Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

2025-ին արժանի լինենք արդար հաղթանակի կամ գոնե հաղթանակի սկզբի. Աննա Աբրահամյան

Թեմա
«Իմ սիրուն հայրենիք, այս անցնող տարին էլ գերի մնացիր բորենիների ձեռքը... Չգիտեմ մարդիկ ինչն են ամփոփում, ինչն են սկսում, ինչն են երկար տեքստերում գրում, պատմում, բացատրում, մեկնաբանում, դեռ հունվարի 1-ից էլ նոր գլուխ բացելու խոստումներ անում... Այս տարին նույն տեղում դոփող, հող հանձնող, հայրենիքը գլխատող տարին է, ինչ-որ ամեն մի գնացող տարի՝ 2018-ից ի վեր...
 
2024-ին հաջողություն մաղթենք միայն այն հույսով, որ վերջին 7 տարիների դառը դասերից ավելի հղկվել-թրծվել ու մարտունակ է դարձել այն հայոց հոգին, որ ամեն կարգի թրիքի՝ Սուրբ Հայրենիքից վռնդելու առաքելության համար է այս դարաշրջանում կյանքի կոչվել... Ես միայն դարերից եկող, բոլոր կարգի ժամանակա-տարածքային սահմանափակումներից վեր ու վեհ ապրող իմ հայրենիքի անբեկանելի սրբությանն եմ ապավինում՝ անկախ թվերից, հաշվարկներից կամ չնչին նյութապաշտ ու պատեհապաշտ ցածրագույն կերպարների հավակնություններից, ուզում է միլիարդներով զինված լինի այդ չարը, թե թվացյալ հաջողության արյամբ արբած բանակով Մշո բերդը կապած սատանայական ախորժակով...
 
Ես հայրենիքինն եմ, հայրենիքն իմը... Սրտումս լաց է՝ համ տխուր, համ հույսով, համ սիրով... Ուղղակի ցավը շատ է... Ցավին համապատասխան կորով Աստված մեզ պարգևի ու 2025-ին արժանի լինենք արդար հաղթանակի կամ գոնե հաղթանակի սկզբի...», - գրել է միջազգայնագետ ԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ