Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

«Հայոց աշխարհազոր»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Վարդանյանին. հայտարարություն

Թեմա
«Հայոց աշխարհազոր» ռազմա-քաղաքական միավորման Խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
 
«Հայոց աշխարհազոր» ռազմա-քաղաքական միավորումը դատապարտում է «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության առաջնորդ, հայրենանվեր գործիչ , ազատամարտիկ ՝ Արթուր Վարդանյանի նկատմամբ գործող իշխանության քաղաքական պատվերով, շինծու քրեական գործի հարուցումը, և ապօրինաբար նրան կալանքի ենթարկելը:
 
Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Արթուր Վարդանյանին , և նրա ընտանիքի անդամներին ու նրա զինակից , գաղափարակից ընկերներին: «Հայոց աշխարհազոր» ռազմա-քաղաքական միավորման Խորհուրդը պահանջում է Հայաստանի դատական իշխանությունից իրականացնել արդարադատություն և ազատ արձակել մեր զինակից ու գաղափարակից ընկեր Արթուր Վարդանյանին:
 
Մենք հայտարարում ենք, որ վաղ թե ուշ , գործող ապազգային իշխանությունը հեռացվելու է, Հայաստանում ձևավորվելու է նոր ազգային իշխանություն, որը մեր հայրենիքում հաստատելու է օրրինակաթյուն և իրականացնելու է մեր ժողովրդի նպատակները հետապնդող, մեր ազգային շահերից բխող, արտաքին և ներքին քաղաքականություն: Հայաստանում քաղաքական դրդապատճառներով՝ ապօրինաբար կալանավորված մեր հայրենակիցները ազատ են արձակվելու, իսկ Նիկոլ Փաշինյանը և նրա գաղափարակից պաշտոնյաները ու դատաիրվական համակարգի պատասխանատուները, ենթարկվելու են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դատական պատասխանատվության՝ ընդդիմադիր քաղաքական և հասարակական գործիչների հանդեպ շինծու քրեական գործեր հարուցելու և ապօրինաբար նրանց կալանավորելու համար:
 
Հայաստանում հաստատվելու է օրենքի գերակայություն և իրական արդարադատություն: Մենք հզորացնելու ենք մեր բանակը, բարելավելու ենք մեր հարաբերությունները արտաքին գործընկերների հետ, ազատագրելու ենք Արցախն ու հայրենիքի բռնազավթված տարածքները: Կեցցե այն Հայաստանը , որ վաղն է գալու: Ազատութուն Արթուր Վարդանյանին և ապօրինաբար կալանավորված բոլոր քաղբանտարկյալներին»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ