ԱՀԱԶԱՆԳ.Ընտանեկան բժիշկների համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակման Վիճաբանել են, հարվածել իրար․ Մանախը կրակել է ընկերոջը․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել միջադեպից Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը Այնթապում ընկերների միջեւ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավոր Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին Հրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերը Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի The Guardian. Կիևում արևմտյան դիվանագետները ավելի ու ավելի հաճախ են իրար մեջ քննարկում, թե ինչպես են ձմռանը փախչելու ԱՄՆ-ում փորձում են փրկել մահապատժի ենթարկված կնոջը փրկելու համար

Պարտադրվող պահանջների հանգուցալուծումը չփնտրել հայրենավնաս զիջումների միջոցով. Ամենայն Հայոց կաթողիկոս

Թեմա
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ
(31 դեկտեմբերի, 2024 թ․)
 
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
 
Ամանորի խորախորհուրդ այս երեկո Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ ի հայրենիս և ի սփյուռս։
Դիմավորում ենք փրկչական 2025 թվականը։ Մեր կյանքում առկա չփարատված մտահոգություններով ու հոգսերով հանդերձ՝ Նոր տարի մուտք ենք գործում լավատեսությամբ և բարի սպասումներով։ Ամանորի հուսառատ ապրումները ընտանեկան մեր հարկերում են, եկեղեցիներում ու ծառայության վայրերում, ամենուր, որտեղ համախմբված ենք միմյանց փոխանցելու մեր մաղթանքներն ու ջերմ զգացումները։
 
Ամանորը առիթ է ինքնաքննության, անդրադառնալու ազգային ու հայրենական մեր կյանքը հուզող խնդիրներին։ Ամանորը հրավեր է նորոգության, հրավեր ապագայի շուրջ մտորումների, կյանքն առավել ապահով, բարօր ու շեն դարձնելու նախաձեռնությունների։
 
«Նորոգվեցեք ձեր մտքով և հոգով ու հագեք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու՝ արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփ. 4.23-24),- պատգամում է առաքյալը։ Սուրբգրային այս հորդորին ունկնդիր՝ սիրո, բարության ու արդարության ճանապարհով ընթանալով, կարող կլինենք, սիրելիներ, դիմակայել ծանր, անգամ անելանելի թվացող իրավիճակներին։ Կարող կլինենք ուժ գտնել նեղությունները համատեղ ջանքերով հաղթահարելու, փորձությունները փորձառության վերածելու, ձախողումներն ու պարտությունները ձեռքբերումների վերափոխելու և մեր նոր օրը կառուցելու՝ ապավինած առաքելական խոսքին, թե՝ «ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպ․ 4․13)։ Այս հաստատ համոզումով ենք պատմության ողջ ընթացքում մեր հարազատ բնօրրանում ապրել, մեր պետականությունը կերտել և օրհասական պահերին հանձնառու ոգով համախմբվել հանուն հայրենիքի հզորացման և ազգային տեսիլքների մարմնավորման։ Մաքառել ու տոկացել ենք առ Տերը հույսով և առաքյալի խոսքի նկատմամբ հավատով, թե՝ նեղություն ունենք, բայց ընկճված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց լքված չենք, չարչարված ենք, բայց կործանված չենք (հմմտ. Բ Կորնթ. 4.8-9):
 
Արդ, մեր կյանքում ծառացած դժվարությունների հանդիման հարկ է աննկուն մնալ և առկա մարտահրավերների ու պարտադրվող պահանջների հանգուցալուծումը չփնտրել հայրենավնաս զիջումների, մեր սրբություններից ու ավանդական արժեքներից հրաժարման միջոցով։ Աներեր մնանք մեր պատմությանն ու արժեհամակարգին հավատարմության մեջ, անխաթար պահպանենք մեր ինքնությունը, ինչը կարևոր է նոր սերնդի ոգու և գիտակցության կերտման, նաև աշխարհում մեր պետության և ժողովրդի հեղինակության ամրապնդման, ազգային իրավունքների պաշտպանության համար։ Հավատում ենք, որ մեր պատմությունը զարդարվելու է նոր վերելքով։ Լուսավոր գալիքի մեր ձգտումներում զինվենք հույսով և հավատով, Աստծուն ապավինած իրագործենք յուրաքանչյուրս մեր առաքելությունը՝ ի սեր անձնական ու հավաքական մեր կյանքի բարօրության։ Նորոգված կյանքով կարող պիտի լինենք կերտել նոր իրականություն, որտեղ գերակա կլինեն ուղղամտությունն ու համերաշխությունը, օրինահարգությունն ու հայրենանվիրումը, նոր իրականություն, որտեղ յուրաքանչյուր հանձնառություն միտված կլինի մեր պետության հզորացմանը, ազգի անվտանգ ու արժանապատիվ կյանքի ապահովմանը, արցախահայության անօտարելի իրավունքների պաշտպանությանը։ Այս տեսլականով վերափոխենք մեր կյանքի ընթացքը և միշտ քայլենք սիրո և միաբանության կենարար ճանապարհով։
 
Սիրելի հավատավոր ժողովուրդ, տարեմուտի սեմին աղոթենք առ Աստված մեր հայրենիքի, հայոց բանակի, հայրենի հողից ու տնից բռնությամբ զրկված արցախցիների, նահատակված զավակների կորուստը սգացող, գերեվարված և անհայտ կորած սիրելիների ցավով ապրող ընտանիքների, հիվանդների ու զրկանքների մեջ գտնվողների համար։ Աղոթենք նաև աշխարհասփյուռ մեր քույրերի ու եղբայրների համար, ովքեր կրում են պատերազմների կործանարար հետևանքները։ Հայցենք խաղաղություն համայն աշխարհին, մեր հայրենիքին ու ժողովրդին։ Թող Տերը օգնական ու զորակից լինի ազգիս հայոց՝ շնորհելով լուսառատ նոր հորիզոններ։
 
Շնորհավոր Նոր տարի։ Բարի և օրհնյալ տարի։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ալիևը սպառնացել է, թե ադրբեջանցիները երբեք դա չեն մոռանա. ի՞նչ է սպասում ՓաշինյանինԱՀԱԶԱՆԳ.Ընտանեկան բժիշկների համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակմանՎիճաբանել են, հարվածել իրար․ Մանախը կրակել է ընկերոջը․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել միջադեպիցԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱյնթապում ընկերների միջեւ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավորՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ինԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՀրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերըՀարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունըՀայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնիՀոկտեմբերի 3. Օրվա խորհուրդ Իսլամական աղոթքում խաղաղության գաղափարը կենտրոնական նշանակություն ունի. Արտակ ԶաքարյանThe Guardian. Կիևում արևմտյան դիվանագետները ավելի ու ավելի հաճախ են իրար մեջ քննարկում, թե ինչպես են ձմռանը փախչելուԱՄՆ-ում փորձում են փրկել մահապատժի ենթարկված կնոջը փրկելու համարԷստոնիան, Լատվիան և Լիտվան պատրաստվում են Ռուսաստանի և Բելառուսի հետ խոշոր պատերազմի. The AtlanticԿիևի մոտ լիովին ոչնչացվել է Ուկրաինայի խոշորագույն դեղագործական դիստրիբյուտորներից մեկի պահեստը (Տեսանյութ)Լեհաստանը պատրաստում է ՌԴ-ի հետ պատերազմին լիարժեք պատրաստվածության մասին օրենք. Wydarzenia«Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները«Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված