ՇՏԱՊ. Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններում ՀՀ ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն ստորագրել են համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր Հայաստանը մնում է աղքատ, անկայուն, Ճ կլասի երկիր. ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար. Տոկաև Բլոգեր Ժաննա Ներսիսյանն անդրադարձել է ՊԵԿ–ի բացահայտած խարդախությունը գովազդելուն. տեսանյութ Ալիսն այլեւս Ռադոտուն չի գալիս, նա Ռադիոտնից գնաց, գնաց նեղացած․․․ Ինչո՞ւ անհետացավ RAZBOY-ը․ Վարդան Նահապետյանը՝ անցյալի, կորուստների եւ վերադարձի մասին Այդ խարանը մնալու է ձեր վրա, դուք 60-70 հազար մարդու ուղարկել եք տուն. Սուրեն Պետրոսյան. տեսանյութ Ալիևը հայտարարել է, թե իբր ՀՀ-ի նկատմամբ ժամանակին պետք էր պատժամիջոցներ կիրառել Երևանը պետք է ազատել ինքնակամ շինություններից՝ երևանցուն իր քաղաքում օտարված ու անպաշտպան չդարձնելով

Նովոյի որդուն ձերբակալել են, ապա բաց թողել ոչ թե գազագողության սկանդալի, այլ թիկնազորի և զենքի համար

Քրեական

Երեկ գիշերը ոստիկանությունը «հանդիսավորությամբ» Երևանի կենտրոնից բերման է ենթարկել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր «Նովո» մականվամբ հայտնի Նահապետ Գևորգյանի որդուն և նրա թիկնազորին՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով ու թիկնազորով շրջելու համար, և շատ արագ բաց է թողել։ 

Euromedia24-ի տեղեկությունները հաստատեցին Գևորգյանի մերձավորները՝ որոշ առումով զարմանալով նաև, քանի որ  նախկին պատգամավորի որդու բերման ենթարկելու լուրը կապել էին մամուլում տարածված գազագողության սկանդալային տեղեկությունների հետ։

Խոսքը Նովոյին պատկանող մի քանի գազալցակայանների շուրջ բարձրացրած աղմուկի մասին է, որն ըստ մամուլի հրապարակումների՝ կապվում է դեպի Հայաստան գազամատակարարման ընդհանուր մագիստրալից գազագողության և իրար հակասող հարկատուրքերի փաստաթղթերի հետ, դրանք տրամադրվել են ՊԵԿ-ին՝ տեսուչների բացահայտումերից ու վերջինիս ընկերությանը պատկանող գազալցակայաններից մեկի կապարակնքումից հետո։

Նովոյի արտոնյալ գազագողության մասին  մամուլը մի քանի անգամ  հրապարակումներ արեց,  ընդ որում, գրվել է, որ «Գազպրոմ Արմենիայից» զեկուցել են Մոսկվա, իսկ հետո էնտեղից հրահանգներ ստացել, որ իրավապահների միջոցով խնդրին լուծում տան։ Սայլը տեղից չի շարժվել, սակայն այն բանից հետո, երբ Հայաստանի «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարությունից դիմել են ուղիղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, իսկ հետո դիմումներ են ուղարկվել այն ժամանակվա ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին և ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին։ 

Սակայն, նկատենք, որ երեկվա կարճատև ձերբակալումը եղել է ոչ թե գազալցակայանի հետ կապված ենթադրյալ ապօրինի գործունեության կամ հովանավորչության հնարավոր կապերի բացահայտման, այլև  թիկնազորով շրջելու ու ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածով։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ