Մայիսի երկրորդ կեսը կլինի ամուր սպիտակ շերտ. այս 3 նշանները փողի մեջ լողանալու են Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան Սրբապղծութուն՝ Երևանում․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից եղևնիներ են գողացել Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել իր հետ կապվող չորս լրատվամիջոցի Արդեն կուշտ էի. Բացառիկ մանրամասներ Էջմիածնի քաղաքապետի հրաժարականից Ինքնшսպան եղած Հրուշшկագործի էջում նոր գրառում է հшյտնվել. Ով և ինչ է հայտնել. Բացառիկ Օդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Արայիկ Հարությունյան Ռուսական ФАБ-1500 հզոր ավիառումբերը ոչնչացնում են Յամպոլում ուկրաինական ուժերի տեղակայման վայրերը (Տեսանյութ)

Հովիկ Աղազարյանը ներկայացրել է իր հիմնադրած կուսակցության ծրագրի նախագիծը

Ներքաղաքական

ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության ծրագրի նախագիծը․

 

«Սիրելի՜ հայրենակիցներ 

 

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության ծրագրի նախագիծը։ Շնորհակալ կլինեմ դիտարկումների համար։

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

(ՄԱՍԿ)

 

Ծրագրի նախագիծ

 

Հայ ժողովուրդը պատկանում է աշխարհի ժողովուրդների այն փոքրաթիվ խմբին, որոնք հազարամյակների տարբեր հատվածներում ունեցել են պետականություն և այսօր նույնպես ունեն։ Տարատեսակ արհավիրքների միջով անցնելու հետևանքով, այսօր ունենք մի իրավիճակ, որ հայ ժողովրդի մի հսկայական զանգված ապրում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։

 

Ողջ հայության ներուժի համախմբումը հանուն Հայաստանի Հանրապետության գերխնդիր է։

 

Հայաստանի Հանրապետության հասարակական, քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում՝ պետականաշինություն, տնտեսություն, առողջապահություն, կրթություն, պաշտպանություն, կոռուպցիայի դեմ պայքարի և այլն ցանկալի հաջողությունների հասնելու և արձանագրված ձեռքբերումները շարունակական զարգացնելու ու խորացնելու համար անկյունաքարային ու արժեհամակարգային սկզբունք է ինստիտուցիոնալիզմը։

 

Մարդու գործոնը բոլոր հարաբերություններում, որպես քաղաքացու մոտ ու քաղաքացու նկատմամբ բացասական վարքագծի գեներացման էլեմենտ պետք է հասցվի մինիմումի։ Միաժամանակ պետք է հաստատել, որ միայն ազատ ու երջանիկ քաղաքացին կարող է հանդիսանալ պետության կայացման ու հզորացման, համընդհանուր, բարեկեցության ու խաղաղության հաստատման ամենաճշգրիտ գործոն՝ սկսած շարքային ծառայողից, հասարակ գյուղացուց՝ վերջացրած տարբեր մակարդակի պաշտոնյաներով ու հասարակական սոցիալական կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներով։

1․ Ինստիտուցիոնալիզմ

 

Տարբեր բնագավառներում ինստիտուցիոնալիզմի աստիճանը գնահատելու համար սահմանենք երկու հասկացություն։

 

1.1 Ինստիտուցիոնալիզմի ցուցիչ, կարճ՝ ինսուբ։

 

1.2 Ինստիտուցիոնալիզմի ցուցչի միավոր՝ օբսուբ (օբյեկտիվ և սուբյեկտիվ բառերից կազմված)։

 

1.3 Հաշվարկների համար հիմք ընդունել 100 միավորանոց համակարգ։

 Օրինակ, եթե ասում ենք, որ Պետական Եկամուտների կոմիտեի համակարգում ինսուբը հավասար է 0 օբսուբի, ուրեմն կատաստրոֆիկ վիճակ է, իսկ եթե ինսուբը հավասար է 100 օբսուբի, ուրեմն ամեն ինչ իդեալական է։

Պետք է մշակել միասնական գնահատման համակարգ ըստ ոլորտների ինսուբի հաշվարկման համար։

 

2. Կոռուպցիայի դեմ պայքար

 

Այսօր կոռուպցիայի դեմ պայքարում ինսուբը փոքր է 50 օբսուբից։ Որպեսզի այն հասնի գոնե 70-80 օբսուբի, անհրաժեշտ է.

 

2.1 Կոռուպիցայի կանխարգելման հանձնաժողովի անդամները պետք է լինեն ընդդիմության ներկայացուցիչներ, բացառությամբ մեկի, ով պետք է լինի կառավարող ուժի ներկայացուցիչ։ Հանձնաժողովի նախագահը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչը։

 

2.2 Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների 60%-ից ոչ պակասը պետք է լինեն ընդդիմության ներկայացուցիչները։ Հանձնաժողովի նախագահը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչը։

 

2.3 Հաշվեքննիչ պալատի անդամների 60%-ից ոչ պակասը պետք է լինեն ընդդիմության ներկայացուցիչները։ Հաշվեքննիչ պալատի նախագահը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչը։

 

2․4 - 2․1, 2․2, 2․3 ենթակետերում ներկայացված դրույթները ապահովվում են օրենքի ուժով։ 

 

3. Վարչական իրավախախտումներ

 

Վարչական իրավախախտումների, դրանց կանխարգելման, հետևանքների վերացման հարցը հասարակական սոցիալական հարաբերություններում ամենազգայուն խնդիրներից մեկն է։ Այս ոլորտում ինսուբը գտնվում է 30-40 օբսուբի միջակայքում։ Թե իրավաբանական, և թե ֆիզիկական անձանց դեպքում շատ կարևոր է, որ վարչական իրավախախտումները հստակորեն բաժանել երկու խմբի։

 

3.1 Վարչական իրավախախտումներ, որոնք տեղի են ունեցել իրավախախտում իրականացնող սուբյեկտի կողմից ակամա՝ ոչ դիտավորյալ խախտումներ։

 

3.2 Վարչական իրավախախտումներ, որոնք տեղի են ունեցել իրավախախտում իրականացնող սուբյեկտի կողմից կամա՝ դիտավորյալ խախտումներ։

3.3 Ոչ դիտավորյալ իրավախախտումները պետք է ունենան ոչ խիստ ֆինանսական հետևանք, դիտավորյալ իրավախախտումները պետք է ունենան անհամաչափ խիստ ֆինանսական հետևանք։

4․ Տնտեսություն

 

Տնտեսության ոլորտում ինսուբը մոտավորապես հավասար է 50 օբսուբի։ Սա լավ ցուցանիշ չէ։ Տարբեր ու տարատեսակ ծրագրերի համահարթ սուբսիդավորումը մի կողմից առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր, մյուս կողմից բանկային համակարգին բերում է «պառազիտ» վիճակի՝ տոկոսադրույքները տարիներով չեն իջնում, ինչն էլ դժվարացնում է սկսնակ տնտեսվարողների մուտքը ընդհանուր շուկա։

 

4.1 Հարկային քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի ճիշտ բիզնես վարքագծի դաստիարակամանը և տնտեսության զարգացմանը։ Հնարավորինս շուտ պետք է անցնել «Միասնական հարկային համահարգի»։

 

4.2 Գույքահարկի հաշվարկման մեթոդաբանությունում պետք է հաշվի առնել մեկ սեփականատիրոջ գույքերի կոնսոլիդացիայի սկզբունքը։

Այլ հավասար պայմաններում մեկ գույքը և նույն արժեքի կոնսոլիդացված գույքը պետք է ընկնեն հարկման նույն սանդղակի տակ։

 

4.3 Ցանկացած ոլորտում գերշահույթները պետք է ենթարկվեն լրացուցիչ հարկման։

 

4.4 Անհրաժեշտ է արդյունավետ գնահատել ընդհանուր տնտեսական վիճակը և առանձին ճյուղերի հնարավոր զարգացումներն առաջիկա 20 տարիների համար ու իրականացնել թիրախային միջամտություն այն բնագավառներում, որոնց զարգացման պոտենցիալը հիմնավորված է տնտեսագիտորեն։

 

4.5 Անհրաժեշտ է ձեռնարկել միջոցառումներ Սևանի ավազանում «Տնտեսական հրաշք» իրականացնելու նպատակով։

 

5. Առողջապահություն

 

Հայաստանի Հանրապետությունում չկա գեթ մեկ ինստիտուտ, որը շահագրգռված կլինի, որ քաղաքացին լինի առողջ, այն դեպքում, որ բազմաթիվ ինստիտուտներ կան, որոնք շահագրգռված են, որ քաղաքացին ունենա առողջական խնդիրներ։

 Իրերի այս վիճակը կարելի է շտկել միայն մեկ ճանապարհով՝ առողջության համապարփակ ապահովագրությամբ։ Այստեղ պետք է բացառվի պետական մենաշնորհը։

 

6. Կրթություն

 

Սովետական միության փլուզումից հետո Հայաստանի Հանրապետությունում կրթական համակարգը մտել է խորը ճգնաժամի մեջ։ Նույնիսկ հեղափոխությունից հետո դրությունը շտկելու քայլերը երբեմն տվել են հակառակ էֆեկտ։

 

6.1 Օրենքով պետք է արգելվի ինչ-որ մակարդակից վերև պետական և համայնքային պաշտոնյաների երեխաների ուսուցումը մասնավոր ուսումնական հաստատություններում։

 

6.2 Արմատապես պետք է վերանայվի առաջին դասարանների ձևավորման գործիքակազմը՝ հիմք ընդունելով տարածքային սկզբունքը (երեխան պետք է ոտքով գնա դպրոց)։

 

6.3 Դպրոցի տնօրենը պետք է նշանակվի օրվա իշխանության կողմից՝ հինգ տարի ժամկետով։ Իշխանության փոփոխությունն ավտոմատ կերպով չպետք է հանգեցնի որևէ դպրոցում տնօրենի փոփոխության։

 

6.4 Ուսուցիչների աշխատավարձը որոշելու համար անկյունաքարային սկզբունք պետք է լինի նրա աշխատանքի արդյունքի գնահատումը։

7. Սոցիալական ապահովություն

 

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի վերջնական անցումով պետք է արմատական փոփոխություններ իրականացնել սոցիալական աջակցության համակարգում հետապնդելով երկու նպատակ՝

 

իրականացնել ճշգրիտ, թիրախային, վարքագծային աջակցություն, մինիմալացնել քաղաքացուն պորտաբույծ կարգավիճակում դնելու հավանականությունը։

 

8. Արտաքին հարաբերություններ

 

8.1 Աշխարհաքաղաքական իրողությունները, ինչպես նաև, պատմական փորձը թելադրում է որդեգրել տարածաշրջանային ինտեգրացիայի սկզբունքը։

 

8.2 Ձեռնպահ մնալ աշխարհաքաղաքական տուբբոլենտ իրավիճակներում որևէ կտրուկ, առանց հիմնավոր հաշվարկների և երաշխիքների քայլ անելու գայթակղությունից։

 

8.3 Հայաստանի Հանրապետությունն արտաքին հարաբերությունների ոլորտում որևէ պետության կամ վերպետական միավորման հետ հարաբերություններում անպայման պետք է հաշվի նստի Վրաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի տարածաշրջանային շահերի հետ։

 

8.4 Հետևողական քայլերով ձգտել հարևան բոլոր երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների խորացմանը, տարածաշրջանային կայուն խաղաղություն հաստատելու նպատակով։

 

9. Հայաստան-Սփյուռք

 

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանություններն իրենց ծրագրերում կարևորագույն տեղ են հատկացրել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին։ Փաստը այն է, որ էական ձեռքբերումներ այդ բնագավառում չկան, և ողջ հայության ներուժի չնչին մասն է ուղղվում Հայաստանի Հանրապետության կայացմանը և զարգացմանը։

 

Սա հետևանք է ինստիտուցիոնալիզմի բացակայության։

 

Ողջ հայության ներուժն առավելագույնս ի նպաստ Հայաստանի Հանրապետությանը ծառայեցնելու համար, որպես կարևորագույն քայլ կարող է հանդիսանալ «Երկպալատանի խորհրդարանական» համակարգի ձևավորումը։ Ստորին պալատը պետք է լինի այսօրվա Ազգային Ժողովը։ Վերին պալատը պետք է ձևավորվի ողջ աշխարհի հայության կողմից, ներառյալ Հայաստանի Հանրապետությունը։

 

Այս նպատակին հնարավոր չէ հասնել կարճաժամկետ հատվածում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, ինչպես նաև միջազգային իրավական հարաբերություններով պայմանավորված։ Որպես առաջին քայլ՝ պետք է օրենսդրական ճանապարհով իրականացնել փոփոխություններ «Հանրային խորհրդի» կառուցվածքի և ձևավորման կարգավորումներում, ինչպես նաև իրականացնել փոփոխություններ լիազորությունների տիրույթում ՝ վերը նշված նպատակին համահունչ։

 

10. Պաշտպանություն

 

Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար էական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության բարձրացումը։ Այս խնդրի լուծումն էլ էականորեն պայմանավորված է ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմամբ։

 

Շատ կարևոր և արդիական հարց է զորակոչային օրենսդրության արմատական բարեփոխումը»։

 






Մայիսի երկրորդ կեսը կլինի ամուր սպիտակ շերտ. այս 3 նշանները փողի մեջ լողանալու ենԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ ԷրդողանՍրբապղծութուն՝ Երևանում․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից եղևնիներ են գողացելՌոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել իր հետ կապվող չորս լրատվամիջոցիԱրդեն կուշտ էի. Բացառիկ մանրամասներ Էջմիածնի քաղաքապետի հրաժարականիցԻնքնшսպան եղած Հրուշшկագործի էջում նոր գրառում է հшյտնվել. Ով և ինչ է հայտնել. ԲացառիկՕդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերինԱրթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Արայիկ ՀարությունյանՌուսական ФАБ-1500 հզոր ավիառումբերը ոչնչացնում են Յամպոլում ուկրաինական ուժերի տեղակայման վայրերը (Տեսանյութ)Կակբուտը էդ հրեշների ձեռքին չեն. Ինչ է կատարվում ռազմագերի հետ ԲաքվումԱրցախցիները մերժում են ՍյամոյինԲե՛ր Տիգրանին ու ի՛նձ հшձնի։ Կшրդա ուշադիր: Դիմում եմ առևшնգողինՎոլոդինան անվանվել է հաջորդ երկու տասնամյակների ամենահաջողակ կենդանակերպի նշանը«Ցարգրադ». Ադրբեջանի գործողությունները, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ, համակարգվում են Լոնդոնի կողմից, եւ Ալիևը դեմ չէ դրանՆոր Օռլեանում 10 կալանավորներ փախել են բանտից իրենց խցի զուգարանի հետևում գտնվող անցքի միջոցով (Տեսանյութ)Սարսափելի կադրեր ԱՄՆ-ից. ավելի քան 20 մարդ դարձել է տորնադոյի զոհՌուբիո. Թրամփը ձգտում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետԱվստրիան հաղթեց, իսկ Հայաստանը պարտվեց եվրատեսիլյան քաղաքականությունումԻսրայելական կողմը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համարՈ՞վ կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորներըԻվուն վնասվածք է ստացել. Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ էԻնձագին հստակ գիտի` ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ ՉԼ-ի եզրափակիչում ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախըՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. ԴնեպրոպետրովսկԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-ՊոկրովսկՍարսափելի փաստեր. Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Չասով Յար - ՏորեցկՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Լիման-Սեւերսկի ուղղություն (Քարտեզ)Մխչյան գյուղի դպրոցի տնօրենը ազատման դիմում է գրելՄեդվեդեւ. Անհաջող բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի ավելի սարսափելի փուլիՆոր մանրամասներ՝ Ռուբիո-Լավրով զրույցիցԲայդենի ցուցմունքի հինգժամյա ձայնագրությունը հայտնվել է համացանցումՇՏԱՊ. Փորձել են առեւանգել 10 տարեկան աղջկաՇնորհակալ եմ, որ ինձ վստահեցիր ԻՄ իդեալների ԿՐՈՂԻՆՀայտնի փաստաբանը հանդես է գալու նաեւ այլ ֆորմատովԻնչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից, մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի. Արտակ ՍարգսյանՊիստորիուսը Եվրոպային կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարիԳարեգին Բ-ն ծաղիկներ է դրել Մինսկի Հաղթանակի հուշարձանինԼավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցելԹրամփը լուսանկարվել է երեկվա ահաբեկչի հետ, ում համար գլխագին էր սահմանվել 10 մլն դոլարը. մեծ խաղերԱսում են՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք. ի՞նչ է կատարվում Վրաստանի սահմանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովՄեծ հրաշքը կստիպի կենդանակերպի այս նշաններին ցատկել ուրախությունիցՊեսկովը նշել Է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանըԱշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս ախտանիշովՄեդվեդչուկը բացահայտել է Զելենսկու իրական նպատակը Ստամբուլի բանակցություններումՔարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top