Պետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններից Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին Նիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնաց Պուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս Օրվա խորհուրդ. Մայիսի 8 Թրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածում Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Ո՞ւմ դուռն են թակում ՔՊ-ական Հայկ Սարգսյանի կասկածները

Թեմա

Սեւ ամպեր են կուտակվում ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «Շիշ բռնողի» գլխին: Արդեն տեւական ժամանակ է, ինչ մամուլում շրջանառվում են լուրեր, թե «Քաղպայմանագրի» նախաձեռնող խմբի նիստի ժամանակ վերջինիս եւ Նիկոլ Փաշինյանի քավոր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջեւ ծեծկռտուք է եղել: Ղալումյանն անգամ հիշել է Հայկ Սարգսյանի հորը՝ Զարեհ Սարգսյանին, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարությունում ղեկավարել է ՀՀ պետական մի շարք բարձր պաշտոններ. 1996 թվականից՝ ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետն է եղել, 1997 թվականից՝ կենսաթոշակային հիմնադրամի ղեկավարը, 2000 թվականից՝ ՀՀ պետական գնումների գործակալության տնօրենը, ապա աշխատանքից հեռացվել է, քանի որ իր հասցեին այն ժամանակ մեղադրանքներ էին հնչում` չարաշահումների եւ պետական միջոցների յուրացման հետ կապված:

Ինչու «բանը հասավ դիվան բաշուն», տավուշցիները վստահ են, որ գիտեն պատասխանը: Պարզվում է, որ Հայկ Սարգսյանը քիթը մտցրել է այնտեղ, որտեղ բոլորովին պետք չէր: Նա բարձրաձայնել է Տավուշում առկա ապօրինի անտառահատումների մասին եւ շեշտել, որ այստեղ կոռուպցիոն սխեմա է տեսնում. անտառները հատվում են, բայց դրա դեմն առնող չկա, առաջարկել է իրավական գործընթաց սկսել, բացահայտել ու պատժել բոլորին, ովքեր մեղավոր են, եթե անգամ լինի նախարար ու մարզպետ: Սակայն, ի զարմանս ՔՊ-ականների, Նիկոլ Փաշինյանը, ով ժամանակին հայտարարում էր, թե «բացառված է, որ լինի որեւէ կոռուպցիոն դեպք, որը պատշաճ մակարդակով քննության չառնվի», հանկարծ ջղաձգվել է այս պատմությունից: Իսկ ուշագրավն այն է, որ ՔՊ-ականները զարմացել են, իսկ տավուշցիները՝ ոչ: Ասում են, թե ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մարզում անտառահատումների գրեթե մենաշնորհը տարիներ շարունակ եղել է Ղալումյանների հոր՝ ձյաձ Վալոդի եւ Նիկոլ Փաշինյանի հարազատ եղբոր՝ Արտակ Փաշինյանի ձեռքում, հետեւապես Հայկ Սարգսյանի «դիվերսիան» անհարմար վիճակ է ստեղծել ե՛ւ մարզպետ Ղալումյանի, ե՛ւ Նիկոլ Փաշինյանի համար: Մի՞թե այս մասին չգիտեր Հայկ Սարգսյանը, դժվար է ասել, իսկ գուցե գիտեր ու հենց հատո՞ւկ է արել՝ փորձելով ինքն էլ տարանջատվել նիկոլականներից, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, մեր տեղեկություններով՝ Հայկ Սարգսյանը դեպքից հետո նախընտրել է մեկնել երկրից, հեռախոսն անջատել ու որոշ ժամանակ «շառից-փորձանքից» իրեն հեռու պահել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արձակուրդ՝ հայկական ձևով, որտեղ երեխաները սովորում են ինքնուրույն լինելԽորհրդարանական ընտրությունները վերածվել են Հայաստանի գոյատևման հանրաքվեիԹրամփը հիմա ժամանակ չունի Փաշինյանի համար, իսկ մեզ համար հունիսյան ընտրությունները Սարդարապատի ճակատամարտն ենԵրևան ժամանած ԵՄ-ի առաջնորդներին ամենևին չեն հետաքրքրում Հայաստանի իրական խնդիրներըԱլեքսեյ Մուխին. ամեն մի ժողովուրդ արժանի է այն առաջնորդին, որին ընտրում էՊետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններիցՉեռնոբիլի ատոմակայանի վթարի 40-րդ տարինՍինգապուրը Սևանի կեսի չափ ա, 5 մլն մարդ ա ապրում, մեր տարածքը քիչ չի մեր համար. ՓաշինյանԿառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք»Բացի էն Ն-ով սկսվող վատից, հիմա նաև վատ է, որ խորհրդարանական ձևաչափը չունի վերահսկողական ֆունկցիա2026-ի ընտրություններից 30 օր առաջ ընտրողների թիվը Հայաստանում կազմել է 2 մլն 482 հազար 872Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար. Փաշինյան44-օրյային զենքի խնդիր չենք ունեցել, տենց բան չի եղել, կասկա, բրոնի ժիլետի պակաս ա էղել. ՓաշինյանWildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասինՀայկական երգ ու պար, պատմություն ու ոգի՝ N78 դպրոցի բեմումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ 5-ՐԴՆ ԷՆիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնացՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՊուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբԵթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները․ Զատուլին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված