Մխիթարյանի գնահատականը` միլանյան դերբիում Վանաձորում և Ալավերդիում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ հոկտեմբերի 18-24-ը Արմավիրի գյուղերից մեկում ռազմագիտության ուսուցիչը դասը խանգարելու համար մի քանի անգամ հարվածել է աշակերտին Արագածոտնի թեմը դատապարտել է Սուրբ Գևորգ եկեղեցում կարգալույծ հոգևորականի մատուցած կեղծ պատարագը Շնորհավորում ենք Վեհափառ Տիրոջը, մաղթում քաջառողջություն, արևշատություն և կորով Գերմանիան ջեռուցման սեզոն է մտնում գազի պաշարների ռեկորդային ցածր մակարդակով. Reuters Բրիտանացիների մեծ մասը կողմ է Բրիտանիայի վերադարձին ԵՄ. The Independent Պուտինը կպատասխանի Զելենսկու զանգին, եթե ցանկանա խոսել. Ուշակով Եվրոպան այլևս չի կարող թաքցնել Ուկրաինայի հակամարտության տնտեսական հետևանքները. Ֆիդան Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան

Ամեն Աստծո օր մենք մեռնում ենք, մեռնում ու ոտնատակ է տրվում մեր ազգային ինքնությունը. Ղազարյան

Հրապարակախոսություն

«Ստրկությունը՝ մարդկային դժբախտություններից ամենածանրագույնն է»

Մարկ  Ցիցերոն

Ստրկությունն էլ ամենևին Աստծո պատիժը չէ, Աստված չի ստեղծել ստրկություն, չի օժտել ոչ մեկին ստրկամտությամբ, նա մարդկանց պարգևել է ազատություն,  արժանապատվություն, սեր, երախտագիտություն։ Մարդիկ հետո են դառնում ստրուկը նյութի, շահի, փառքի, բնազդային և էժանագին վայելքների ու կրքերի,  չարության ու նախանձի, ատելության, մատնության, ստորության ու տգիտության։ Ստրկության վատագույն տեսակն էլ, ստրուկն է վախի։ Կառլ Մարքսն էլ  կարծես մեր իրականության համար է ասել.  «Չկա ոչինչ ավելի ահավոր ու նվաստացուցիչ, քան լինել ստրուկը ստրուկի»:

Հիմա մենք դարձել ենք ստրուկը ստրուկի, ստրուկը վախկոտների, ապաշնորհների, թուրքի ու օտարների, տգետների ու ազգուրացների։ Ազգը, որ չի կարող  կառավարել ու պաշտպանել ինքն իրեն և կամավոր ստրկության է հանձնվում այլ ազգի, չի վիրավորվում նվաստացումից, դատապարտված է հավերժ  ստրկության։ Ստրկությունն այն աստիճան է նսեմացնում, խեղճացնում, մարդուն, որ նա սկսում է սիրել ստրուկի`  իր կապանքները, այլ ելք չի տեսնում  փրկության, քան ինքնասպանությունն է, քան հաշտվելն է նվաստացման, պարտության ու կորուստների հետ։

Ստրկությունը ծնում է մի այնպիսի հուսահատ մթնոլորտ, որտեղ լռությամբ կտանեն նվաստացումը, կհանդուրժեն հայրենիքի կորուստը, դավաճանությունն ու պարտությունը։ Ինչպես Բոնապարտ Նապոլեոնն է ասել. «Մահը ոչինչ է, բայց անփառունակ պարտությամբ և անարգանքի մեջ ապրելը մահ է ամեն օր»։ Հիմա ամեն Աստծո օր մենք մեռնում ենք, մեռնում ու ոտնատակ է տրվում մեր արժանապատվությունը, ազգային ինքնությունը, մեր պետականությունը, մեր պատիվը, սերը, մեր խիղճը։

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ