«Իրավունք». Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ» Ինչ առաջարկներով է Թրամփի նարկայացուցիչը գնում Ռուսաստան Ռուսաստանն այս պահին կառուցել է խիստ հաջողակ դիվանագիտական ​​ցանց ուկրաինական հակամարտության շուրջ «Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» «Իրավունք». ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա «Ժողովուրդ». ՀՀԿ-ից ՔՊ թռած Արմավիրի մարզպետն ուզում է քաղաքապետ դառնալ Զելենսկիի հետ հանդիպումից հետո Թրամփի բանագնաց Ուիտկոֆը կմեկնի ՌԴ-ի հետ բանակցելու «Հրապարակ»․ Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին «Իրավունք». ՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին «Ժողովուրդ». Աննայի արշավը Նիկոլի սրտովը չէ

Մեքենաների վառելիքը «ֆուլ» սպասում ենք, տուժված քաղաքներն ահավոր վիճակում են. ինչ վիճակ է Գլենդելում

Հասարակություն

ԱՄՆ-ի Լոս Ան­ջե­լես քա­ղա­քում բռնկված խո­շոր հրդե­հի հե­տե­ւան­քով 30 հա­զար մար­դու հոր­դո­րել են լքել ի­րենց տնե­րը: Կա­լի­ֆոր­նիա­յի նա­հան­գա­պետն ար­տա­կարգ դրութ­յուն է հայ­տա­րա­րել: Նա բնա­կիչ­նե­րին կոչ է ա­րել զգոն լի­նել, ձեռ­նար­կել բո­լոր անհ­րա­ժեշտ մի­ջո­ցա­ռում­նե­րը: Հր­դե­հի է­պի­կենտ­րո­նում բնակ­վում էին մեծ թվով հա­յեր: Հայտ­նի է, որ ամ­բող­ջութ­յամբ այր­վել է Լոս Ան­ջե­լե­սի ա­մե­նա­հին հայ­կա­կան վար­ժա­րան­նե­րից մե­կը` Փա­սա­դե­նա­յի Սա­հակ-­Մես­րոպ հայ­կա­կան դպրո­ցը:

«Ի­րա­վունք»-ը կապ է հաս­տա­տել հայ դե­րա­սան, հան­դի­սա­վար, հա­ղոր­դա­վար ՅՈՒՐԻ ԻԳԻԹԽԱՆՅԱՆԻ հետ, ով մի քա­նի տա­րի է, ինչ բնակ­վում է Միաց­յալ Նա­հանգ­նե­րում: Հու­րա­խութ­յուն մեզ՝ նա ա­սաց, որ ի­րենք է­պի­կենտ­րո­նից բա­վա­կա­նին հե­ռու են:

«­Մենք Գ­լեն­դե­լում ենք: Այս­տեղ ա­վե­լի հան­գիստ է: Ի­հար­կե, լար­վա­ծութ­յուն կար ու կա մինչ հի­մա։ Ուղ­ղա­կի հի­մա քա­մին դադ­րել է, եւ ա­վե­լի հան­գիստ ենք։ Բայց, միեւ­նույնն է, փաս­տաթղ­թե­րը եւ ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տութ­յան պա­րա­գա­նե­րը պատ­րաս­տել ենք, մե­քե­նա­նե­րի վա­ռե­լի­քը «ֆուլ» է: Ս­պա­սում ենք քա­ղա­քա­յին իշ­խա­նութ­յան հրա­հան­գին։ Տու­ժած քա­ղաք­ներն ա­հա­վոր վի­ճա­կում են, բայց, գի­տեք, այս­տեղ մար­դիկ եւ իշ­խա­նութ­յու­նը սո­վո­րեն նման կա­տակ­լիզմ­նե­րին։ Կա ա­պա­հո­վագ­րա­կան հա­մա­կարգ, ո­րը թանկ հա­ճույք է թվում, բայց այս­պի­սի դեպ­քե­րում նոր հաս­կա­նում ես` տվածդ գու­մար­ներն ուր են գնում։ Պաշտ­պան­ված ես իշ­խա­նութ­յան կող­մից ՝ դա սթրե­սից դուրս գա­լուն շատ է օգ­նում», - «Ի­րա­վունք»-ի հետ զրույ­ցում ա­սաց Ի­գիթ­խան­յա­նը:

Ի դեպ, նշենք, որ ԱՄՆ Կա­լի­ֆոր­նիա նա­հան­գի Լոս Ան­ջե­լե­սի հրշեջ վար­չութ­յու­նը Հո­լի­վու­դի մեր­ձա­կա շրջան­նե­րի բնա­կիչ­նե­րին եւս տար­հան­ման հրա­ման է տվել, ու ա­վե­լի քան 100 հա­զար մարդ ստիպ­ված լքել են ի­րենց տնե­րը։ Տար­հան­ման են­թա­կա տա­րածք­նե­րը նե­րա­ռում են Հո­լի­վու­դի Փառ­քի ծա­ռու­ղին եւ Dolby Theatre-ը, որ­տեղ մար­տի 3-ին նա­խա­տես­ված է «Օս­կար» մրցա­նա­կա­բաշ­խութ­յան ա­րա­րո­ղութ­յու­նը: Հր­դեհ­նե­րի պատ­ճա­ռով մրցա­նա­կի հա­վակ­նորդ­նե­րի ա­նուն­նե­րի հրա­պա­րա­կումն ար­դեն իսկ հե­տաձգ­վել է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ