Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Մեր պայքարն անզիջում է, իսկ հաղթանակը՝ անխուսափելի. Հենրիխ Դանիելյան

Թեմա
Սիրելի՛ երիտասարդներ,
 
Ես դիմում եմ ձեզ՝ մեր խիզախ ու վճռական երիտասարդներին, որոնք անցնող տարում դարձան պայքարի առաջամարտիկներ։ Դուք, առանց վախի ու կասկածի, բարձրացրեցիք ձեր ձայնը հանուն ճշմարտության և ազատության՝ չընկրկելով բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների, ձերբակալությունների ու սպառնալիքների առաջ։
 
Ձեր աներեր կամքը և մեր միասնականությունը ցույց տվեցին, որ նույնիսկ ամենադժվար ժամանակներում հնարավոր է պաշտպանել մեր արժեքները, արդարությունը և մեր ժողովրդի արժանապատվությունը։ Թող անցնող տարին դառնա ապացույց, որ մեր պայքարը անզիջում է, իսկ հաղթանակը՝ անխուսափելի։
 
Մենք շնորհակալ ենք Աստծուն, որ մեզ ուղեկցեց այս բարդ ճանապարհին՝ տալով ուժ և հույս։ Ես վստահ եմ, որ 2025 թվականը կդառնա նոր ձեռքբերումների տարի։ Պայքարի ջահը վառ պահած կպահենք մեր ձեռքերում, և մենք միասին կշարունակենք պաշտպանել մեր հայրենիքը, մեր ընտանիքները և մեր ազգային արժեքները։
 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելի՛ հայրենակիցներ։ Թող այս տարին բերի խաղաղություն, համախմբվածություն և նոր հաղթանակներ մեր ժողովրդին։
 
ՀՀԿ ԵԿ ղեկավար
ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ