Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցից Կճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա Գեւորգյան Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիան Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիա Անխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկեր Ռուսական ուժերը նոր ճակա՞տ են բացում Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը Ուկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ Բուդանով Կիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերին

Արհեստական բեղմնավորում՝ պետության հաշվին. ինչպես և ում դիմել

Արխիվ 16-20

Ծնելիության աճի խթանումը և վերարտադրողական առողջության հիմնախնդիրները Կառավարության ուշադրության կենտրոնում հայտնվեցին  դեռևս Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման շրջանում: Նորություն չէ, որ շատ ու շատ ընտանիքներում անգամ երիտասարդ զույգերը, պայմանավորված առողջական մի շարք խնդիրներով, չեն կարողանում բնական ճանապարհով երեխաներ ունենալ, իսկ անպտղության բուժումը  հաճախ  ահռելի գումարներ է պահանջում և  մեծ ժամանակ։

2015-ին գործադիրը հաստատեց մի որոշում, որով անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ կփորձեր միջամտել հասարակության խոցելի խավի ծնելիության հետ կապված խնդիրների լուծմանը։

Նշենք, որ Հայաստանում անցկացված ընտանիքի հետազոտության վերջին տվյալներով՝ զույգերի համար անպտղությնա միջին ցուցանիշը 16.8% է:

Dialogue.am -ի «Սոցիալական իրավունք» շարքն անդրադառնում է բյուջետային ծրագրին, գործելակարգին, շահառուների խմբի ընտրության չափորոշիչներին ու արդյունավետությանը։

Արդեն 3 տարի շարունակ (2015, 2016, 2017) հատուկ այս ծրագիրը կյանքի կոչելու համար՝ կառավարությունը  պետական բյուջեից  առողջապահության ոլորտին հատկացնում է  78 միլիոն 378 հազար դրամ։

Հետաքրքրող հարցին, թե քանի ընտանիք է պետության աջակցությամբ երեխայի ծննդյան բերկրանք ապրել, Առողջապահության նախարարությունը հրաժարվեց բյուջետային ծրագրի արդյուվետության մասին թվերով խոսել՝ մեկնաբանելով, թե պետության միջամտությունը սահմանափակվում է բացառապես  կնոջը արեստական բեղմնավորմանը նախապատրաստող մի շարք հետազոտություններն իրականացնելով, ընդգծելով, որ արհեստական բեղմնավորման դեպքերում հիմնականում երրորդ փորձն է հաջողությամբ ավարտվում։

Այդուհանդերձ, ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան մեզ հետ մասնավոր զրույցում խոստովանեց՝ «նախարարությունը կառավարության հետ համատեղ արդեն ունի 10-ը թոռնիկ, իսկ դա 2 տարիների դեպքում բավականին բարձր ցուցանիշ է», ասում են՝ գոհ ենք։

Այս տարի ԱՆ-ի հետ «Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ»  բյուջետային ծրագրի շրջանակներում բուժսպասարկման  պետպատվերի պայմանագիր կնքել են այս ոլորտում բարձրակարգ ծառայություններ մատուցող 3 ԲԿ-ներ, հետևաբար միայն նրանք են իրավասու սպասարկել նախարարության կողմից ընտրված  շահառուներին։

  Կլինիկաների ցանկը

  •   «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»
  • «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ»
  • «Շենգավիթ» ԲԿ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

պետության կողմից երաշխավորված ծրագիրը չի ներառում արտամարմնային բեղմնավորում կամ փոխնակ մայրություն։

Ծրագիրն ընդհանուր առմամբ շահառուին հնարավորություն է տալիս նախապատրաստվել արտամարմնային բեղմնավորման, այսինքն մատուցվում են  մինչ այդ անհրաժետ բժշկական բոլոր ծառայությունները այդ թվում զանազան հետազոտություներ և այլ միջամտություններ։

Դրանք են՝

1) անպտղության պատճառագիտության ախտորոշում և  համալիր հետազոտություններ 

2) եթե առկա է արտամարմնային բեղմնավորման վերաբերյալ բժշկի գրավոր հիմնավորումը, ապա մինչև  այդ իրականացվող հետազոտությունները

3) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորում (առավելագույնը 6 փորձ՝ երեք դաշտանային պարբերաշրջանում մինչև  6 սերմնավորում) 

ՎՕՏ-ի կիրառմամբ՝ յուրաքանչյուր շահառուի առավելագույնը մեկ ուղեգրիհնարավորություն է  տրվում:

Ովքեր են համարվում ծրագրի շահառուներ․․․

Ծրագիրի շահառու դառնալու համար կան հստակեցված նորմատիվներ, որոնք բավարարելու դեպքում միայն զույգը կարող է ստանալ պետության աջակցությունը:

Այսպես ՝ պարտադիր է, որ ամուսիններից մեկը 2 տարի շարունակ և  ավելի  տառապի անպտղությամբ, ով կունենան նաև վերարտադրողական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության և սպասարկման տեսակի իրականացման լիցենզիա ունեցող ԲԿ-ի կողմից տրված օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական ցուցում, ինչպես նաև ընդգրկված կլինի  ընտանիքների անապահովության ընտանեկան համակարգում։

Պետության կողմից երաշխավորված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՈՎ իրավունք ունեն օգտվել, այն զույգերը, ովքեր ընտանիքների անապահովության համակարգում  ունեն 30.00 և ավելի բարձրանապահովության միավոր:

ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՈՎ (50% զեղչ) օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն անապահովության գնահատման համակարգում ընդգրկված 10.00-ից մինչև 30.00անապահովության միավոր ունեցող նպաստառու կանայք և նրանց ամուսինները:

Զույգը միաժամանակ պետք է համապատասխանի նաև հետևյալ փաստական հանգամանքներին՝

  • ամուսնությունը օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված լինի, իսկ ամուսիներից մեկը՝ պարտադիր ՀՀ քաղաքացի 
  • կինը լինի 20-ից 40 տարեկան
  • ամուսինները գրավոր համաձայնություն տան։ 

Ի դեպ,  պետոնցիալ շահառուներին ու ծրագրում ընդգրկվել ցանկացողներին հարկ է տեղեկացնել, որ այս արտոնությունից կարող եք օգտվել միայն վերոնշյալ բոլոր նորմատիվներին միաժամանակ համապատասխանելու դեպքում, չնայած խորհուրդ է տրվում դիմել Առողջապահության նախարարությոն ամեն դեպքում։

Ում դիմել  և ինչ փաստաթղթեր ներկայացնել

Ծրագիրը կյանքի կոչելու համար՝ Առողջապահության  նախարարությունում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը զբաղվում է շահառուների ընտրությամբ։

Ծրագրի շահառու դառնալու համար՝ անձը պետք է այս հանձանժողովին դիմում ներկայացնի՝  կցելով նաև   հետևյալ փաստաթղթերը․

  • անձնագրի և սոցիալական քարտի պատճենը 
  • 2 և ավելի տարի անպտղությամբ տառապելու փաստը հիմնավորող հետազոտական և վերարտադրողականության մեթոդի անհրաժեշտությունը հաստատաող բժշկական փաստաթղթեր
  •  գրանցված ամուսնության մեջ գտվելու և ամուսիններից մեկի ՀՀ քաղաքացի լինելու փաստը հավաստող փաստաթղթերը
  • անապահովության համակարգում ընգրկված լինելու մասին փաստաթուղթ։

Դիմումը Առողջապահության նախարարության համապատասխան հանձնաժողովը պարտավոր է քննարկել և գրավոր պատասխանել 7աշխատանքային օրվա ընթացքում։ Ի դեպ, շահառուն իրավունք ունի անձամբ մասնակցել իր դիմումի քննարկմանը։ Հանձնաժողովի եզրակացությունը ընդունվում է բաց քվեարկությամբ՝ նիստի մասնակիցների կեսից ավելիի ձայներով։ Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. դիմումը

Հանձնաժողովի կողմից դիմումատուն պետք է անպայման տեղեկացվի վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիայի ընտրված մեթոդի արդյունավետության եւ հնարավոր ելքի մասին։

Պատրաստեց՝ Լաուրա Մամյանը

www.dialog.am

 

բավարարելու դեպքում՝  շահառուին տրամադրվում է հետևյալ ուղեգիրը  (Կառավարության 568-Ն ​որոշում):

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցիցԿճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա ԳեւորգյանԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիանՁանձրալի երեսառած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեինԳյումրու Սուրբ Յոթ Վերք Եկեղեցում պատարագ մատուցվեց, աղոթք բարձրացվեցՀամբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիաՔՊ֊ն հարգող, կարգալույծ եղած սարկավագը նիկոլականներին քլնգող գրառում է կատարելԱնխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկերՌուսական ուժերը նոր ճակա՞տ են բացումՈւկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցումՖրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ ֆինանսական պատճառներովՎրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցըԱրագածոտնի թեմի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն․ ժամանակացույցՈւկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ ԲուդանովԿիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր ազդանշան է հղել ԱրևմուտքինԻնչպես է կեղծվել Եզրաս Սրբազանի մասին КГБ-ի տեղեկանքը. Գեղամ Մանուկյան Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերին ՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել ՀՀ-ի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված