Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Միայն կմաղթեմ, որ գալիք տարում Արցախ հայը ոտք դնի, Հայաստանը փրկվի. Մետաքսե Հակոբյան

Թեմա

«Հավատը ամբոխի ուժի հանդեպ վերափոխեց հայկական երկու պետությունների ավանդական քաղաքականությունն ու կործանարար դեր ունեցավ։ 2018-ին մուտք գործեցինք ամբոխների դարաշրջան…

Անասելի ծանր է վնասազերծել ամբոխի կառավարիչներին, բայց ոչ անհնար, քանզի իրենցը նյութն ու իշխանությունն ամեն գնով ունենալն ու պահելն է, մերը՝ հայրենիքն ու մեր սերունդները, արժանապատվությունն ու խաղաղությունը…

Ամփոփում եմ 2024-ը, գումարում, հանում եմ անում ու գոհանալու պատճառ չունեմ, քանզի Հայրենիքիս շարունակում է ղեկավարել ամբոխների կառավարիչը։

Կյանքը 4 տարի է, ինչ կանգ է առել… Մի համոզեք ձեզ, որ այն շարունակվում է, որովհետև եղևնի եք զարդարում, տոնական սեղան եք գցում հայկական խնջույքի բոլոր կանոններով։ Այն կանգ է առել, որովհետև մարդն իրեն չի կարող երջանիկ զգալ, երբ զուգահեռ աշխարհում Եռաբլուրն է, Եղբայրական հուշահամալիրն է, անշունչ մնացած Արցախն է, սգացող մայրերն ու որբացած մանուկների անփայլ աչուկներն են…

Այս տարի էլ չեմ շնորհավորի, առավել ևս չեմ սպասի, միայն կմաղթեմ, որ գալիք տարում արդարություն հաստատվի, ազգային իշխանություն լինի, Արցախ հայը ոտք դնի, Հայաստանը փրկվի… Այս է մեր ու մեր երեխաների ապրելու պայմանը։

Սիրում եմ Արցախն ու Հայաստանը, քանզի այն իմն է…», - գրել է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ