Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ան­նա­յի տա­րե­վեր­ջի խա­շը դար­ձավ Նի­կո­լի սո­խով ձվա­ծեղ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՑԻՐԿ ՇԻՊԻՏՈ

 (ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ՄԱՍԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ) Հա­յաս­տան­յան քա­ղա­քա­կան կրկե­սից միայն « Маски шоун» էր պա­կա­սում։

**

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ ՆՈՐՈՎԻ

 (ԹԵՎԱՆՅԱՆ ԱՆԴՈՆ ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԻՆ` ԻՐ ԿՈՂՄԻՑ ՍՈՐՈՍԻՑ ՍՏԱՑԱԾ 14260 ԴՈԼԱՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՐԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Деньги не пахнут!

 **

 ԱՎԵՏԻՍ

Ըստ քաղ­տեխ­նո­լոգ­նե­րի` Հա­յաս­տա­նում քա­ղա­քա­կան դաշ­տում «ընդ­դի­մա­դիր­նե­րի» մոտ տա­րին սկսել «էլ գող փի­սո, էլ քա­չալ շուն» կար­գա­խո­սով։

 **

ԱՆԴՈՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 Ըստ քա­ղա­քա­կան վեր­լու­ծա­բան­նե­րի` քա­ղա­քա­կան դաշ­տում ար­տա­ռոց ո­չինչ էլ տե­ղի չի ու­նե­նում, ուղ­ղա­կի ընդ­դի­մա­դիր ո­րոշ ու­ժեր, ՔՊ-ի Ան­դո­նի «փառ­քին» նա­խան­ձե­լով, ու­զում են ա­ռաջ բրթել ի­րենց Ան­դո­նին։

**

ԳՈՒՐՄԱՆԸ

Ըստ խո­հա­րա­րա­կան սպոր­տի հա­մաշ­խա­րա­յին ա­սո­ցիա­ցիա­յի` Նի­կո­լից ըն­դա­մե­նը ութ տա­րի պա­հանջ­վեց, որ­պե­սի խո­զի կա­շի ու­տո­ղից վե­րած­վի ձվա­ձեղ ու­տո­ղի։

**

ՆԻԿՈԼԸ «ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» ՖԻԼՄԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

(ՆԻԿՈԼԸ ԱԼԻԵՎԻ ԱԳՐԵՍԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­Մենք մեր հա­մար Ան­նա­յի հետ ձվա­ծեղ էինք ու­տում, մեկ էլ` Իլ­հա­մը շրըխկ:

**

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԹՐԵՆԴ

(ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԿՈՆՔԵՐԸ ԲԱՑ ԶԳԵՍՏ ՀԱԳՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­Փաս­տո­րեն, Նի­կո­լը Ան­նա­յի բոյֆ­րենդն է, ինչ ու­զե­նա` էն էլ կհան­գի:

**

ԱՆՆԱՆ ՏԱՐԵՎԵՐՋԻ ԽԱՇԸ ՄԵՐԺԵԼՈՒՑ ՀԵՏՈ

 Ան­նա­յի տա­րե­վեր­ջի խա­շը դար­ձավ Նի­կո­լի սո­խով ձվա­ծեղ:

**

ԻՆՉՊԻՍԻ ՀԵՐՈՍ ԸՆԿԵՐՆԵՐ ՄԵՌԱՆ…

Ըստ տնտե­սա­գետ­նե­րի` ի­րոք, Նի­կո­լի ա­սած` հարկ վճա­րող­ներն են մեր հե­րոս­նե­րը: Ինչ­պես մոլ­լա Նաս­րե­դի­նի է­շը, ինչ­քան հար­կե­րը բարձ­րաց­նում են, մեկ ա, հար­կա­տու­նե­րը ջա­նա­սի­րա­բար, ա­ռանց ընդվ­զում­նե­րի, խե­լոք շա­րու­նա­կում են հար­կե­րը վճա­րել:

**

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ըստ պետ­ռե­գիստ­րի` Հո­վիկ Ա­ղա­զար­յա­նենց նո­րաս­տեղծ կու­սակ­ցութ­յան գրա­սեն­յա­կը կրկե­սի շեն­քում են բա­ցե­լու:

**

ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏ

ՔՊ-ից շա­տե­րին վեց տա­րի պա­հանջ­վեց, որ աչք­նե­րը բա­ցեն ու տես­նեն Նի­կո­լի հա­կա­ռակ ե­րե­սը ու հաս­կա­նան, թե ոտ­քով գլխով ինչ­պի­սի ՔՊ-ի մեջ են ըն­կել:

**

ՆՈՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ըստ ԱԺ աշ­խա­տա­կազ­մի` Իշ­խան Զա­քար­յա­նը, Գե­ղամ Նա­զար­յա­նը, Հովիկ Ա­ղա­զար­յա­նը ու Հա­կոբ Աս­լան­յա­նը ստեղ­ծե­լու են նոր` «դուր­սըն­կած­նե­րի» ֆրակ­ցիա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ