Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Խաղաղության պարտադրանքի քաղաքականության համար Հայաստանի հզորացումը այլընտրանք չունի. Թանդիլյան

Ներքաղաքական

Ադրբեջանի բռնապետը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, որի արմատներն ունեն տասնամյակների պատմություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը:

 

«Սկսած նախորդ դարի 60-ականներից Ադրբեջանի կողմից հայատյաց քաղաքականությունն ունեցել է հայտնի դրսևորումներ ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում։ Իսկ Արցախյան առաջին պատերազմից հետո հայատյացությունը դարձել է պետական քաղաքականության մաս՝ սկսած դպրոցական կրթությունից։ 

 

Ակնհայտ է, որ Ադրբեջանում տիրող մթնոլորտը, որը ստեղծվում է պետական քաղաքականության կողմից, տեսանելի ապագայում հեռու է խաղաղության օրակարգ ձևավորելուց։

 

Բաքվի բանտում գտնվող մեր ռազմագերիների առկայությունը, նրանց նկատմամբ ճնշումները, կեղծ դատավարությունները ընդամենը մի դրվագ են ալիևյան ռեժիմի դրսևորումներից։

 

Հայկականության վերացումը որպես նպատակ դարձրած պետության հետ մեր հարաբերությունների հիմքում պետք է ընկած լինի բացառապես խաղաղության պարտադրանքը։

 

Խաղաղության պարտադրանքի քաղաքականության համար Հայաստանի Հանրապետության հզորացումը այլընտրանք չունի»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ