Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին Ռուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post» Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին 2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրա Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին

ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՄԱՍՏԸ` ՊՈՏՍԴԱՄ-2 ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՆ Է

Վերլուծություն

­Կա մեկ էա­կան գոր­ծոն, թե­րեւս մնա­ցած բո­լո­րից էլ կա­րե­ւոր, որն Ա­լիե­ւի հա­մար մնում է կա­րե­ւո­րա­գույն ցու­ցիչ՝ Ս­յու­նի­քում պա­տե­րազմ սկսել-չսկսե­լու հար­ցի հետ կապ­ված (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=302819&l=am): Խոս­քը` Թ­րամ­փի՝ Ս­պի­տակ տուն մտնե­լու մա­սին է: Ա­վե­լի կոնկ­րետ, թե Թ­րամ­փը, ստանձ­նե­լով նա­խա­գա­հա­կան պաշ­տո­նը, ինչ քա­ղա­քա­կան կուրս է ա­ռաջ տա­նե­լու: Եվ այն ազ­դակ­նե­րը, ո­րոնք այս պա­հին բխում են դրա­նից, պետք է որ ի­րենց հեր­թին Ա­լիե­ւին լուրջ մտած­մունք­նե­րի տե­ղիք տան:

Այս­պես, դեռ ան­գամ Ս­պի­տակ տուն չմտած, Թ­րամ­փը ցույց է տա­լիս, որ իր հիմ­նա­կան պայ­քա­րը լի­նե­լու է ոչ թե Ռու­սաս­տա­նի կամ նույ­նիսկ Չի­նաս­տա­նի դեմ, այլ՝ գլո­բալ ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մի, ո­րի հիմ­նա­կան կենտ­րոնն այս պա­հին դառ­նում է Եվ­րո­պան: Իսկ այս­տեղ, ինչ­պես հայտ­նի է, թե­լադ­րո­ղը Բ­րի­տա­նիան է: Եվ այն, ան­ձամբ Մաս­կի մի­ջո­ցով մի շարք ծանր հար­ված­ներ (ընդ­հուպ՝ վար­չա­պե­տին զանգ­վա­ծա­յին բռնա­բա­րութ­յուն­նե­րի եւ ման­կապղ­ծութ­յան մեջ մե­ղադ­րանք­նե­րը, Կա­նա­դա­յի եւ Գ­րեն­լան­դիա­յի թե­մա­նե­րը եւ այլն) հասց­վե­ցին բրի­տա­նա­կան իշ­խա­նա­կան հա­մա­կար­գին, ի­հար­կե, ի­րենց հիմ­քում նաեւ բա­վա­կա­նին հաս­կա­նա­լի մե­սիջ­ներ են պա­րու­նա­կում: Մաս­նա­վո­րա­պես, որ MI-6-ի ներ­կա խա­ղե­րը, ո­րոն­ցով Լոն­դո­նը փոր­ձում է ա­կան­ներ շա­րել Թ­րամ­փի ոտ­քե­րի տակ, ա­մե­նա­ծանր պա­տաս­խա­նը կստա­նան: Սա ար­դեն մտա­ծե­լու թե­մա է նաեւ բո­լոր նրանց հա­մար, ով­քեր շա­րու­նա­կում են մնալ MI-6-ի խա­ղե­րի շրջա­նակ­նե­րում:

Մ­յուս ուղ­ղութ­յու­նը, որն ակ­տի­վո­րեն ա­ռաջ է տա­նում Թ­րամ­փի թի­մը, դա Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի թե­ման է: Այն, որ Պու­տին-Թ­րամփ գա­գա­թա­ժո­ղո­վի թե­մա կար օ­րա­կար­գում, այդ մա­սին ժա­մա­նա­կին շատ է խոս­վել: Եվ ա­հա այս պա­հին ար­դեն թե Թ­րամ­փի թի­մը եւ թե մոս­կով­յան ա­մե­նա­տար­բեր աղբ­յուր­ներ ար­դեն պաշ­տո­նա­պես են հայ­տա­րա­րում այդ ծրագ­րե­րի մա­սին: Այս զար­գա­ցում­նե­րի վեր­ջին շտրի­խը կա­րե­լի է հա­մա­րել Թ­րամ­փի ազ­գա­յին անվ­տան­գութ­յան հար­ցե­րով խորհր­դա­կան Մայք Ո­ւոլ­ցի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ո­րոնք, ինչ-ինչ դե­տա­լա­վո­րում­նե­րով, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ֆիք­սում էին, որ Պու­տին-Թ­րամփ գա­գա­թա­ժո­ղո­վը նա­խա­պատ­րաս­տա­կան ա­մե­նաակ­տիվ փու­լում է: Այ­սինքն, նախ­նա­կան քննար­կում­նե­րը հա­սել են այն աս­տի­ճա­նի եւ ու­նեն դրա­կան դի­նա­մի­կա, որ ար­դեն հնա­րա­վոր է պաշ­տո­նա­պես խո­սել սպաս­վող հան­դիպ­ման մա­սին:

Ընդ ո­րում, այդ գա­գա­թա­ժո­ղո­վը, թեեւ ձե­ւա­կա­նո­րեն հա­մար­վում է նվիր­ված ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մին, սա­կայն ակն­հայ­տո­րեն դա չէ ա­մե­նագլ­խա­վո­րը: Ի­հար­կե, ուկ­րաի­նա­կան թե­ման եւս կա՝ իր բո­լոր բա­ղադ­րիչ­նե­րով հան­դերձ: Սա­կայն էա­կա­նը մնում է այն գլո­բալ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, ո­րոնք Պու­տինն ու Թ­րամ­փը ձեռք կբե­րեն (կամ մի­գու­ցե մա­սամբ ձեռք կբե­րեն)՝ կապ­ված ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հետ: Եվ նույ­նիսկ դա կա­րող է նման գա­գա­թա­ժո­ղո­վի ա­մե­նագլ­խա­վոր ի­մաս­տը չհան­դի­սա­նալ: Շատ ա­վե­լի ա­ռանց­քա­յին խնդիր են այն պատ­կե­րա­ցում­նե­րը, ո­րոնք եր­կու ա­ռաջ­նորդ­ներն ու­նեն առ­հա­սա­րակ՝ ողջ աշ­խար­հի հե­տա­գա զար­գաց­ման հետ կապ­ված:

Ն­կա­տի ու­նենք հե­տեւ­յա­լը: Այն, որ ԽՍՀՄ-ի փլուզ­մամբ փլվեց նաեւ 1945թ.-ի կե­սե­րին Պոտս­դա­մում ստեղծ­ված աշ­խար­հա­կար­գը, դա փաստ է: Ա­ռաջ ե­կավ ինչ-որ կա­նոն­նե­րի վրա հիմն­ված` ա­մե­րիկ­յան հե­գե­մո­նիա­յի վրա հիմն­ված աշ­խար­հա­կարգ, ո­րի հիմ­քում, սա­կայն, դեռ ինչ-որ կերպ Պոտս­դա­մի սկզբունք­նե­րը մնում էին: Սա­կայն ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի եւ դրան զու­գա­հեռ ծա­վալ­վող ի­րո­ղութ­յուն­նե­րը ե­կան հու­շե­լու, որ այդ հիբ­րի­դա­յին աշ­խար­հա­կար­գը եւս չի աշ­խա­տում: Ա­մե­նա­վեր­ջին փաս­տը. երբ Լոս Ան­ջե­լեսի կար­գի քա­ղա­քում հրշեջ­ներ են նշա­նա­կում ԼԳԲՏ-ա­կան հա­կում­նե­րից ել­նե­լով, եւ ն­ման հա­մա­կար­գի արդ­յուն­քում քա­ղա­քում ան­նա­խա­դեպ հրդեհ է ծա­վալ­վում, ա­պա դա նշա­նա­կում է, որ այդ հա­մա­կար­գը ծայ­րա­հեղ վտան­գա­վոր է ոչ միայն տա­րաբ­նույթ երկր­նե­րի, այլ հենց դրա ստեղ­ծող­նե­րի հա­մար: Ա­ռա­վել եւս, որ ի­րա­վի­ճա­կը ե­կել-հա­սել է մի­ջու­կա­յին պա­տե­րազ­մի շե­մին, ին­չի մա­սին բազ­միցս նույն Թ­րամփն է խո­սել:

Այ­սինքն, որ աշ­խար­հի կա­ռա­վար­ման նոր մո­դել է պետք, դա հաս­կա­նում են բո­լո­րը, քա­նի որ այ­լըն­տ­րան­քը կա­րող է լի­նել բո­լո­րի ոչն­չա­ցու­մը: Որ այդ մո­դե­լի հիմ­քը կա­րող են դնել հենց այն երկր­նե­րը, ո­րոնք ի­րենց հա­զա­րա­վոր մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ­նե­րով ու­նեն աշ­խար­հը ոչն­չաց­նե­լու պո­տենց­իալ, այն է՝ ՌԴ-ն­ ու ԱՄՆ-ն, դա էլ է հաս­կա­նա­լի: Այն, որ այդ գոր­ծըն­թա­ցից չի կա­րող դուրս մնալ նաեւ Չի­նաս­տա­նը, ա­պա նաեւ այլ գեր­պե­տութ­յուն­ներ, դա էլ իր հեր­թին կա­րե­լի է հաս­կա­նալ: Բայց մեկ է, պետք է հիմ­քը դնել, այն է՝ կա Պոտս­դամ-2-ի կա­րիք, որն էլ հենց Պու­տին-Թ­րամփ գա­գա­թա­ժո­ղո­վի բուն ի­մաստն է լի­նե­լու: Կ­հա­ջող­վի՞. ա­մե­նադ­րա­կանն այն է, որ կող­մերն ու­նեն այդ ըն­կա­լու­մը եւ պատ­րաստ են մեկ­նար­կը տալ: Մ­նա­ցածն ար­դեն ժա­մա­նա­կը ցույց կտա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՈւիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված