Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Ովքեր մեծարում են ԼՏՊ-ին, ազնիվ չեն իրենց լսարանի հանդեպ. Տիգրան Քոչարյան

Թեմա
«Ինձ զարմացնում են մարդիկ, հատկապես ընդդիմադիր դաշտից, ով մոռանում ա, որ հենց ԼՏՊ եղել ա համակարգային կոռուպցիայի հիմնադիրը Հայաստանում: ԼՏՊ-ի մի եղբայրը՝ Թելմանը կոպեկներով սեփականաշնորհել էր խոշոր արդյունաբերական գործարանները՝ ԽՍՀՄ գիգանտ Հրազդանմաշի գլխավորությամբ:
Մյուս եղբայրը ՝ Պետրոսը ԼՏՊ-ի կառավարման տարիներին թաթախված էր այդ տարիներ համարյա բոլոր շինարարական տենդեռների մեջ:
 
Էնքան էին հաբրգել, որ օրինակ, Պետրոսի որդին, միջակ ֆուտբոլիստ, չգիտես ինչու հանդես էր գալիս ՀՀ ֆուտբոլի հավաքականում: Մոտ ընկերը՝ Պողպատյանը մի խայտառակ գործարք արեց Արմենթելի հետ կապված, պետության վնաս տալով տասնյակ միլիոնավոր դոլարներ Բոլոր ներկայիս օլիգարխները, բացառությամբ մեկ-երկուսի բուծվել են ԼՏՊ-ի հովանու տակ:
 
Հայաստանի բդեշխացման համակարգի հիմնադրումը: ԼՏՊ-ի նախարարները կարող էին թույլ տալ մեքսիկական սերիալի դերասանուհուն բյուջեի փողերով բերել Հայաստան՝ անձնական կայֆերի համար: Հայաստանի առաջին կեղծված ընտրությունները 95-96, և այդ պրոցեսե ժամանակ Գագիկ Ջհանգիրյանի տեռորը, ԼՏՊ-ի ախռանի պետ գեներալ Բուդոյի բեսպրեդելը: Ժողովրդի վրա կրակելը: Մարդասպան բանդաների հովանավորումը:
 
Կուսակցություն փակելը, լրատվամիջոցներ փակելը, քաղաքական տեռոր ընդդիմադիրները հանդեպ, ընդդիմադիր պատգամավորներին ծեծ հենց պառլամենտում:
Սա զուտ որպես կոռուպցիա ու բռնապետության հիմնադիր Տեր-Պետրոսյանի մասին: Ու այն ընդդիմադիրները, որոնք տարբեր խոսում են ժողովրդավարությունից, բայց մեծարում են ԼՏՊ-ին, դուք առնվազն ազնիվ չեք ձեր լսարանի հանդեպ: Կամ խաչը ձեր վրայից հանեք, կամ տռուսիկ հագեք:
 
Հ.Գ. Պատերազմում մենք հաղթել ենք իր կամքին հակառակ, ինչը ինքը հետևողականորեն ապացուցեց ՝1998-ին, 20008-ին, և վերջին անգամ 2018-ին՝ իր քաղաքական ձագին իշխանության բերելով ՝ Անդոներով, Ջհանգիրյաններով, Սուքիասյանններով ու Բադալյաններով շրջապատված: Մեկնաբանությունները փակ են, որովհետև ճշմարտությւոնը մեկնաբանման կարիք չունի», - գրել է մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ