«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից

Կարո՞ղ է մի եվրոպացի ասել՝ այդ ի՞նչ փաստի հիման վրա է ԼՂ-ն պատկանում Ադրբեջանին, չկա՛ այդպիսի իրավական հիմք. Մանասյան

Ներքաղաքական

«Իրավունքը զրուցել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ հետ։


— Կարծես թե, ադրբեջանական հռետորաբանությունը ամեն օր շարունակում է նոր անակնկալներ մատուցել։ Կարո՞ղ եք ասել, թե դիվանագիտորեն եւ քաղաքական առումներով որտե՞ղ է հասնում այս թելը, եւ վերջապես ինչպիսի՞ լուծում պետք է տրվի ալիեւյան կլանին։


— Այն ամենը, ինչը մեզ շրջապատում է, որոշում է շատերի չիմացության սահմանը։ Դա պետք է ասվի, չէ՞։ Ալիեւն ասում է, որ դա իմն է։ Դու չես ասում, որ դա քոնը չէ, դու չես ասում, որ դա իմն է։ Եթե ալիեւյան կլանը շարունակ բարձրաձայնում է աշխարհին, որ սա, սա եւ սա իմն է, ու դու շարունակում ես լուռ լսել, ապա ստացվում է, որ դա իրենն է, բայց ոչ թե` իրավունքով, այլ ուղղակի դու քո համաձայնությամբ զիջում ես։ Այս պահին հնչեցրածս անգամ կարող է ուղիղ իմաստով կապ չունենալ մեր բուն թեմայի հետ, սակայն պետք է եւս մեկ անգամ ընդգծեմ, որ նախ մեզ դիվանագիտական դպրոց է պետք, որպեսզի ցանկացած նման հարցերում կարողանանք ճիշտ կերպ մտածել, վերլուծել եւ որոշումներ կայացնել։

Վերջապես չի կարելի խոհանոցային բանակցություններ վարել եւ ընտանեկան շրջապատում ներկայացնել՝ որպես գիտության վերջին խոսք։ Ինչպե՞ս կարելի է այդպես անել։ Մենք պետք է բոլորս զգոն լինենք, հատկապես` գիտության հարցում։ Դա պետք է զարգացնենք։ Մեր գիտնականները, ցավոք սրտի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի համար են աշխատում, բայց ցավոք սրտի, մենք չենք կարողանում մեր գիտնականի համար պայմաններ եւ միջավայր ստեղծել, որպեսզի իշխանությունը եւ գիտնականը կապի մեջ լինեն՝ ներդնելու համար այնպիսի արդյունքներ, որոնց ինքը կարող է հասնել։


— Ինչպես նկատելի է, վերջին շրջանում տարածաշրջանը բավականին լարված եւ պատերազմական վիճակում է շարունակում գտնվել։ Այս ամենն ինչպիսի՞ հետեւանքներ կարող է  ունենալ մեզ համար։


— Տեսեք, շատերը գուցե չեն նկատում դա, բայց Ադրբեջանը արտասահմանյան մամուլը ողողում է նյութերով, թե սա իմ տարածքն է, եւ դրա համար պետք է նշեմ, որ իրենց պետությունն ահռելի գումարներ է ծախսում եւ ամենաառաջավոր ու ամենահեղինակավոր պարբերականներում իրենց քարոզարշավն են իրականացնում, հոդվածներով ողողում են դաշտը։ Եվ արդեն այդ զանգվածային հետաքրքրությունը գրավելուց հետո  գալիս են եւ ասում, թե այս եւ այս տարածքները մերն են, քանի որ մենք հին ազգ ենք։ Իրականում անհեթեթ բան, բայց մարդիկ սկսել են, ցավոք սրտի, հաշտվել այդ մտքի հետ, եւ պետք է ցավով նշեմ, որ կա հայ, ով նշում է, թե Արցախը Ադրբեջանի մաս է։ 


Շատ հետաքրքիր բան պետք է ասեմ. դեռեւս տարիներ առաջ, երբ Ադրբեջանն անհեթհեթ ձեւակերպմամբ մի հանրաքվե է անցկացրել, թե համաձա՞յն եք դուք արդյոք Սահմանադրական ակտի հետ, որտեղ գրված է, որ պատմականորեն ձեւավորված սահմաններում եզրույթը, որը ոչ սահմանագծել կարելի է, ոչ էլ սահմանազատել։ Այդ ժամանակ Սահմանադրական ակտն ընդունվել է նոյեմբերին, բայց մենք դեկտեմբերի 10-ին, արդեն Ադրբեջանին չպատկանող տարածքներում, ոչ էլ Սովետական Միությանը պատկանող տարածքներում (սա կարեւոր փաստարկ է), քանի որ դեկտեմբերի տասից առաջ՝ ամսի 8-ին Ելցինը, Բելառուսի եւ Ուկրաինայի առաջնորդները ստորագրել են փաստաթուղթ, որտեղ Սովետի վրա արդեն խաչ են դրել, Սովետն արդեն չկար։ Դա 8-ն էր, իսկ մենք 10-ին ենք հանրաքվեն արել, եւ արդեն Սովետը չկար՝ Սովետին չպատկանող տարածքում, բայց Ադրբեջան էլ չկար։ Ընդ որում, մեր ինքնորոշման եւ իրավունքի ճանաչման տեսանկյունից օբյեկտիվորեն մենք այդ իրավունքը ունեցել ենք եւ իրացրել ենք դեկտեմբերի 10-ին (ի դեպ, մեկ անգամ չենք իրացրել, մեկ անգամ էլ դեռեւս 2018 թվականին ենք արել դա)։

Հիմա էլ երկրորդ անգամ ենք ինքնորոշվում օրինաբար։ Եվ հիմա արդեն 3-րդ անգամ ասում են, թե ղարաբաղցիները պետք է վերադառնան, որպեսզի ինքնորոշվեն։ Մեր ինքնորոշված ժողովրդի ինքնորոշման ակտը մենք 30 տարի պայքարում ենք, որ ճանաչվի: Այդ ո՞վ է ասել, թե նա ինքնորոշման իրավունք չունի։ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ բոլոր ժողովուրդներն ունեն։
ԼՂՀ-ն կայացել է միայն իրեն պատկանող ոչ Սովետական Միությանը եւ ոչ էլ Խորհրդային Ադրբեջանին պատկանող տարածքներում։ Խորհրդային Ադրբեջան թերեւս չկար արդեն, ոչ էլ այս Ադրբեջանին պատկանող տարածքներում։ Այդ տարածքներն իրենը չեն։ Մենք այժմ նորից ենք խոսում այն մասին, թե 30 տարի պայքարել ենք, որ ճանաչվի ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ 


Մեկ անգամ չեն ասել՝ բա լավ, այն տարածքն ո՞ւմ է պատկանում, եթե Լեռնային Ղարաբաղին չի պատկանում, եթե Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չի պատկանում, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը չի պատկանում, իրավունքով այն ո՞ւմ է պատկանում։ Կարո՞ղ են ցույց տալ, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, կարո՞ղ է մի եվրոպացի, հատկապես՝ անգլիացի (որոնք, ի դեպ, այդ տարիներին հենց մեր դեմ են գործել), ասել, թե այս ի՞նչ փաստի հիման վրա է Լեռնային Ղարաբաղը պատկանում Ադրբեջանին։ Չկա՛ այդպիսի բան, չկա՛ այդպիսի իրավական հիմք։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված