Իրանը ընդլայնում է երկաթուղային առևտուրը Չինաստանի հետ. Bloomberg Զելենսկին ծանր հարվածը ստացավ անսպասելի ուղղությունից Ռուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Սլավյանսկի ճակատում (Քարտեզ) Պենտագոնը սկսել է հրապարակել ՉԹՕ-ների մասին Թրամփի խոստացած փաստաթղթերը Պետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններից Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին Նիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնաց Պուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման

Ճշմարտությունը ճաքել է ուզում

Թեմա
Քար է եղել քո կրծքի տակ փառավոր,
Իսկ ես ավաղ սիրտ եմ կարծել անտեղի։
Ս. Կապուտիկյան
 
Աշխարհը կառավարվում է հիմարությամբ, վախով և ագահությամբ։
Ալ. Էյնշտեյն
 

Ճշ­մար­տութ­յու­նից չեն վա­խե­նում, այլ եզ­րա­հան­գում­ներ են ա­նում` ի­րա­վի­ճա­կը շտկե­լու հա­մար։ Ար­մա­վի­րի մար­զի Լեռ­նա­գոգ գյու­ղում 2024 թվա­կա­նի hոկ­տեմ­բե­րի 17-ին տոն էր Գ­րի­գոր­յան­նե­րի ըն­տա­նի­քում, լույս աշ­խարհ էր ե­կել 13-րդ­ ե­րե­խան, ո­րին ան­վա­նա­կո­չե­ցին Դա­նիել, ով նաեւ այդ ըն­տա­նի­քի 10-րդ­ ա­րու զա­վակն է։

­Դա­նիե­լը իր աշ­խարհ գա­լով `նոր ի­մաստ ու բո­վան­դա­կութ­յուն հա­ղոր­դեց հայ հա­սա­րա­կութ­յա­նը, իր մայ­րի­կին՝ Ք­րիս­տի­նեին դարձ­նե­լով հե­րո­սու­հի մայր։ Ար­մա­վի­րի մար­զում տե­ղի ու­նե­ցած այդ ե­րե­ւույ­թը միայն շնոր­հա­վո­րեց գյու­ղա­պե­տը, իսկ մար­զի եւ Հա­յաս­տա­նի պե­տա­կան այ­րե­րի կող­մից ու­շադ­րութ­յան ան­գամ չար­ժա­նա­ցավ։

Ար­մա­վի­րի մար­զի Լեռ­նա­գոգ գյու­ղում նոր հա­յոր­դու ծնուն­դը Ե­րե­ւա­նից նկա­տեց միայն հայ կո­մու­նիստ, «Մայր Թա­գու­հի» բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի հիմ­նա­դիր տնօ­րեն Վա­հան Ե­ղիա­զար­յա­նը` Գ­րի­գոր­յան­նե­րի ըն­տա­նի­քին հատ­կաց­նե­լով դրա­մա­կան զգա­լի օգ­նութ­յուն։ Այդ գու­մա­րով ըն­տա­նի­քի հայ­րը՝ Սար­գիս Գ­րի­գոր­յա­նը, գնեց գո­ճի­ներ՝ իր ա­նաս­նա­պա­հա­կան տնտե­սութ­յու­նը զար­գաց­նե­լու եւ ըն­դար­ձա­կե­լու հա­մար։

­Կո­մու­նիստ Ե­ղիա­զար­յա­նի մտա­պատ­կե­րում ուր­վագծ­վեց մոտ 100 տա­րի ա­ռաջ, Խորհր­դա­յին Հա­յաս­տա­նի տա­րի­նե­րին իր` «Հե­րո­սու­հի Մայր» կոչ­ման աս­պետ Թա­գու­հի տա­տը, ով ու­նե­ցել է 13 ե­րե­խա։ Խորհր­դա­յին Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րութ­յու­նը այդ բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քին նվի­րե­ց բնա­կա­րան, կա­հույք եւ ոս­կե մե­դա­լով պար­գե­ւատ­րե­ց Թա­գու­հի տա­տին։ Պայ­ման­ներ ստեղ­ծե­ցին, որ Խորհր­դա­յին Հա­յաս­տա­նի պե­տա­կան մար­մին­նե­րում աշ­խա­տան­քի անց­նի, օգտ­վե­լով բազ­մա­զա­վակ մայ­րե­րին տրված ի­րա­վուն­քից` որ­պես բազ­մա­զա­վակ մայր օ­րի­նակ ծա­ռա­յի շրջա­պա­տի հա­մար։

­Ժա­մա­նակ­նե­րը փոխ­վել են և­ ի­րենց հետ բե­րել նոր մար­դիկ, ո­րոնք նո­րո­վի են տես­նում աշ­խար­հը, յու­րո­վի են տրա­մա­բա­նում աշ­խար­հում տե­ղի ու­նե­ցող աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ե­րե­ւույթ­նե­րը, բայց բո­լոր ժա­մա­նակ­նե­րում պե­տութ­յան եւ ազ­գի հա­րա­տեւ­ման հա­մար բազ­մա­զա­վակ մայ­րե­րը ե­ղել են ազ­գի շա­րու­նակ­ման եւ պե­տութ­յան ամ­րապնդ­ման գլխա­վոր գոր­ծո­նը, պե­տութ­յան անվ­տան­գութ­յան հիմ­նա­կան նպա­տակ­նե­րի ձե­ւա­վոր­ման հա­մար։

Երբ 1990 թվա­կա­նին կո­մու­նիստ­նե­րը սկու­տե­ղի վրա իշ­խա­նութ­յու­նը հանձ­նե­ցին ժո­ղովր­դա­վար­նե­րին, Սո­վե­տա­կան Հա­յաս­տա­նում ապ­րում էր 3 մի­լիոն 800 հա­զար մարդ, ան­ցել է 34 տա­րի, իսկ բնակ­չութ­յան թի­վը ա­ճե­լու փո­խա­րեն նվա­զել է։ Ե­թե Խորհր­դա­յին Հա­յաս­տա­նի բնակ­չութ­յան ա­ճի տեմ­պե­րով հաշ­վենք, ա­պա այ­սօր Հա­յաս­տա­նում պի­տի ապ­րեր 7 մի­լիոն մարդ....

Որ­տե՞ղ է ան­կախ պե­տութ­յուն ու­նե­նա­լու եւ ժո­ղովր­դա­վա­րութ­յունն այդ­քան գո­վա­բա­նող ձեր խիղ­ճը, ո՞ւր մնաց ձեր ո­գին կռվի ու պայ­քա­րի, որ մեր ազ­գի հա­րա­տեւ­ման ու­ղին շա­րու­նա­կենք։ Մենք եր­բեք չենք ստա­նա այն, ինչ ու­զում ենք, մին­չեւ շնոր­հա­կալ չլի­նենք այն ա­մե­նի հա­մար, ինչ ու­նենք։

ԳԵՂԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ

­Հայ կո­մու­նիստ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իրանը ընդլայնում է երկաթուղային առևտուրը Չինաստանի հետ. BloombergԶելենսկին ծանր հարվածը ստացավ անսպասելի ուղղությունիցՅունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկերՌուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Սլավյանսկի ճակատում (Քարտեզ)Պենտագոնը սկսել է հրապարակել ՉԹՕ-ների մասին Թրամփի խոստացած փաստաթղթերըԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցովԱրձակուրդ՝ հայկական ձևով, որտեղ երեխաները սովորում են ինքնուրույն լինելԽորհրդարանական ընտրությունները վերածվել են Հայաստանի գոյատևման հանրաքվեիԹրամփը հիմա ժամանակ չունի Փաշինյանի համար, իսկ մեզ համար հունիսյան ընտրությունները Սարդարապատի ճակատամարտն ենԵրևան ժամանած ԵՄ-ի առաջնորդներին ամենևին չեն հետաքրքրում Հայաստանի իրական խնդիրներըԱլեքսեյ Մուխին. ամեն մի ժողովուրդ արժանի է այն առաջնորդին, որին ընտրում էՊետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններիցՉեռնոբիլի ատոմակայանի վթարի 40-րդ տարինՍինգապուրը Սևանի կեսի չափ ա, 5 մլն մարդ ա ապրում, մեր տարածքը քիչ չի մեր համար. ՓաշինյանԿառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք»Բացի էն Ն-ով սկսվող վատից, հիմա նաև վատ է, որ խորհրդարանական ձևաչափը չունի վերահսկողական ֆունկցիա2026-ի ընտրություններից 30 օր առաջ ընտրողների թիվը Հայաստանում կազմել է 2 մլն 482 հազար 872Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար. Փաշինյան44-օրյային զենքի խնդիր չենք ունեցել, տենց բան չի եղել, կասկա, բրոնի ժիլետի պակաս ա էղել. ՓաշինյանWildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված