Ճիշտը սկսում է ճշտով, բայց ինձ ոչինչ չեն ասել․ Պարույր Հայրիկյան Մի քանի «բուտկա» շա՞տ էին խանգարում . «видите ли» բարեկարգում պիտի անցկացնեն Էդգար Կարապետյանը՝ փարիզյան պոդիումում․ հաջորդ կանգառը՝ Միլան Հոկտեմբերի 14. Օրվա խոսք Ավելի քան 100 դոմեն ենթարկվել է կիբերհարձակման NASA. Perseverance մարսագնացը սահմանել է հեռավորության նոր ռեկորդ «Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Բրիտանիան դուրս է մնում արկտիկական ռեսուրսների համար պայքարից ԱՄՆ-ում վաճառքի է հանվել 3D տպիչով ստեղծված սաղմոն «Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

Ովքեր են այսօր Երևանում հրդեհից մահացածները․ Նրանցից մեկը գինեսի ռեկորդակիր է. ՖՈՏՈ

Քրեական

Այսօր՝ հունվարի 6-ին, ժամը 06:20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բնակարաններից մեկում: Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, 2-րդ հարկում հայտնաբերվել է 2 դի:  ArmLur.am-ի տեղեկություններով՝ մահացածները մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ դուստրը՝ Լիլիթ Հովսեփյանը, ով ռեկորդակիր է ճանաչվել 7 դհոլի վրա միաժամանակ նվագելու համար։ Նա ուներ իր «Լիլիթ Հովսեփյան սաներ» կենտրոնը, որտեղ դասավանդում էր դհոլի, դուդուկի, կլառնետի, սաքսաֆոնի խմբակներում։ Video Player Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ հունվարի 6-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատյան փողոցի 90 շենքում կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 4-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, կրակի դեմ փորձել են պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, որից հետո երկրորդ հարկի աստիճանների մոտ, ապա ննջասենյակում՝ մահճակալի կողքին հայտնաբերել են ծխահարված դիեր։ Մահացածները մայր ու դուստր են։ ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում բացառիկ տեսանյութ դեպքի վայրից։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%B8%D5%BE%D6%84%D5%A5%D6%80-%D5%A5%D5%B6-%D5%A1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80-%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D6%80%D5%A4%D5%A5%D5%B0%D5%AB%D6%81-%D5%B4%D5%A1%D5%B0%D5%A1%D6%81%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B6%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%AB%D6%81-%D5%B4%D5%A5%D5%AF%D5%A8-%D5%A3%D5%AB%D5%B6%D5%A5%D5%BD%D5%AB-%D5%BC%D5%A5%D5%AF%D5%B8%D6%80?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR1DatRL1z-n3wD-Lf5k3szSLYUuONc519VOkSGovqqZktdZyA0Kl6xoL4A_aem_Pfa9Sb2BFFDozDNZ4pbAcQ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ