Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Մեր երկրին անհրաժեշտ է ուժեղ, վճռական և հայրենասեր ղեկավարություն. Հենրիխ Դանիելյան

Թեմա
«Աշխարհում տեղի է ունենում ուժերի վերադասավորում. աշխարհակարգերը փոխվում են, հները կործանվում են, նորերը՝ ստեղծվում։ Պետություններ են վերանում կամ վերաձևավորվում, և մենք այս ամենի կենտրոնում ենք։ Մեր առնվազն երկու հարևանները՝ Թուրքիան և Ադրբեջանը, բացահայտորեն հայտարարում են Զանգեզուրի միջանցքի պահանջի մասին և սպառնում խնդիրները լուծել ուժով։
 
Միևնույն ժամանակ, Հայաստանի ոչ բարով ղեկավարը, անտեսելով մեր երկրի ազգային շահերն ու անվտանգության հիմնախնդիրները, զբաղված է ընտանեկան փոդքաստներով։ Այսօր, երբ մեր երկրին անհրաժեշտ է ուժեղ, վճռական և հայրենասեր ղեկավարություն, մենք ականատես ենք լինում քաղաքական անպատասխանատվության և դիվանագիտական պասիվության։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չի կատարում իր պարտականությունները՝ ապահովելու մեր երկրի անվտանգությունը և պետականության պահպանությունը։
 
Ժամանակն է գիտակցել, որ մեր անվտանգությունը և պետականության ապագան պահանջում են խելամիտ քաղաքականություն, ակտիվ դիվանագիտություն և վճռական քայլեր՝ դիմակայելու արտաքին և ներքին մարտահրավերներին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ