ԱՄՆ Ռազմածովային ուժերը Կորեական թերակղզի են ուղարկել «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը
Արխիվ 16-20
ԱՄՆ Ռազմածովային ուժերը Կորեական թերակղզի են ուղարկել «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը՝ ի հավելում արդեն այնտեղ գտնվող «Կառլ Վինսոն» ավիակրի,- հայտնում է CNN-ը՝ հղում անելով ռազմական շրջանակների երկու աղբյուրի։ Ինչպես հաղորդվում է, ավիակիրը երեքշաբթի դուրս է եկել ճապոնական Յոկոսուկա նավահանգստից՝ տեխնիկական սպասարկման և համապատասխան թեստերի ավարտից հետո։ Նախատեսված կետ հասնելուց հետո նավի անձնակազմը կզբաղվի ինքնաթիռների անվտանգ թռիչքի և վայրէջքի մշակմամբ։ Ավիակիրները նաև կմասնակցեն մանևրումների՝ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին։