովր­դի շա­հե­րը եւ Հա­յաս­տա­նը դի­տար­կել միայն որ­պես Ռու­սաս­տա­նի դեմ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հա­մար գոր­ծիք կամ պլաց­դարմ… Հա­յաս­տա­նի տա­րան­ջա­տու­մը Ռու­սաս­տա­նի հետ դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րից, ա­ռա­վել եւս հա­կա­ռակ­վե­լը Ռու­սաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հե­րին ան­խու­սա­փե­լիո­րեն բե­րում է թուրք-ադր­բե­ջա­նա­կան ա­ռաջ­խա­ղաց­մա­նը, Հա­յաս­տա­նի հան­դեպ ագ­րե­սիա­յի, հայ­կա­կան տա­րածք­նե­րի օ­կու­պա­ցիա­յի, պե­տա­կա­նութ­յան եւ ինք­նիշ­խա­նութ­յան փաս­տա­ցի կո­րուս­տի», - մաս­նա­վո­րա­պես աս­ված է Շարժ­ման հայ­տա­րա­րութ­յան մեջ:

ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԺԵԼՈՒ ԱԲՍՈՒՐԴԸ

Այ­դու­հան­դերձ, հար­ցա­կան է մնում, թե ին­չու մյուս ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան ու­ժե­րը դեռ չեն դա­տա­պար­տել Նի­կո­լի կա­ռա­վա­րութ­յան ո­րո­շու­մը: Ե­թե հա­մա­ձայն են Նի­կոլ Փա­շին­յա­նի Եվ­րա­միութ­յան հետ «ա­մուս­նա­նա­լու», իսկ ի­րա­կա­նում նույ­նիսկ «սի­րե­կա­նի» կար­գա­վի­ճակ չու­նե­նա­լու հետ, ա­պա այս դեպ­քում՝ գա­ղա­փա­րա­պես ին­չո՞վ են տար­բեր­վում նույն Նի­կո­լից: Իսկ այն, որ այս իշ­խա­նութ­յան նպա­տա­կը հենց Ա­րեւ­մուտ­քի տակ պառ­կելն էր, բա­ցա­հայ­տում է թունդ նի­կո­լա­կան քա­ղա­քա­գետ Ստ­յո­պա Սա­ֆար­յա­նը:

«­Մենք սա ա­րած պետք է լի­նեինք 2018 թ.-ին, երբ վա­խե­նում էինք ա­սել, թե մեր հե­ղա­փո­խութ­յան ար­ժեք­նե­րը վեկ­տոր ու­նեն…Դ­րա հա­մար էլ ոչ մե­կը չէր կա­րող մեզ գո­նե ա­պա­գա­յում իր դաշ­նա­կի­ցը հա­մա­րել, ե­թե ան­գամ ներ­կա­յում այդ­պի­սին չէինք…», - նշել է նա:

Ինչ խոսք, գնդակն ա­ռա­ջին հեր­թին հենց խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մութ­յան դաշ­տում է, ո­րոնք պետք է օր ա­ռաջ ա­մեն ինչ ա­նեին՝ «գրո­ղի ծոցն» ու­ղար­կե­լու հա­մար երկ­րի անվ­տան­գութ­յան սպառ­նա­լիք դար­ձած օ­րի­նագ­ծի ան­գամ քննար­կու­մը: Սա­կայն, դրա փո­խա­րեն՝ ի՞նչ ենք տես­նում: Հուն­վա­րի 26-31-ը Եվ­րո­պա­յի խորհր­դի խորհր­դա­րա­նա­կան վե­հա­ժո­ղո­վի (ԵԽԽՎ) տա­րե­կան նստաշր­ջա­նի ա­ռա­ջին մա­սի աշ­խա­տանք­նե­րին մաս­նակ­ցե­լու հա­մար Հա­յաս­տա­նի ԱԺ պատ­գա­մա­վոր­նե­րը՝ իշ­խա­նա­կան ու ընդ­դի­մա­դիր, հաշտ ու հա­մե­րաշխ պատ­րաստ­վում են գոր­ծուղ­վել Ստ­րաս­բուրգ (Ֆ­րան­սիա­յի Հան­րա­պե­տութ­յուն): Ընդ ո­րում՝ ա­մե­նա­մեծ ընդ­դի­մա­դիր «Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յու­նից եր­կու հո­գի՝ Ար­մեն Գե­ւորգ­յա­նը եւ Ար­մեն Ռուս­տամ­յա­նը:

­Հա­մա­ձայ­նեք, որ Ստ­րաս­բուրգն ա­մե­նա­հար­մար տե­ղը չէ՝ ա­սե­լու, թե՝ գի­տեք, ե­կել ենք ա­սենք, որ Եվ­րա­միութ­յա­նը չենք ու­զում ան­դա­մակ­ցել, ո­րով­հե­տեւ ար­դեն իսկ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ ան­դամ ենք: Այ­սինքն՝ ստաց­վում է, որ ներ­քին լսա­րա­նի հա­մար ձեւ է ար­վում, որ խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մութ­յու­նը դեմ է Նի­կոլ Փա­շին­յա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յա­նը՝ մին­չեւ ա­ռա­ջի­կա գոր­ծու­ղո՞ւ­մը: Լավ, արդ­յոք հի­մա դրա ժա­մա­նակն է:

2025 ԹՎԱԿԱՆԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՏԱՐԻ

Իսկ այն, որ Եվ­րա­միութ­յան ան­դա­մակ­ցութ­յան հան­րաք­վեի կամ ԱՄՆ-ի հետ ո­րե­ւէ փաս­տա­թուղթ, որ հնա­րա­վոր կլի­նի ստո­րագ­րել, ու ա­մե­նա­կա­րե­ւո­րը, որ­տեղ կլի­նեն «ռազ­մա­վա­րա­կան» «անվ­տան­գութ­յուն», «գոր­ծըն­կե­րութ­յուն» եւ այս կար­գի բա­ռեր, բա­ցա­ռա­պես կապ­ված է ՀՀ ներ­քա­ղա­քա­կան օ­րա­կար­գի ու հնա­րա­վոր ար­տա­հեր­թի օ­րա­կար­գի հետ, պար­զա­պես, անհ­նար է չտես­նե­լու տալ: Այս մա­սին ընդգ­ծել է ԵՊՀ քա­ղա­քա­գի­տութ­յան ամ­բիո­նի դո­ցենտ, քա­ղա­քա­կան գի­տութ­յուն­նե­րի թեկ­նա­ծու Ա­լեն Ղե­ւոնդ­յա­նը:

«ՀՀ-ում ա­մե­նից բարձր մա­կար­դա­կով խնդրել են, որ իշ­խա­նութ­յու­նից հե­ռա­ցող դե­մոկ­րա­տա­նե­րը նման մի ժեստ ա­նեն գնա­լուց ա­ռաջ: Քա­նի որ խա­ղա­ղութ­յան օ­րա­կար­գի թուղ­թը դե­ռեւս չստաց­վեց, ա­պա պետք է այն լրաց­նել ո­րե­ւէ այլ թղթով, ո­րը հնա­րա­վոր կլի­նի ծա­խել հա­սա­րա­կութ­յան վրա՝ դա փա­թե­թա­վո­րել լավ ապ­րե­լու սուտ խոս­տում­նե­րով: Գոր­ծող իշ­խա­նութ­յունն իր՝ մի շարք պրո­պա­գան­դիստ­նե­րով զուտ խա­բե­լով ՀՀ-ին մտցնում են Թուր­քիա­յի տակ», - նշում է քա­ղա­քա­գե­տը եւ հա­վե­լում, որ, ցա­վոք, այս ա­մե­նից հե­տո ՀՀ-ի ռե­սուր­սը ու­ծաց­վե­լու է, ու տա­կը բան չմնա. «Իսկ Է­րա­տոն, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, լի­նե­լու է ՀՀ-ի վեր­ջին ղե­կա­վա­րը»:

­Կա՞ ճա­նա­պարհ, որ­պես­զի ա­մեն ինչ չա­վարտ­վի այս­քան ող­բեր­գա­կան, ա­յո՛, կա, ին­չի մա­սին «Ի­րա­վունք TV»-ի տա­ղա­վա­րում բարձ­րա­ձայ­նել է «Ու­ժեղ Հա­յաս­տան Ռու­սաս­տա­նի հետ. հա­նուն նոր Միութ­յան» շարժ­ման հա­մա­կար­գող, ՍԻՄ կու­սակ­ցութ­յան նա­խա­գահ Հայկ Բա­բու­խան­յա­նը:

«­Ժա­մա­նա­կը գնա­լով կրճատ­վում է: Ոչ մի լավ բան չի լի­նե­լու 2025 թվա­կա­նին, ե­թե մեր ժո­ղո­վուր­դը ոտ­քի չել­նի ու չա­սի՝ վե՛րջ Նի­կոլ, վե՛րջ Եվ­րո­պա, վե՛րջ Թուր­քիա եւ Ադր­բե­ջան, մենք ու­զում ենք լի­նել Ռու­սաս­տա­նի հետ: Այդ դեպ­քում կփրկվենք, չե՞նք ա­սի, չե՛նք փրկվի, կցրվենք լո­սան­ջե­լես­նե­րում: 2025 թվա­կա­նը լի­նե­լու է հայ ժո­ղովր­դի հա­մար ճա­կա­տագ­րա­կան տա­րի՝ կա՛մ մենք կկորց­նենք Հա­յաս­տա­նը, կա՛մ կվե­րա­կանգ­նենք մեր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Ռու­սաս­տա­նի հետ, էլ ա­վե­լի կզար­գաց­նենք ու կձե­ւա­վո­րենք նոր միութ­յուն: Միեւ­նույնն է, նոր միութ­յուն Ռու­սաս­տա­նի շուրջ լի­նե­լու է, ընդ ո­րում՝ շատ շու­տով: Ինչ­քան այդ ըն­թաց­քում դա­վա­ճա­նենք ռուս­նե­րին, այն­քան հո­ղեր կկորց­նենք, ինչ­քան ա­սենք, որ մենք պետք է լի­նենք նոր միութ­յան մեջ Ռու­սաս­տա­նի հետ, այն­քան հո­ղեր ձեռք կբե­րենք: Սա է հու­շում պատ­մա­կան փոր­ձը, այլ ճա­նա­պարհ չկա՛», - շեշ­տել է Բա­բու­խան­յա­նը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ