Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով

Վաղ միջնադարից մինչեւ 20-րդ դարի կեսերը ստեղծված կշեռքները՝ մեկտեղվել են ռուսական արվեստի թանգարանում

Մշակութային

«Կշեռք» պատմագեղարվեստական ցուցահանդեսը կտեւի մինչ 2025 թվականի ապրիլի մեկը Դեկտեմբերի 27-ին Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) տեղի ունեցավ «Կշեռք» պատմագեղարվեստական ցուցահանդեսի հանդիսավոր բացումը։ Ցուցահանդեսը, որը միջթանգարանային համագործակցության օրինակելի նախագիծ է, ներկայացնում է վաղ միջնադարից մինչեւ 20-րդ դարի կեսերը ստեղծված կշեռքներ՝ հավաքված Հայաստանի տարբեր թանգարաններից ու մասնավոր հավաքածուներից։ Ցուցահանդեսի համադրողներ Մարինե Մկրտչյանը՝ Ռուսական արվեստի թանգարանի տնօրենն ու Հրազդան Թոքմաջյանը վարպետորեն կերտել են այս ուշագրավ նախագիծը՝ ընդգրկելով ցուցանմուշներ Հայաստանի պատմության թանգարանի, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի ազգային թանգարանի, Երեւան քաղաքի պատմության թանգարանի, Գրականության եւ արվեստի թանգարանի, Միջին արեւելքի թանգարանի, Մատենադարանի, Սերգեյ Փարաջանովի թանգարանի, ինչպես նաեւ կոլեկցոներներ Նարեկ Վան Աշուղաթոյանի, Հակոբ Մոմջյանի, Գալամքերյանների եւ Հրազդան Թոքմաջյանի և Հակոբ Հակոբյանի հավաքածուներից։ Ցուցադրությունը բաց կլինի մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը։ Այդ ընթացքում նախատեսվում են թեմատիկ դասախոսություններ ու կրթական ծրագրեր։
Այս առիթով «Իրավունք»-ը խոսեց Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

— Ովքե՞ր էին ներկա ցուցահանդեսի բացմանը:

— Նմանատիպ ցուցահանդեսները միջթանգարանային համագործակցության լավագույն օրինակներն են: Ցուցահանդեը իրագործելու համար Ռուսական արվեստի թանգարանը համագործակցել է Հայաստանի Պատմության թանգարանի, Երեւան քաղաքի պատմության թանգարանի, Ե. Չարենցի անվ. Գրականության ու արվեստի թանգարանի,Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան, Մատենադարանի, Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, Երեւան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Գեւորգ Օրբելյանը, Սերգեյ Փարաջանվի թանգարանի տնօրեն Անահիտ Միքաելյանը, ինչպես նաեւ հնագետներ, ազգագրագետներ և արվեստաբաններ: Իրենց ողջույնի խոսքով՝ հանդես եկան ցուցահանդեսի հեղինակ, համադրող Հրազդան Թոքմաջյանը, Արմինե Զոհրաբյանը, ով ցուցահանդեսների տեքստերի հեղինակն է եւ, իհարկե, ես, որպես Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն: Զոհրաբյան Արմինեն, որպես տեղեկատվական նյութի հեղինակ, ներկայացրեց «Կշեռք»-ի ծագումն ու նրա խորհրդաբանությունը:

Մինչ 2025 թվականի ապրիլի 1-ը տեւելու է ցուցահանդեսը: Այդ ողջ ընթացքում ինչպիսի՞ ծրագրեր կկիրառվեն ցուցահանդեսի շրջանակներում:

— Այս ողջ ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենան թեմատիկ եւ համադրողական էքսկուրսիաներ, ինչպես նաեւ կլինեն անպայման կրթական ծրագրեր, դասախոսություններ, որը մեր այցելուներին ամեն անգամ նորովի եւ յուրովի կմատուցի ցուցահանդեսում ներկայացված նյութը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ Սարգսյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված