Տարածաշրջանն էuկալացնելու որևէ հիմք չկա. Սուրեն Պապիկյանը՝ Ալիևին
ՀասարակությունԱգրեսիվ հայտարարություններին զուտ չեմ անդրադառնում նրա համար, որովհետև յուրաքանչյուր ագրեսիա իրականացնելու համար անհրաժեշտ են հիմքեր: Այս մասին 2024 թվականի կատարած աշխատանքներն ամփոփոխ ասուլուսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ ՀՀ դեմ ռազմական գործողություններ սկսելու ակնարկներին:
«Ագրեսիա իրականացնելու համար հիմքեր չկան, որովհետև ՀՀ-ն հանդես է գալիս տարածաշրջանային խաղաղության հաստատատելու նարատիվներով, և այդ նարատիվները բավականին հիմնավոր են: Ես չեմ կարծում որ կա հիմք որևէ կերպ էսկալացնել տարածաշրջանը»,- ասել է նախարարը:
Պապիկյանի խոսքով՝ քանի-որ խոսվում է տարածաշրջանի անվտանգությունից, ապա դա միայն Հայաստանով ու իր մեկ հարևանով չէ պայմանավորված:
«Դա պայմանավորված է ամբողջ տարածաշրջանով: Իհարկե, տարածաշրջանը հեշտ ժամանակներ չի ապրում, բայց միևնույն ժամանակ ես տեսնում եմ, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով»,- նշել է Սուրեն Պապիկյանը: