Տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունը Լավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. Բաբուխանյան Լևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն Սիմոնյան Կովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջը Կայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսը Լեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NI Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցին

Քո իրապես անկեղծ, նվիրյալ զավակների ու քո ինքնակազմակերպման մեջ պետք է փնտրես քո փրկությունը, ժողովո՛ւրդ

Վերլուծություն

Ազգային էլիտայի մեջ պետք է փնտրել ազգի փրկությունը  եւ ազգի ոգու մեջ պետք է փնտրել էլիտայի ուժն ու վճռականությունը։

Ժողովուդին համեմատում են ծովի հետ, իսկ նավին՝ երկրի։ Նա կարող է նավը կամ խորտակել, կամ անվտանգ ափ հացնել։

Սիրելի հայրենակիցնե՛ր, մենք ազգովի մեր խելքից մեր նյութապաշտության, անհեռատեսության, քաղաքական անհասունության, անխոհեմության, անիրատեսության պատճառով խրվել ենք կառավարման, արժեհամակարգային, անվտանգային, ազգային-ավանդույթային ու ժողովրդագրական-սերնդային ճգնաժամի եւ բարոյական այլասերման դժոխային մի այնպիսի մղձավանջի մեջ, որտեղից դուրս գալը կա՛մ այլ եւս անհնար կլինի, կա՛մ դրա համար համազգային մեծ համախմբում ու ջանքեր կպահանջվեն: Հայաստանն էլ վերածվել է զավեշտների ու պարադոքսների երկրի, աշխարհն էլ հեգնական հայացքով ու զարմանքով մեր երկրում տեղի ունեցող տարօրինակ ու անտրամաբանական գործընթացներին է հետեւում: Մեզ շատ քիչ ժամանակ է բաժանում մեր պետականությունն ու բնօրրանի վերջին մնացած պատառը կորցնելուց, եթե խելքի չգանք: Ժողովուրդ, դու կանգնած ես ճակատագրական ու պատասխանատու երկընտրանքի առաջ: Երկընտրանքի քո բնօրրանում գոյատեւման ու վերածննդի եւ ոչնչացման, ստրկության, թրքահպատակության եւ անկակախության ու արժանապատվության, պետականութուն ունենալու եւ չունենալու, քաղաքակիրթ երկրների շարքում տեղ զբաղեցնելու եւ  դեգրադացվելու միջեւ: Երբեք թույլ չպիտի տաս, որ քո վախերը, քո մոլորյալ ու շփոթված վիճակը կործանեն քո երազանքները։ 

Սիրելի ժողովուրդ, իմաստությունը չպետք է լքի քեզ, դու պետք է դասեր քաղես քո տառապանքներով ու փորձություններով հարուստ պատմությունից, վերաարժեւորես քո անցած ճանապարհը եւ նորից ու նորովի պետք է լծվես քո ու քո սուրբ հայրենիքի փրկության պայքարին եւ ազգի բարոյական անկումը պետք է կասեցնես: Քեզ  հպատակեցնելու ու մեր երկրին տիրանալու համար էլ դարեր շարունակ օտարները ոտնատակ են տվել, փորձել են հայի ազգային ինքնությունն ու արժանապատվությունը ջախջախել, արժեհամակարգդ խեղաթյուրել, ընդվզելու դիմադրողականությունդ, ըմբոստությունդ կոտրել, ողնաշարդ ու անկոտրում ոգիդ ջարդել: Քեզ իշխելու համար քո իշխանավորները կեղծել են կատարած ընտրությանդ արդյունքները, քեզ օտարել են քո պետությունից ու իշխանությունից, քեզ դարձրել են ստրկամիտ ու հանդուրժող: Իսկ 2020թ. էլ դավադիր պատերազմի նպատակը պարտության մատնելու միջոցով վախի համատարած այնպիսի մթնոլորտի ստեղծումն էր, այնպիսի սարսափ տարածելն էր, որ դու ժողովուրդ երբեւէ այլեւս չմտածես պայքարի մասին, քեզ անհաղորդ ու անտարբեր դարձնելով քո հայրենիքից ու պետությունից օտարացնելն էր։ Նպատակը երկրում ատելության, անգիտության ու չարության այնպիսի մթնոլորտի ձեւավորումն էր, բարոյական այնպիսի այլասերումն ու այլանդակումն էր, որի պայմաններում մթագնում ու ստվերում է ազգի միտքը, որի միջավայրում էլ մեռնում է սերը, արժանապատվությունն ու համերաշխությունը։ Մի այնպիսի խղճուկ իրավիճակի ու հուսահատ մթնոլորտի ստեղծումն էր, որտեղ լռությամբ կտանես ստրկությունը, հայրենիքի կորուստը, դավաճանությունն ու պարտությունը։ Քեզ այնպիսի ամորֆ վիճակի հասցնելն էր, որ չմտածես անգամ ազատության ու անկախ պետականության մասին, որ համակերպվես ստրկության, թրքահպատակության ու ցանկացած զիջման հետ, փրկության այլ ելք չտեսնես եւ ստիպված լինես հաշտվել ինքնասպանության հետ։ Այս պատությունն էլ քո ու հայ զինվորի պարտությունը չէր, դա սեփական տականքի ու դավաճանների, անկազմակերպ ու ապաշնորհ իշխանության պարտությունն էր: Իշխանավորներիցդ շատերը դավաճանեցին քեզ, մտավորականներիցդ ու քաղաքական ընդդիմադիր գործիչներիցդ ու զինվորականներիցդ մի զգալի մասը դուրս եկան շահամոլ, անսկզբունք, վախկոտ ու ազգուրաց եւ չկարողացան կամ չուզեցին քեզ արժանապատվորեն առաջնորդել: Քեզ խաբեցին թե՛ ներսից, թե՛ դրսից, քեզ մոլորեցրին եւ քո քաղաքական անհասունության պատճառով քեզանից շատերը 2021թ. ընտրեցին ու իշխանության բերեցին փողոցին, պարտվածներին ու ապաշնորհներին: Ժողովուրդ դրա հետ միասին դու ըստ  արժանվույն չգնահատեցիր  ազգիդ մեծերին ու հերոսներին, քո լուռ համաձայնությամբ կրթական համակարգդ փլուզեցին, եկեղեցին, պետական ինստիտուտները, կոչումներն ու պարգեւները, գիտելիքն ու գիտությունը, մարդկանց վաստակն ու ծառայությունները արժեզրկեցին, պատմական հիշողությունդ ու ազգային-պետական խորհրդանիշերդ են ուզում խեղաթյուրել: Պղծեցին ազգիդ հերոսներին ու նվիրյալներին եւ դու տեր չկանգնեցիր քո արժանավորներին, քո անհատականություններին ու երախտավորներին  եւ հանդուժեցիր նրանց նվաստացումն ու գլխատումը: Մենք երախտամոռ գտնվեցինք մեզ ծնած ու սնած հողի նկատմամբ, չունեցանք հայրենիքի, անկախության ու պետականության բավարար զգացողություն: Ժողովուրդ դու այդպես էլ չձ եւավորեցիր ու չունեցար ազգային բովանդակություն ունեցող ու արժեքներ կրող ազնվականություն: Մինչդեռ ինչպես Թումանյանը կասեր. «Անհատներն են գործ ստեղծում, կերպարանք տալիս, ձ եւ տալիս, ընթացք տալիս հասարակական կյանքին...»,  եւ ինչպես ժողովրդական իմաստությունն է փաստում. Խաչին տերն է զորացնում:

Ալբերդ Էյնշտեյնն է ասել, որ «Միակ բանը, որը կարող է մեզ ուղղորդել դեպի վեհ մտքեր եւ գործողություններ, մեծ եւ բարոյապես մաքուր անհատների օրինակն է»:  Դժբախտ են այն ազգերը, ովքեր չունեն տաղանդներ ու վառ անհատականություններ, իսկ կրկնակի դժբախտ են նրանք, որոնք չեն գնահատում, չեն մեծարում իրենց մեծերին, իմաստուններին, ազգի մեծությունն էլ ամենեւին չի գնահատվում նրա քանակով, այլ՝ նրա մտավոր ու բարոյական մակարդակով եւ նրա դավանած արժեքներով:

«Ցածր ազգերը ոչնչացնում կամ թունավորում են իրենց իմաստուններին, իսկ իրենց խելագարներին թողնում են ազատ թափառել եւ մեռնել փողոցներում: Իմաստուն ժողովուրդները հնազանդվում են առաջինին, զսպում են երկրորդին եւ սիրում են բոլորին»,- ասել է 19-րդ դարի անգլիացի նշանավոր գրող Ջոն Ռեսկին:

Ցավոք, մտավորականության, ազգային ընտրանու մեջ ոչ բոլորն են գիտակցում իրենց առաքելությունը, համապատաասխանում այդ պատվավոր ու բարձր կոչմանը  եւ շատ մտավորականների երկչոտ ու կրավորական կեցվածքի  եւ պատասխանատվության բացակայության արդյունքում ունեցանք այսքան ողբերգություններ ու կորուստներ, այսպիսի ազգային խայտառակություն։ Քաղաքական ընդդիմության եւ ազգային մտավորական, ռազմական, մշակութային  եւ հոգ եւորական էլիտայի միասնության ու համերաշխության արդյունքում էլ կարելի էր կանխել այս ազգային աղետը: Այնուամենայնիվ, հանրահայտ է մի բան որ, չի կարող հաջողություն ու առաջընթաց արձանագրել մի երկիր, որտեղ չեն փառաբանում իրենց հերոսներին, ըստ արժանվույն չեն գնահատում մեծերին, տաղանդներին, յուրահատուկ պատկառանք չեն տածում պետության, եկեղեցու մանկավարժների՝ գիտելիք ու դաստիարակություն տվող մարդու նկատմամբ։ Որտեղ չեն հնազանդվում իրենց իմաստուններին, ասպարեզ են թողնում տգետներին ու ապաշնորհներին։ Տիգրան Մեծի, Մաշտոցի, Նարեկացու, Կոմիտասի, Նժդեհի ժառանգորդ ազգը չի կարող հավերժ չգոյատեւել: Իսկ այս վիճակից դուրս գալու ելքը ազգային ազնվականությանդ արժեւորումը, պայքարիդ ոգին վերականգնելը կարող է լինել: Իսկ երբ ժողովուրդը միասնական է  եւ համաերաշխ իր նպատակների մեջ, նա անպարտելի է, միասնությունը ամուր ու անհաղթահարելի պատնեշ է, բերդ է ժողովուրդների համար, անվտանգության ու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ու հոգ եւոր ներդաշնակության կար եւոր երախիք է։ Անմիաբանությունն էլ արդյունք է ցածրագույն կրքերի՝ եսասիրության, նախանձի, չարության, ատելության, փառասիրության եւ նյութապաշտության։ Անգործությունը, անտարբերությունը կասկած վախ են ծնում։ Սրանից է գալիս ձախողումը։ Սրա պատճառով է մեր բոլորիս կյանքը վերածվել ծաղրի ու զավեշտի։ Քո ուժերի նկատմամբ խաթարված հավատից է գալիս հուսահատությունը։ Մինչդեռ գործողությունը  եւ պայքարը վստահություն  եւ քաջություն են ծնում: Եթե ​​ցանկանում ենք հաղթել վախին, պետք է դուրս գալ պայքարի։ Իրական անկախությունը նախ եւ առաջ քո ներսում, քո հոգու խորքում պետք է փնտրես ժողովուրդ: Ազատություն եւ անկախություն չեն մուրում, ազատությունն ու անկախությունը ձեռք է բերվում խիզախությամբ ու խոհեմությամբ: Անհնար է պատկերացնել ազատ եւ անկախ պետություն առանց ազատ, հայրենասեր, ինքնազոհության պատրաստ, իրապես արժանապատիվ քաղաքացիների: Պետք է սթափվել, համախմբվել եւ դուրս գալ պայքարի, ձերբազատվել այս կործանարար թմրանյութի ազդեցությունից, մոլորությունից, անպատվությունից, զավեշտից, անարգանքից, անորոշությունից, արխայնությունից, պարտվողի հոգեվիճակից, պետք է ցրել մեր երկրի վրա ծանրացած այս անտարբերության, անճարության, ատելության ու անհամերաշխության կործանարար ու դժոխային մթնոլորտը: Դու պետք է ապրես հայ ժողովուրդ, դու արժեք ես մարդկության ու քաղաքակրթության համար, դու նախահայրն ես մարդկության, դու մարդկաությանը փրկելու առաքելություն ունես, Աստծո կողմից պատվիրված:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու






Տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել«Եվրատեսիլ»-ում Հայաստանը պարտվեց ոչ թե երգով, այլ տղամարդ մնալու համարԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁՅՈՒԴՈՅԻՍՏ ԱՇԻԿ ԱՆԴՐԵՅԱՆԸ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՎԱՃԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳԻՐԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը գրավել են Նովայա Պոլտավկան` խորը ճեղքումով շարժվելով Կոնստանտինովկայի արեւմտյան թեւ (Քարտեզ)Ռուսաստանը պատրաստվում է այսօր գիշեր արձակել «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ. Ուկրաինական ԳՌՈՒՊուտինը և Թրամփը կարող են բաժանել Ուկրաինան. Sky News«Ինտերի» մեկնարկային կազմը «Լացիոյի» դեմ խաղումԱրևմտյան երկրները կաթվածահար կլինեն, եթե նավթի մատակարարումները դադարեցվեն. ՓեզեշքյանՏղամարդը յոթից տասնչորս տարեկան երեխային շահագործել է, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքՎԻԴԵՈ. Գազայի ժողովրդի արյունը` Ամստերդամի պատերին. ցեղասպանության դեմԿրտսեր Քոչարյանը հերթական ֆիասկոն ապրեց, սասունցիները նրան ուղարկել են «куда подальше»Պատմության բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների տասնյակը.IFFHSՆոր տեղեկություններ վնասվածքից վերականգնվող Հենրիխ ՄխիթարյանիցԱստղագուշակ մայիսի 19-ից 25-ը կենդանակերպի բոլոր նշանների համարԵս միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը, դու՝ որպես կին, որը խորհրդանշեց Արցախի կորուստը. Վիրաբյանն արձագանքել է Աննային
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top