ՀՐԱՏԱՊ. Սրբազան, նվաստիս հակառակը ապացուցի. Հայտնի փաստաբանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Շվեդիան «սառեցրել» Է Ռուսաստանի հետ երկկողմ շփումները Թույլ չեմ տալու մտնեն եկեղեցի մինչև զղջումով չգան Աստծո դուռը․ Մարմաշեն վանքի վանահայր Իտալիայում պատրաստվում են Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմի․ IL Fatto Quotidiano Հունիսի 30-ին սպասվում է իրական պարային տոն՝ մարզահամերգային համալիրում Նացիստի ժառանգի վրեժը. Գերմանիայի կանցլերի պապը կրքոտ հիտլերական էր ԱՄՆ-ում հայտարարել են՝ Եվրոպայի «չորս հրացանակիրները» չեն կարող ապահովել Ուկրաինայի հաղթանակը Ահա և Տիրանայում խմած սուրճի պատվերն ու հաշիվը. Աշխեն Սումբուլյան The Guardian. Սթարմերը Ռուսաստանը հայտարարելու է «անմիջական և լուրջ սպառնալիք» Մեծ Բրիտանիայի համար Դիվական խրախճանք է Հայաստանում. չտրվենք չարահնար կործանարար գայթակղությանը. Հայր Ասողիկ Կարապետյան

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՍԻՄ - Գլխավոր լուրեր

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ  ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Մենք` «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն  նոր Միության» Շարժման մասնակիցներս արտահայտում ենք մեր խորը մտահոգությունը հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության եւ բռնազավթված Արցախի Հանրապետության շուրջ տեղի ունեցող  ճակատագրական գործընթացների վերաբերյալ, որոնք հարցականի տակ են դրել ոչ միայն  Հայաստանի պետականությունը, Արցախի ազատագրման պայքարը այլեւ  անգամ հայ ժողովրդի  գոյությունը իր Հայրենիքի վերջին հանգրվանի  վրա:

Հայաստանում իշխանությունը զավթած Արեւմուտքի կամակատար խմբակը, որը արտահայտում է նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը, հետեւողականորեն  իրականացնում է  հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններից տարանջատվելու եւ  Եվրամիության ու Թուրքիայի հետ մերձենալու արտաքին քաղաքականությունը:  ՀՀ  բարձրագույն պաշտոնական դիրքերը զբաղցնող անձինք  հայտարարում են Եվրամիության հետ հնարավորինս մերձենալու, ընդհուպ Եվրամիության  անդամակցության հայտ ներկայացնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին: Այդ հարցի շուրջ  Ազգային ժողովում անգամ կազմակերպեցին լսումներ, իսկ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագծին։

Այս կապակցությամբ  մենք  արձանագրում ու հայտարարում ենք.

  1. Հայաստանի իշխանությունների նպատակադրությունը մեր երկրի ապագան կապել Արեմուտքի հետ պատմական բոլոր ժամանակահատվածներում  հանգեցրել եւ հանգեցնում է հայ ժողովրդի համար մեծագույն ողբերգական հետեւանքների, իսկ Հայաստանի Հանրապետության համար տարածքային ծանրագույն  կորուստների: Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների  գեղեցիկ փաթեթավորված խոստումները  Հայաստանի պայծառ ապագայի վերաբերյալ իրականում վեր են ածվում  խաբեության, հիասթափության ու ազգակործան հետեւանքների: Արեւմտյան երկրների քաղաքականությունը, որպես կանոն, արհամարել է հայ ժողովրդի շահերը եւ Հայաստանը դիտարկել միայն  որպես Ռուսաստանի դեմ գործողությունների համար գործիք կամ  պլացդարմ:

 

  1. Հայաստանի իշխանությունների օտար կառավարիչների կողմից Հայաստանը վեր են ածում երկրոդ Ուկրաինայի, այսինքն` դարձնում են գործիք, որը ինքնաոչնչացման ճանապարհով գործադրվելու է Ռուսաստանի, ինչպես նաեւ Իրանի դեմ: Այդ ամենը  կբերի  Հայաստանի պետականության իսպառ ոչնչացմանը եւ հայ ազգի  իր պատմական տարածքում  կոմպակտ բնակվելու  դադարեցմանը:

 

  1. Հայաստանի տարանջատումը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից, առավել եւս հակառակվելը Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին անխուսափելիորեն բերում է թուրք-ադրբեջանական առաջխաղացմանը, Հայաստանի հանդեպ ագրեսիայի, հայկական տարածքների օկուպացիայի, պետականության եւ ինքնիշխանության փաստացի կորուստի:

 

  1. Հայաստանի իշխանությունների Եվրամիության անդամակցության ուղղությամբ վարվող քաղաքականությունը  անմիջապես  վտանգում է Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ ինքնիշխանությունը, քանի որ Եվրամիության կառուցվածքը  եւ օրենսդրությունը  ենթադրում են անդամ պետությունների հրաժարումը  ինիշխանությունից եւ անկախ քաղաքականություն վարելուց:

 

  1. Հատկանշական է, որ Հայաստանը այն պահին է որոշել եվրաիտեգրվել, երբ տարածաշրջանի այլ պետությունները  վերանայել են  իրենց  համագործակցությունը  Եվրամիության հետ, մասնավորապես` Վրաստանը, որը  շուրջ 20 տարի բռնել էր Եվրամիությանը անդամագրվելու ճանապարհը, վերջին շրջանում սկսել է իրականացնել ավելի անկախ արտաքին եւ ներքին քաղաքականություն, չենթարկվելով  Արեւմուտքի սպառնալիքներին ու շանտաժին: Ինչ վերաբերում է Ադրբեջանին,  ապա  այդ պետությունը նույնպես  խիստ վերապահումներով է շփվում Եվրամիության հետ: Այսինքն`  Հարավային Կովկասի տարածաշրջանի  պետութուններից  միայն  Հայաստանն է, որ  հռչակել է եւ փորձում է իրականացնել Եվրամիությանը  անդամագրվելու  եւ Ռուսաստանից տարանջատվելու քաղաքականությունը:

 

  1. Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանի խոշոր պետություններին, ապա թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը  ունեն  բարդ եւ հակասական հարաբերություններ ԵՄ-ի հետ, իսկ Թուրքիան  տասնամյակներ շարունակ լինելով ԵՄ անդամության թեկնածու այդպես էլ չի ընդգրկվել  ԵՄ-ի մեջ: Այն պատճառով, որ ԵՄ-ն չի հանդուրժում  իր անդամների  ինքիշխանությունը  անկախ քաղաքականության վարելու հնարավորությունը եւ  ազգային ինքնությունը:

 

  1. Ազգային ինիքնիշխանության եւ անկախ քաղաքականություն վարելու սահմանափակման ԵՄ-ի քաղաքականության հետեւանքով  այդ կառույցից դուրս եկավ  ԵՄ-ի խոշորագույն պետություններից մեկը` Մեծ Բրիտանիան, իսկ  ԵՄ այնպիսի անդամներ, ինչպիսիք են Հունգարիան և Սլովակիան, արտահայտում են իրենց խիստ անհամաձայնությունը ԵՄ քաղաքականության դեմ։

 

  1. ԵՄ-ի ներկայիս  աշխարհայացքային եւ քաղաքակրթական  առաջնահերթույունները եւ կողմնորոշումները խիստ հակասում են  քրիստոնեության եւ մասնավորապես` Հայ Առաքելական եկեղեցու ուսմունքին, հայ ժողովրդի արժեհամակարգին, հայ ընտանիքի ավանդական պատկերացումներին, հայ ազգի ինքնության հիմնադրույթներին:

 

  1. Այսպիսով մենք հայտարարում ենք, որ  Հայաստանի համար ճանապարհը դեպի անդամագրում ԵՄ-ին անընդունելի է թե անվտանգային, թե քաղաքական, թե տնտեսական, թե քաղաքակրթական տեսանկյունից: Սակայն եվրաինտեգրումը ոչ այլ ինչ է, քան եվրախաբկանք, քանի որ  բազմաթիվ երկրներ տասնամյակներ շարունակ կանգնած են  հերթի Եվրամիությանը անդամագրվելու համար Եվրամիության նախասրահում եւ սպասում են իրենց հերթին: Իրականում դա ճանապարհ է դեպի  Թուրքիայի վերահսկողության տակ եւ մեր պետականության վերջնական ոչնչացում:

 

  1. Անկախ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կնքած պայմանագրերից վերջիններս Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ ունի մեկ անփոփոխ ռազմավարություն` վերացնել հայկական պետականությունը եւ հայ ժողովրդի քաղաքական սուբյեկտայնությունը. եւ բոլոր հնարավոր դեպքերում Թուրքիան եւ Ադրբեջանը այն փորձում են իրականացնել: Դա հաստատվում է նացիստ Ալիեւի վերջին ագրեսիվ ու ամբարտավան պահանջներով։ Թուրքիայի ռազմավարական նպատակն է հաստատել իր գերիշխանությունը Հարավային Կովկասում, անվերահսկելի և անարգել մուտքով դեպի Կասպից ծով՝ հետագա էքսպանսիոնիստական ​​գործընթացների զարգացման համար։

 

  1. Թուրքիայի կայսերապաշտական դրսեւորումները Հարավային Կովկասում կարող է կանխել միմիայն Ռուսաստանը: Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերից բխում է հայ ժողովրդի եւ նրա ձեւավորած պետականության ամրապնդումը իր պատմական հողերում, որի համար Ռուսաստանը սկսած 19-րդ դարի սկզբից եւ մինչ օրս կատարել է եւ շարունակում է կատարել  գործուն եւ հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող քայլեր եւ գործառույթներ: Այս տեսանկյունից հայ ժողովուրդը պետք է ճիշտ գնահատի իրավիճակը եւ փայփայի հայ-ռուսական բարեկամությունը

 

  1. Հայ ժողովուրդը երբեք չի համակերպվի Արցախի բռնազավթմանը: Մենք պահանջում ենք վերականգնել Արցախի սուբյեկտայնությունը եւ ֆաշիստական Ադրբեջանի կողմից ցեղասպանության ենթարկված Արցախի բնակչության իրավունքները պետք է վերականգնվեն: Պահանջում ենք անմիջապես ազատ արձակել ադրբեջանական բանտերում տանջանքների ենթարկվող հայ գերիներին: Հայ-ադրբեջանական բանակցությունները պետք է իրականացվեն բացառապես Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, 2020թ. նոեմբերի 9 հայտարարագրի բոլոր դրույթների հիման վրա:

 

  1. ԵՄ-ի բացարձակ անգործությունը երկրորդ արցախյան պատերազմի ընթացքում եւ դրանից հետո թուրք-ադրբեջանակն զավթողական գործողությունների պարագայում, ցույց տվեցին, որ նրանց համար գոյություն չունեն ո՛չ միջազգային իրավունք, ո՛չ հայ ժողովրդի օրինական շահեր:

 

  1. Հայաստանի Հանրապետության պետականության, հայ ժողովրդի քաղաքական սուբյեկտայնության ու ինքիշխանության պահպանման, ինչպես տարածքային ամբողջականության ապահովագրման ճանապարհը դա ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումն է, դրանց տեղափոխումը դեպի նոր մակարդակներ, ընդհուպ մինչեւ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետթյան մեջ անդամագրումը, որպես այդ Միության իրավահավասար կողմ:

 

  1. Հայաստանում արտաքին կողմնորոշման վերաբերյալ հանրաքվեն առավել եւս  ԵՄ-ին անդամագրության հայտ ներակայցնելու հարցի շուրջ պետք է ունենա ՀՀ քաղաքացու համար իրական ընտրության հնարավորություն, այիսինքն` պարունակի  Միութենայան պետության մեջ մտնելու, որպես ինքնուրույն միութենական սուբյեկտ պատասխանի տարբերակը:

 

  1. Այսօր որոշվում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ճակատագիրը: Մենք պատրաստ ենք պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հայկական ինքնությունը և մեր հայրենակիցների՝ իրենց հողում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը։
    Մենք մեր վճռականությունն ենք հայտնում հայ ժողովրդին ավանդական արժեքները պաշտպանելու հարցում: 

 

  1. Մեր Շարժումը հանդիսանում է ՀՀ ներկայիս իշխանությունների միակ իրական ընդդիմությունը, քանի որ ուղիղ  հակառակ պատկերացումներն ունի  Հայաստանի ապագայի ու այդ ապագային հասնելու ճանապարհի վերաբերյալ, հատկապես արտաքին քաղաքականության, երկրի անվտնագության ապահովման, հայ ժողովրդի ինքնության ու արժեհամակարգի պահպանման վերաբերյալ: 

     18. Մենք հանդես ենք գալիս ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության լիարժեք վերականգնման օգտին և պահանջում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։

      19. Մենք  շարունակում ենք պահանջել իշխանափոխություն:

      20. Մենք կոչ ենք անում բոլոր հայրենասեր եւ երկրի ապագայի համար պատասխանտվություն ունեցող ուժերին, կազմակերպություններին ու անահտներին  միանալ մեր գաղափարախոսությանը ու մեր Շարժմանը:Այս հայտարարությունը բաց է այլ քաղաքական ուժերի և անհատ քաղաքացիների ստորագրության համար։

 

Երեւան, 13.01.2025թ.

 

 






Մեծ Բրիտանիայում հայտնել են՝ ով է իրենց «գլխավոր թշնամին»Իմ հագուստները՝ քայլող պատմություն են. Աննա ՀարությունյանՀՐԱՏԱՊ. Սրբազան, նվաստիս հակառակը ապացուցի. Հայտնի փաստաբանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկելՇվեդիան «սառեցրել» Է Ռուսաստանի հետ երկկողմ շփումներըԹույլ չեմ տալու մտնեն եկեղեցի մինչև զղջումով չգան Աստծո դուռը․ Մարմաշեն վանքի վանահայր«Կյանքի Մասը». երաժշտական-բանաստեղծական ծրագիրԻտալիայում պատրաստվում են Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմի․ IL Fatto QuotidianoՀունիսի 30-ին սպասվում է իրական պարային տոն՝ մարզահամերգային համալիրում Նացիստի ժառանգի վրեժը. Գերմանիայի կանցլերի պապը կրքոտ հիտլերական էրԱՄՆ-ում հայտարարել են՝ Եվրոպայի «չորս հրացանակիրները» չեն կարող ապահովել Ուկրաինայի հաղթանակըԱհա և Տիրանայում խմած սուրճի պատվերն ու հաշիվը. Աշխեն ՍումբուլյանThe Guardian. Սթարմերը Ռուսաստանը հայտարարելու է «անմիջական և լուրջ սպառնալիք» Մեծ Բրիտանիայի համարԴիվական խրախճանք է Հայաստանում. չտրվենք չարահնար կործանարար գայթակղությանը. Հայր Ասողիկ ԿարապետյանԿրիպտոակտիվների ոլորտի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվիՉԼ. «Ինտերի» հավանական մեկնարկային կազմը ՊՍԺ-ի դեմ խաղում Զզվացրել ես դու «ժողջանին». անդրադարձ՝ Նիկոլի մենախոսության մի քանի դրվագների...Ինչ ցուցմունք է տվել Փաշինյանի նախկին խոսնակը դատարանում«ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀՐԱՇԱԼԻ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՉԵՄՊԻՈՆ ՈՒՆԵՆԱՅԻՆՔ ԵՐԵՎԱՆԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ». ԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԱՏԵԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՍԵՐՅՈԺԱ ՄԱԿԱՐՅԱՆԱվստրալիայում գրանցվել է կապիկի ծաղիկի նոր շտամով վարակման առաջին դեպքըՀունիսին բախտը կժպտա Կենդանակերպի 3 նշաններինՎիճակախաղում կհաղթեք. Գլոբան մայիսի վերջին օրը հաճելի անակնկալներ է կանխատեսել երեք կենդանակերպի նշանների համարՎիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ՝ «4-րդ գյուղում». մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, բժիշկները պայքարում են 2-ամյա երեխայի կյանքի համարՈրոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգներըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԽաղաղության պայմանագրի կնքման գործընթացում Ադրբեջանը ներկայացնում է նորանոր պահանջներ. Վեհափառ Հայրապետ (տեսանյութ)Մայիսի 31-ին ներկայացված տարադրամի փոխարժեքներըՄայիսի 31-ի հորոսկոպը. Երկվորյակներին՝ նոր ծանոթություններ, Առյուծին՝ կարևոր հանդիպումՆոր կադրեր հայկական «դարի հարսանիքից». Որքա՞ն է արժեցել հարսնացուի զգեստը եւ ի՞նչ էր հագել նրա Յորքշիրյան տերիերըՉեմպիոնների լիգա. ՊՍԺ-«Ինտեր» հանդիպումն` ԱՅՍՕՐՄայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և հանրությանը տան համապարփակ պարզաբանումներ. Նիկոլ ՓաշինյանՋերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». Ճնշման գործիքն Արմեն Աբազյանն է«Ժողովուրդ». ՔՊ վարկանիշը փրկելու ելքեր են պետք. Փաշինյանը հենման կետ է փնտրում«Փաստ». Ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է կեղծ տեղեկություններ փոխանցում, այլև ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանըԷս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում. Նիկոլ Փաշինյանը շարունակում է թիրախավորել Սրբազան հայրերինԻնչ էին խոսում Մակրոնն ու կինը «հռչակավոր» ապտակից հետոՌուսները, ճեղքելով ուկրաինական պաշտպանությունը Սումում, հիմնականում գրավել են ռազմավարական նշանակության Յունակովկան (Քարտեզ)Քեռակինը գտնվեց. համացանցը ծաղրում է Արման Բաբաջանյանին«Հրապարակ». Տիգրան Ավինյանը հերթական խոշոր գումարն է հանել բյուջեից«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանին կրկին կանչել են հարցաքննության. գործը թեժ փուլում է«Փաստ». ՔՊ-ի մոտեցումը՝ բարի գալուստ «Արևմտյան Ադրբեջան»«Հրապարակ». ԱԺ ՔՊ խմբակցությանը հրահանգվել է մարտական պատրաստվածության գալ«Ժողովուրդ». Ինչ փաստեր ունի Նիկոլ Փաշինյանը եկեղեցու և եկեղեցականների դեմ«Փաստ». Ինչո՞վ կավարտվի Հայաստանի իշխանության գրոհը Արցախի պետական ինստիտուտների նկատմամբԵՄ-ն ու Ադրբեջանը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըՌուսական ավիացիան ФАБ-3000 3 տոննայանոց սավառնող ավիառումբով ոչնչացրել է ուկրաինական բրիգադի հրամանատարական կետը (Տեսանյութ)Մոսկվան սկսում է պատասխան հարվածներն ԱլիեւինՌուսական բանակը սկսել է մարտական ​​լազերներ կիրառել ուկրաինական անօդաչուների դեմ (Տեսանյութ)Թալին համայնքի ղեկավարի հերթական հաջողությունըՄխիթարյանը` ՊՍԺ-ի դեմ ՉԼ եզրափակիչի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top