Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Ինչու՞ է "մերժիր Սերժին" օպերացիան դեռ շարունակվում...

Ներքաղաքական

ՀՀԿ֊ ական Գարեգին Բարխուդարյանը գրում է

Երբեւէ ձեզ հարցրե՞լ եք, ինչու 6.5 տարի հեղաշրջումից անց դեռ "մերժում են Սերժին"` ընդգծված, "ընդդիմադիր" դիրքերից հանդես եկող կոնկրետ շրջանակ` իրենց տարատեսակ արբանյակներով։ Եթե մի փոքր անաչառ լինենք ու տեսնենք թե ովքեր են եւ ինչում են հիմա էլ մեղադրում Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին, կգտնեք հենց իրական նիկոլ բերողներին, 2021 թվակրանին նիկոլ պահողներին, եւ դեռ 2025-26-ին Նիկոլին վերընտրվելու շանս տվողներին։ Շաա՜ատ հստակ կտեսնեք։

 

Ես իմ խոսքը միշտ ասել եմ, շատերին չէր դուր եկել ժամանակին, բայց ճշմարտությունն ասելը շանտղություն չի, իրական շանտղությունն ու դեռ ավելին նա է, ինչ անում են նրանք` ովքեր իրենց "փռկիչ" ձեւացրեցին ու կործանեցին Արցախն ու հիմա էլ ուզում են նույնն անել Հայաստանի հետ։

Հայ ժողովուրդ, անկախ ձեր վերաբերմունքից առ Սերժ Սարգսյան, խնդրում եմ մեկ րոպե հետ նայեք, ու մտածեք, թե ինչո՞ւ մինչև հիմա դեռ "մերժվում է Սերժ Սարգսյանը":

Հայ` Քո միակ, իրական փրկությունը միասնական ու առանց երկմտելու կանգնելն է Սերժ Սարգսյան անուն ազգանունով պետական գործչի թիկունքին հասկացեք ի վերջո։ Տարատեսակ "փորձված ու անփորձ փրկիչներ" այսօրերին ձեզ ու մեզ բոլորիս իրենց փրկչական ծառայություններն են առաջարկում, մի հավատացեք խնդրում եմ, նիկոլին մերժելը չպիտի լինի ավելի մեծ արհավիրք բերելով, դա մեզ վերջնական ու անշրջելի կկործանի։

 

Խնդրում եմ ձեզ, քանի դեռ վերջնական չի վերացել հայկական պետությունն ու պետականությունը ուշքի եկեք հայեր ջան,

մենք այլևս սխալվելու շանս ու ժամանակ չունենք։ 

 

Հավատացեք!!!

 

#Նախագահը

 

#Վճռական_Միայնակը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ