Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցից Կճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա Գեւորգյան Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիան Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիա Անխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկեր Ռուսական ուժերը նոր ճակա՞տ են բացում Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը Ուկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ Բուդանով Կիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերին

Հերթական հիասթափեցնող պատասխանը կառավարությունից․ Դեղատների սեփանակատերերը կրկին դիմել են վարչապետին

Առողջապահական

Հայաստանում դեղերի մանրածախ իրացում (դեղատնային  գործունեություն) իրականացնող մի շարք ընկերություններ, որոնք միասին ներկայացնում են ավելի քան 600 դեղատներ, նամակով նամակով կրկին դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշելով, որ առաջին նամակին Առողջապահության նախարարության  աշխատակազմի գլխավոր քարտուղարից ստացած պատասխանն անբովանդակ է, և կապ չունի բարձրացրած խնդիրների հետ։

 

Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ․

«Հարգելի՛ պարոն Փաշինյան,

Սույն թվականի նոյեմբերի 21-ին դիմել էինք Ձեզ՝ որպես Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեությունը համակարգող վերադասի, որպեսզի հանձնարարեք դադարեցնել դեղատոմսերի դուրսգրման էլեկտրոնային համակարգի չգործելու արդյունքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կամայական վարչարարությունը դեղատնային գործունեություն իրականացնող ընկերությունների նկատմամբ, միաժամանակ, առողջապահության նախարարության կողմից ապահովելու էլեկտրոնային դեղատոմսերի շրջանառության լիարժեք ներդրման՝ իր պարտականությունների  կատարումը։

Մեր դիմումից մեկ ամսից ավելի  անց Առողջապահության նախարարության  աշխատակազմի գլխավոր քարտուղարից ստանում ենք անբովանդակ մի պատասխան, որը ոչ մի կապ չունի մեր բարձրացրած խնդիրների հետ։ Պատասխանից, մասնավորապես, տեղեկանում ենք, որ ԱՆ-ի կողմից տրվել են խորհրդատվություններ հեռախոսազանգերի միջոցով, իրականացվել է հանրային լայն իրազեկում, կազմակերպվել են, ի թիվս այլնի, ասուլիս, անիմացիա և ինֆոգրաֆիկաներ, հարցազրույցներ, մամուլի հաղորդագրություններ, որոնք տեղադրվել են նախարարության կայքում, «Հաճախ հնչող հարցերն» առանձնացվել են…

Պատասխանի ՝ թերևս, միակ արձանագրումը, որ կապ ուներ մեր բարձրացրած հարցերի հետ, նախորդ 9 ամիսների ընթացքում դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսերի քանակի վերաբերյալ տեղեկությունն էր (մեջբերում պատասխան գրությունից. «01 մարտից մինչև 01 դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ընդամենը 97377 հիվանդի միջոցով գնվող դեղերի դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսերի…»), որը չնչին թիվ է (օրական կտրվածքով ընդամենը 360 դեղատոմս) և իր հերթին ապացուցում է, որ  էլեկտրոնային դեղատոմսերի կոմերցիոն (ոչ պետպատվերի շարջանակներում իրականացվող) շրջանառությունը փաստացի չի գործում:

Մեր ներկայացրած գրության արդյունքում նաև կազմակերպվել է հանդիպում տեսչական մարմնի ղեկավարի և  Առողջապահության փոխնախարարի հետ: Բարձրացրած հարցերի՝ իր իրավասության մասի հետ կապված, տեսչական մարմնի ղեկավարը մի շարք հայատարարություններ արեց, որոնցից ընդհանուր առմամբ հասկանալի էր, որ Տեսչական մարմինը շարունակելու է իր վարչարարությունը և պատրաստվում է առանց էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման դեղի իրացման դեպքում յուրաքանչյուր դեղի համար (այլ ոչ թե յուրաքանչյուր անվանում դեղի համար՝ ինչպես  օրենքի պահանջն է), կիրառել տուգանք 5000 ՀՀ դրամի չափով։ Տուգանքի նշված չափը, հաշվի առնելով ներկայումս էլեկրոնային դեղատոմսերի համատարած դուրս չգրման պրակտիկան, որոշ տնտեսվարողների մոտ կարող է կազմել հարյուրավոր միլիոն դրամ։ Այսինքն, նման տուգանքների կիրառումը հավասարազոր է տվյալ տնտեսվարողի ուղիղ սնանկացմանը։

Առողջապահության փոխնախարարն՝ իր հերթին, արձանագրեց, որ էլեկտրոնային եղանակով դուրս են գրվում նախատեսված դեղերի չնչին տոկոսը: Դեղատների սպասարկման  վիճակագրությամբ՝ խոսքը, առավելագույնը, էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնման ենթակա դեղերի ծավալի 1  տոկոսի մասին է:  Այսինքն՝  99 տոկոս դեպքերում, երբ  բժիշկները  դեղատոմսերը դուրս են գրում հասարակ թղթի վրա, դեղատները պետք է վարչական պատասխանատվություն կրեն նման դեղատոմսերով դեղ բաց թողնելու համար։ Միաժամանակ, փոխանակ նախարարությունն իր իրավասության տակ գտնվող բուժհիմնարկների միջոցով (որոնց նկատմամբ ունի անմիջական լծակներ)  իրականացնի էլեկտրոնային եղանակով դեղատոմսերի դուրս գրման իր հռչակած քաղաքականությունը,առաջարկվեց, որ դեղատներն ինքնուրույն հետամուտ լինեն բժիշկներին պատասխանատվության ենթարկելուն և ոչ էլեկտրոնային եղանակով դուրս գրված դեղատոմսերը ներկայացնեն Տեսչական մարմին։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ պետությունն ընդունել է այնպիսի նորմատիվ ակտ, որը փաստացի չի կատարվում և  միայն տնտեսվարողին տուգանելու և սնանկացնելու նպատակ է հետապնդում։

Հանդիպման ընթացքում նշվեց, որ առավելագույնը, որ Առողջապահության Նախարարությունը կփորձի անել՝  դեղատոմսով դուրս գրվող մնացած խմբերի մոտ 2100 անվանում դեղերի 2025թ-ի հունվարի մեկից նախատեսված էլեկտրոնային դեղատոմսերի պարտադիր  դուրսգրումը մինչև 2027թ-ի հունվարի մեկը հետաձգելն է, սակայն դա էլ , ինչպես պարզվեց, նույնպես չի իրագործվելու, քանի որ ՀՀ կառավարության տարեվերջյան որոշմամբ ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2025 թվականի հուլիսի 1-ը։  Այսինքն՝ 470 անվանում դեղերի՝  ձախողված   էլեկտրոնային շրջանառության  համակարգում մի քանի ամսից գումարվելու է  դեղատոմսերով դուրս գրվող ևս  2100  անվանում:

Այսպիսով, Կառավարության աշխատակազմը, մեր գրությամբ առաջարկված՝ Ձեզ հետ հանդիպում կազմակերպելու, բարձրացված հարցերի բովանդակությանը խորամուխ լինելու փոխարեն, բավարարվում է բարձրացրած խնդիրների  հեղինակ գերատեսչությունների հետ հանդիպում կազմակերպելով, որը ի վերուստ, դատապարտված նախաձեռնություն է, քանի որ, խնդիր ստեղծող կողմը չի կարող խնդիրը լուծող լինել այն պարզ պատճառով, որ խնդիրը ծագել է հենց իր կողմից։ Արդյունքում, կազմակերպված հանդիպումները վերածվում են խնդիր ստեղծողների կողմից իրենց կայացրած որոշումների և ընտրած վարչարարության արդարացման գործընթացի, ինչով, օրինաչափորեն, բացառվում է որևէ խնդրի լուծում։

Ամփոփելով վերոգրյալը՝ ևս մեկ անգամ Ձեր ուշադրությունը փորձում ենք հրավիրել այն փաստի վրա, որ մեր բարձրացարած խնդիրը լուծելու փոխարեն՝ մեր գրությունը մեխանիկորեն վերահասցեագրվել է ՀՀ առողջապահության նախարարությանը, վերջինս էլ, նամակագրությամբ խնդրի քննարկման և լուծման պատրանք է ստեղծում:

Կառավարությունից կրկին ակնկալում ենք լուծում տալ այս խնդրին, որը տասնամյակներով ձևավորված ու աշխատող համակարգը նման հում ու իր ձախողումն ապացուցած քաղաքականությամբ  տանում է ուղղակի ոչնչացման:

Մասնավորապես, կարծում ենք նաև, որ պետք է դադարեցնել դեղատների նկատմամբ տուգանքների կիրառումը այն պարագայում, երբ ապահովված չէ էլեկտրոնային դեղատոմսերի բավարար քանակությամբ և ժամանակին դուրսգրումը, որը հնարավորություն չի տալիս դեղատներին բուժառուների սպասարկումն իրականացնել էլեկտրոնային դեղատոմսերի միջոցով»:

Նամակը ստորագրել են՝

 «Ալֆա-ՖԱՐՄ» ՓԲԸ

 «ՌԻԹՄ ՖԱՐՄ» ՍՊԸ

 «ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ԴեՂԱՏՈՒՆ ՀՁ» ՍՊԸ  

 «ԷՍ-ՖԱՐՄԱ» ՍՊԸ   ԷՍԿՈՒԼԱՊ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՑԱՆՑ

 «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ

 «ՖԱՐՄԴՈՄ» ՍՊԸ ԱՍՏԵՐԻԱ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՑԱՆՑ

 «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ Ռեմեդի» ՍՊԸ

 «առնիկա» ՍՊԸ    ՎԱԳԱ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՑԱՆՑ

 «կուռամուս» ՍՊԸ    

 «լեվոն ԵՎ լամարա դեղատուն» ՍՊԸ  

 «ԹԵՈՖԱՐՄԱ» ՍՊԸ     

 «ԱԿԳ ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ     

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցիցԿճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա ԳեւորգյանԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիանՁանձրալի երեսառած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեինԳյումրու Սուրբ Յոթ Վերք Եկեղեցում պատարագ մատուցվեց, աղոթք բարձրացվեցՀամբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիաՔՊ֊ն հարգող, կարգալույծ եղած սարկավագը նիկոլականներին քլնգող գրառում է կատարելԱնխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկերՌուսական ուժերը նոր ճակա՞տ են բացումՈւկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցումՖրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ ֆինանսական պատճառներովՎրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցըԱրագածոտնի թեմի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն․ ժամանակացույցՈւկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ ԲուդանովԿիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր ազդանշան է հղել ԱրևմուտքինԻնչպես է կեղծվել Եզրաս Սրբազանի մասին КГБ-ի տեղեկանքը. Գեղամ Մանուկյան Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերին ՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել ՀՀ-ի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված