ՇՏԱՊ. Երևանի կենտրոնում մեքենան վերածվեց մոխրակույտի Ծննդյան օրվա վերջին թվանշանը կպատմի, թե ինչ է ձեզ սպասվում 2027 թվականին Ձյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Նոյեմբերի 28. Օրվա խոսք Վերջին 24 ժամում Պետերբուրգում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի վարակի երրորդ դեպքը The Washington Post. Ռուսաստանը ցուցադրեց իր հզորությունը Պատերազմի երկրորդ օրը մենք առաջին անգամ փորձարկվող հրթիռով հարվածեցինք «Աբրահամ Լինքոլն» ավիակիրին. Իրանցի ծովակալ Politico. ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է արգելել չինական մեքենաների վաճառքը «Հրապարակ». Ուր է անհետացել Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ». Ավինյանը սկսեց կադրային ջարդը

Ռուսական ուժերը Չասով Յարում վճռական ճեղքում են իրականացրել

Միջազգային

Ռուսական ուժերը Չասով Յարում վճռական ճեղքում են իրականացրել:

Այսպես, տեւական ժամանակ այս առանցքային բնակավայրում, որն ուկրաինական կողմը համառորեն պաշտպանում է` հաշվի առնելով դրա ռազմավարական նշանակությունը, հիմնական մարտերն ընթանում էին հրակայուն իրերի գործարանում: Հենց այստեղ էլ ուկրաինական կողմն ուղղում է իր հնարավոր բոլոր ռեզերվները:

Եվ ահա, ռուսական ուժերը գնացին շրջանցիկ մանեւրի` այս անհամ հարվածն ուղղելով այդ գործարանից հյուսիս գտնվող թաղամասին: Կան հաստատված ըեղեկություններ, որ ռուսները գրավել են այդ թաղամասում գտնվող քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանի տարածքը (Քարտեզում):

Այս ճեղքումը փաստացի ավարտում է Չասով Յարի համար երկարատեւ եւ շատ համառ պայքարը: Ռուսական ուժերը մի կողմից, գրեթե դուրս եկան Չասով Յարի արեւմտյան ծայրամասն: Միաժամանակ, արդեն այդ հատվածից հարվածում են նաեւ հարավային ուղությամբ, ինչը ռեալ շրջապատման վտանգ է առաջացրել ուկրաինական պաշտպանության հիմնական հատվածի` հրակայուն իրերի գործարանի եւ հարակից հատվածների համար: Եվ հաշվի առնելով, որ այդ հատվածն արդեն իսկ օպերատիվ շրջապատման վիճակում է, եթե ուկրաինական ուժերը շատ արագ այնտեղից դուրս չգան, հերթական խոշոր շրջապատումից չեն խուսափի։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ