Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ) Լուկաշենկոն ցույց տվեց, թե որտեղ պետք է կանգնի Փաշինյանը (Տեսանյութ) Ով եւ ինչ պայմանով կարող է ստանալ թաղման նպաստ Նեթանյահում կարծես թե մտածում է իշխանազավթման Զելենսկու սխեման կրկնօրինակել Եվրոպային այս ձմռանը սպասում է գազի դեֆիցիտ և կոմունալ ծառայությունների կտրուկ աճ. Politico

Լոս Անջելեսում բնակվող հայ հայտնիները՝ հրդեհներով պայմանավորված իրավիճակի մասին

Շոու բիզնես

Արդեն մի քանի օր է՝ Լոս Անջելեսը կորուստներ է կրում հրդեհների պատճառով։ Մոլեգնող աղետը մի շարք ավերածություններ է առաջացրել, շատերն անտուն են մնացել, կան տուժածներ ու զոհեր։ Որոշ տարածքներում մարդիկ դեռ սպասում են տարհանման հրամանի։ 

NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասան Բեն Ավետիսյանը նշեց, որ, բարեբախտաբար, իրենց տարածքում իրավիճակը մեղմ է։ 

«Մեզ մոտ իրավիճակը կայուն է, մենք Բըրբանքում ենք, բայց մեր շուրջ բոլորը հրդհներ են»,-նշեց դերասանը։ 

Հաղորդավարուհի, խոսքերի հեղինակ Գայանե Ավետիյանը, նույնպես, տեղեկացրեց, որ իրենք լավ են։ «Փառք Աստծո, դեռ մեզ մոտ ամեն ինչ լավ է, Աստված պահապան Լոս Անջելեսին»։ 

Օրեր առաջ երգչուհի Լիլուն, անդրադառնալով իրավիճակին, Instagram-ի «Սթորի» բաժնում տեսանյութ էր տեղադրել․ «Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, մենք այն տարածքում ենք, որտեղ հրդեհներ չկան, բայց, իհարկե, շատ ցավում ենք ու անհանգիստ ենք բոլոր այն մարդկանց համար, ովքեր կորցրին տներ եւ մեծ ցավի միջով անցան»,-հայտնել էր նա:

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը, որն այս շրջանում բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, ինստագրամյան «սթորի» բաժնում նույնպես տեղեկացրել էր, որ ինքը աղետային գոտուց հեռու է բնակվում, եւ իր հետ ամեն ինչ լավ է: Դերասանուհին շնորհակալություն է հայտնել իրեն ուղղված նամակների համար եւ նշել, որ անհանգիստ է Լոս Անջելեսում բնակվող իր մտերիմների համար:

«Սիրելիներս, անչափ շնորհակալ եմ ուշադրության համար, բայց ինձ համար մի  անհանգստացեք, քանի որ ես ապրում եմ շատ հեռու աղետից: Բայց ունեմ շատ ընկերներ ու հարազատներ, ովքեր ապրում են Կալիֆորնիայում, եւ շատ եմ անհանգստանում իրենց ապահովության համար: Աղոթենք, որ այս չարիքը շուտ վերջանա»,-գրել էր նա:

Հավելենք, որ հոլիվուդյան հայտնիներից շատերի տները ավերակների են վերածվել Կալիֆոռնիայում մոլեգնող հսկայական անտառային հրդեհների պատճառով

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ