Time-ը շապիկի վրա տեղադրել է Սպիտակ տունը` միաձուլված Վասիլի Երանելու տաճարին
Արխիվ 16-20Ամերիկյան Time պարբերականը իր համարի շապիկին, որը պետք է լույս տեսնի 2017 թվականի մայիսի 29-ին, տեղադրել է Սպիտակ տան պատկերը, որը սահուն կերպով փոխվում է՝ դառնալով Մոսկվայի Վասիլի Երանելու տաճարը:
Ամերիկյան NBC News հեռուստաալիքի խմբագիրը ուշադրություն է դարձրել դրան, Twitter-ի իր էջում նշելով, որ շապիկին պատկերված են Սպիտակ տունն ու Կրեմլը: «Time ամսագրի նոր շապիկը. Սպիտակ տուն/Կրեմլ»,- գրել է NBC News-ի խմբագիր Բրադ Ջեֆին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
