Սելարայանը «Բելգրանո» վերադառնալուց հետո առաջին խաղն անցկացրեց
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն արգենտինական «Բելգրանո» վերադառնալուց հետո առաջին խաղն անցկացրեց:
«Բելգրանոն» ընկերական խաղում 4-0 հաշվով հաղթեց ուրուգվայական «Ֆենիքսին»: Սելարայանը խաղադաշտ դուրս եկավ հանդիպման մեկնարկից:
32-ամյա ֆուտբոլիստին խաղի ընթացքում փոխարինեց իր կրտսեր եղբայրը` Գոնսալո Սելարայանը: