Թրամփը պարզ ակնարկում է, որ Հռոմի նոր պապի ընտրություն տեղի է ունեցել իր միջամտությամբ Զանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել. Տիգրանի պապիկ Ես Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը Թուրքիայում. Զելենսկի 2-ամյա Տիգրանի ծնողների հույսը Աստված է Փաշինյանը «տրաս է հանել» սյունեցի պատգամավորներին Թրամփ. Ուկրաինան պետք է «անհապաղ» համաձայնի առաջարկվող բանակցություններին Մենք քո համար էինք վիզ դրել.Մարտունին թիմակիցները շարունակում են երեսով տալ Մակրոնի վարքագիծը նման է պատերազմի նախապատրաստությունների. Լը Պեն Փաշինյանը պետական բյուջեից միլիոններ է վատնում «ֆեյքաբուծարաններ» պահելու համար Կամո Ունանյանը հնարավոր է մենամարտի UFC կազմակերպությունում

Դատարանը մերժեց 44 օրյա պատերազմի մասնակցին տեսակցել անչափահաս որդուն

Տեսանյութեր

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, հունվարի 9-ին տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության շենքի ներսում քաղաքացիների բողոքի ալիքից հետո՝ քրեական վարույթներով անցնող 5 անձի գործով հերթական դատական նիստը: Ընդ որում՝ նույն քրեական վարույթով քննվում է 5 հոգու գործ, որոնք միմյանց հետ որեւէ կապ չունեն, նրանց միակ ընդհանրությունն այն է, որ իշխանության կողմից ստորագրված կապիտուլիացիոն հայտարարությունից հետո՝ իրենք եւս եղել են կառավարության շենքում հայտնված մյուս քաղաքացիների շարքերում:

Վերոնշյալ նիստի ժամանակ սույն գործով անցնող քառօրյա եւ 44 օրյա պատերազմների մասնակից Հակոբ Պէրպէրեանի պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխվի, մասնավորապես՝ երկրից դուրս գալու արգելքը փոխարինվի պատգամավորների անձնական երաշխավորությամբ, որպեսզի Հ, Պէրպէրեանը հնարավորություն ունենա տարվա մեջ մեկ-երկու անգամ մեկնել Ֆրանսիա՝ տեսակցելու անչափահաս որդուն եւ կնոջը, ով պայմանագրով աշխատում է արտերկրում: Ընդ որում՝ փաստաբանը նշեց, որ տեսակցությունները կկազմակերպվի այնպես, որպեսզի չխանգարեն դատական նիստերին: Երաշխավորությունը դատարանում պնդեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Մհեր Սահակյանը: Սակայն, դատարանը մերժեց:

«Ես եւ իմ գործընկեր Մհեր Սահակյանն անձնական երաշխավորություն էինք ներկայացրել, որովհետեւ Հակոբ Պէրպէրեանի նկատմամբ արդեն չորս տարի է քաղաքական հետապնդում է իրականացվում, եւ նա նույնիսկ անչափահաս երեխային տեսակցելու հնարավորություն չունի, տարվա ընթացքում ընդամենը մի քանի օր է տեսնում: Մեր անձնական երաշխավորությունն ընդամենը հերթական ապօրինի հետապնդվող քաղաքացուն իր որդու հետ տեսակցությունն ապահովելու համար էր, ինչը մեր նվազագույն պարտավորությունն էր, որ կարող էինք անել: Իրականում ես հույս ունեի, որ դատարանը չի մերժի, որովհետեւ բոլոր փաստերը, որոնք ներկայացրեց պաշտպանը եւ Հակոբ Պէրպէրեանը, համոզիչ էին եւ հիմնավոր: Եվ, ի վերջո, նա, ով կամավոր մեկնել է հայրենիքի սահմանները պաշտպանելու եւ չորս տարի է ապօրինի քրեական գործերով է անցնում, հաստատ այն մարդը չէ, ով խուսափելու է դատաքննությունից: Ավելին՝ հենց նա է շահագրգռված, որ այս գործն իր տրամաբանանական ավարտին հասցվի եւ ապացուցվի իր անմեղությունը: Եթե խուսափող լիներ, ինչո՞ւ էր գնում հայրենիք պաշտաներ, որ հետո էլ Հայաստանից փախներ ու ամբողջ կյանքում հետապնդվե՞ր: Այնպես որ, պետք էր հաշվի առնել անձի կերպարը, թե ում հետ գործ ունեն»,- «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց պատգամավոր ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:

Պէրպէրեանի պաշտպան ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ էլ նշեց, որ քանի դեռ ծանոթ չէ դատարանի մերժման հիմքերի պատճառաբանական մասին, չի շտապի մեկնաբանել:

«Բայց ինձ համար մեկ բան, ամեն դեպքում, անհասկանալի մնաց: Մենք առաջարկում էինք մեղմ խափանման միջոցը փոխել ավելի խիստ խափանման միջոցով, որը պայմանավորված էր ընտանիքի հետ հանդիպելու հանգամքով, ինչը մերժվեց: Ամեն դեպքում, մենք հակված ենք պատճառաբական մասն ուսումնասիրելուց հետո՝ բողոքարկել», - ընդգծեց փաստաբանը:

Ի դեպ, մեղադրող դատախազ ԳՈՐԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ նիստի ժամանակ հայտարարեց. «Ունենք իրավիճակ, որ, այսպես ասած, ծայրաստիճան անհրաժեշտություն, շտապողականություն, որ ամբաստանյալ Պէրպէրեանը բացակայի ՀՀ-ից եւ մեկնի իր ընտանիքի մոտ, տվյալ պահին առկա չէ… »: Իսկ որոշ ժամանակ անց՝ հենց նույն նիստի ժամանակ ո՛չ ավել, ո՛չ պակաս նշեց. «Ես չեմ հիշում, որ ասել եմ մեկ բառակապակցություն կամ նախադասություն, որը վկայում էր այն մասին, թե ես ասում եմ, որ ընտանիքին տեսնելը կարեւոր կամ շտապ բան չէ, ես նման պնդում չեմ արել»:

Անդրադառնալով դատական նիստի այս դրվագին՝ Արսեն Բաբայանն «Իրավունք»-ի հետ զրույցում հավելեց. «Ես զարմանք հայտնեցի, որ հարգելի դատախազն ասաց, թե չեմ տեսնում հրատապ անհրաժեշտություն՝ ընտանիքին տեսակցելու: Այսինքն՝ եթե չորս տարվա ընթացքում ընտանիքին տարեկան ընդամենը մեկ շաբաթով է կարողացել տեսնել Հակոբ Պէրպէրեանը, ինչպե՞ս չկա հրատապություն: Հավանաբար, նպատակին հասնելու համար՝ էմոցիանալ վիճակներ իր մոտ տեղի ունեցան, բայց կարծում եմ՝ դատախազն էլ պետք է գիտակցի ընտանիքի կարեւորությունը, ինչի մասին ինքն էլ էր խոսում նիստի ժամանակ»:

Ահա այսպես, բարեկիրթ մթնոլորտում ինչ-որ ձյաձյաներ, որոնք կոչվում են մեղադրող դատախազ ու դատավոր, որոշեցին, որ փոքրիկ Դրոյի աչքն էլի ճամփին պետք է մնա ու չգտնի հարցի պատասխանը, թե իր հայրն ինչու չորս տարվա ընթացքում այդպես էլ չայցելեց իրեն: Այնուհանդերձ, Հակոբ Պէրպէրեանի պաշտպան Արսեն Բաբայանը վստահեցնում է՝ իր պաշտպանյալի արարքում հանցակազմ չկա, չորս տարի առաջ նոյեմբերի 9-ին՝ լույս 10-ի գիշերը զանգվածային անկարգություն տեղի չի ունեցել՝ վերջինիս մասնակցությամբ, ուստի՝ նա պետք է արդարացվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Թրամփը պարզ ակնարկում է, որ Հռոմի նոր պապի ընտրություն տեղի է ունեցել իր միջամտությամբԶանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել. Տիգրանի պապիկԵս Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը Թուրքիայում. Զելենսկի2-ամյա Տիգրանի ծնողների հույսը Աստված էՓաշինյանը «տրաս է հանել» սյունեցի պատգամավորներինԹրամփ. Ուկրաինան պետք է «անհապաղ» համաձայնի առաջարկվող բանակցություններինՄենք քո համար էինք վիզ դրել.Մարտունին թիմակիցները շարունակում են երեսով տալՄակրոնի վարքագիծը նման է պատերազմի նախապատրաստությունների. Լը ՊենՓաշինյանը պետական բյուջեից միլիոններ է վատնում «ֆեյքաբուծարաններ» պահելու համարԿամո Ունանյանը հնարավոր է մենամարտի UFC կազմակերպությունումԵրևանում կկայանա խառը մենամարտերի Mix Fight 58 մեծ մրցաշարԴդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվիՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուցՊուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգիԿոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ)Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնությունԵրեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհինՄուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալըԵվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնիԳոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունՔամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառերԴնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին մնացել է մեկ կիլոմետր. ռազմական փորձագետ (Քարտեզ)Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ«Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցըՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբՈւկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրսՌազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակըԼրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ)MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնիցՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկաններըԹուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top