«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից

Թուրքիան ներկա փուլում շահագրգռված չէ, որ հիմա պայմանագրում «Զանգեզուրի միջանցքի» մասին կետ լինի

Հանդիպում

Վերջին շրջանում Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների միջև հեռախոսազանգերը հաճախակի են դարձել, ու ի թիվս այլ հարցերի նրանք քննարկում են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից բխող հարցեր։ Սիրիայից հետո ինչպիսի՞ն են մեր տարածաշրջանի հետ կապված թուրք-ադրբեջանական մտադրությունները մեկնաբանել է թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՐԱՆԸ.

– Հեռախոսազանգերի ինտենսիվությունը կապված է այն հանգամանքի հետ, որ Թուրքիան սկսում է իր նոր դիրքը կիրառել Հարավային Կովկասում, իսկ դա նշանակում է, որ այս փուլում նա համարում է, որ մեր տարածաշրջանում հասել է առավելության, ու այս ստատուս քվոն իր օգտին է։ Այսինքն՝ նա իրեն սկսում է ընկալել որպես Հարավային Կովկասում ազդեցությունն ուժեղացրած պետություն, և ես կարծում եմ, որ դրանից էլ ելնելով Էրդողանը փորձում է ազդել Ադրբեջանի վրա։ 

Ո՞րն է այդ ազդեցության նպատակը. իմ ընկալմամբ՝ Թուրքիան, որ հիմա զբաղված է Սիրիայով ու առաջիկա ամիսներին ու մեկուկես տարվա ընթացքում, հավանական է, լրջորեն զբաղված կլինի Սիրիայով, որովհետև իսկապես մեծ բեռ է վերցրել իր վրա, ու դեռ հարց է՝ տակից դուրս կգա՞, թե՞ չէ։ Թուրքիայի համար հիմա կարևոր է, որ Հարավային Կովկասում հնարավորինս հանգիստ իրադրություն լինի, նա շահագրգռված չէ, որ Հարավային Կովկասում իրադրությունը սրվի, որովհետև Սիրիայով է զբաղված։ 

Թուրքիան նաև շահագրգռված է, ըստ իս, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը ավելի շուտ ստորագրվի, որովհետև Թուրքիան արդեն սկսում է հասկանալ, որ տարածաշրջանում ավելի է ուժեղացրել իր դիրքերը, ու իր համար կարևոր է, որ հայ-ադրբեջանական այդ ստորագրվելիք պայմանագիրը որոշ չափով ամրագրի այս նոր իրավիճակը։ 

– «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ևս վերջին շրջանում Թուրքիայից հնչող հայտարարություններն ակտիվացել են, եթե այդ պայմանագիրը կնքվի, Թուրքիան ուզում է առանց այս նախագծի հիշատակմա՞մբ կնքել, թե՞ այս հարցը լուծեն, նոր ստորագրեն։

– Առաջինը, որ ուզում եմ ընդգծել, այն է, որ Թուրքիան իհարկե չի հրաժարվել իր գաղափարից, որ «Զանգեզուրի միջանցքի» վրա Հայաստանը հնարավորինս հսկողություն չունենա, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտվի և այլն, այսինքն՝ լինի այնպես, ինչպես ուզում են Թուրքիան ու Ադրբեջանը։ Այնպես որ, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Թուրքիայի ռազմավարական նպատակը մնում է սա։ 

Թուրքիան ներկա փուլում շահագրգռված չէ, որ հիմա պայմանագրում «Զանգեզուրի միջանցքի» մասին կետ լինի, տեսանք նաև, որ Ալիևը հրապարակեց, որ նման կետ, կարծես թե, չկա։ Բազմիցս խոսել ենք այդ մասին, որ Թուրքիայի երկաթգիծը՝ Կարս-Նախիջևան, կառուցված չէ, այսինքն՝ եթե հիմա լինի այդ երկաթգիծն այն ձևով, ինչպես ինքն է ուզում, Թուրքիան դրանից առանձնապես օգուտ չի ստանա, որովհետև իր երկաթգիծը դրա հետ կապված չի լինելու։ Դրա համար Թուրքիայի համար կարևոր է, որ իր ուզած ձևով այդ ամենը լինի 2028-2029 թվականներին, որովհետև նրանց տրանսպորտի նախարարը վերջերս ասաց, որ 29-ին են այն ավարտելու։ 

Բայց, կրկնում եմ, որ Թուրքիան իր մոտեցումից չի հրաժարվել, որ դա լինի արտատարածքային ճանապարհ, այսինքն՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտվի։ Ու մյուս հանգամանքը՝ կապված դրա հետ, ես դրա մասին էլ եմ ասել, ուղղակի կրկնում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որ Թուրքիան կասեցրել է, թեև առանձնապես առաջ էլ չէր գնացել, սպասում է, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը կնքվի, ինչպես ասել է Էրդողանը։ 

Եթե պայմանագիրն էլ ստորագրվի, ապա անգամ այդ դեպքում, ես կարծում եմ, որ Թուրքիան իր հարաբերությունները Հայաստանի հետ չի կարգավորի, որպես ճնշման միջոց կպահի, որ Հայաստանից ստանա այն, ինչ ուզում է ստանալ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված։

– Մենք գիտենք պայմանագիրը կնքելու համար Ադրբեջանի բոլոր նախապայմանները, եթե Թուրքիան ուզում է, որ, ինչպես ասում եք, դա շուտ ստորագրվի, Թուրքիային կհաջողվի՞ համոզել Ադրբեջանին հրաժարվել դրանցից, թե՞ Թուրքիան էլ է ուզում պայմանագիրն այդ նախապայմաններով ստորագրել։ 

– Թուրքիայից ամենաբարձր պաշտոնական մակարդակով հնչել են հայտարարություններ, որ Թուրքիան համաձայն է, որ այս պայմանագիրը կնքվի այնպես, ինչպես Ադրբեջանն է ուզում։ Հնարավոր է, որ այդ հանդիպումների, զրույցների ժամանակ թուրքերը հորդորեն ազերիներին, որ այդ պայմանագիրը ստորագրեն, ի վերջո թղթի կտոր է, հետո, եթե պետք լինի՝ ինչ ուզենաք, կանեք, մենք էլ ձեր մեջքին կանգնած ենք։ Նման խոսակցություններ կվարեն, բայց լուրջ ճնշում Ադրբեջանի վրա չեն կիրառի այդ հարցում։ 

– Այսինքն, ելնելով նրանից, որ Թուրքիան այստեղ կայունություն է ուզում, ապա Ադրբեջանին չի դրդելու Հայաստանի հետ ռազմական էսկալացիաների գնալ։ Այո՞:

– Այո՛, Թուրքիան հիմա չի ուզում, որ այստեղ իրավիճակ սրվի, առաջին հերթին, որովհետև այն իրադրությունը, որ հիմա կա, իր օգտին է՝ պատերազմում Հայաստանի պարտությունից ու Արցախի հայաթափումից հետո, այսինքն՝ Թուրքիան հիմա ասում է, որ եղածն իր օգտին է, ու ավելի լավ է՝ դա հիմա մնա, հետո նոր կմտածի դիրքերն ավելի ուժեղացնելու մասին։ 

Երկրորդը՝ շատ ճիշտ նկատեցիք, որ Թուրքիան Սիրիայում մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա, ու չի ուզենա, որ այստեղ իրադրությունը խախտվի, որ այստեղ էլ ռեսուրսներ չկիրառի, որովհետև Թուրքիան այն պետությունը չէ, որ կարողանա մի քանի ճակատով ռազմավարական ռեսուրսներ ծախսել։

Երրորդ՝ Թուրքիան կուզենա, որ այդ պայմանագիրը Ադրբեջանի ուզածով լինի։ Իրավիճակը սա է, բայց եթե հիմա Ադրբեջանը ուզենա Հայաստանից ինչ-որ բաներ կորզել, դա Ադրբեջանի խաղն է, նա ճնշումներ է գործադրում, ու դրանք կարող են լինել նաև սահմանին տարբեր տեսակի սադրանքներով, իսկ այդ դեպքում Թուրքիան արդեն կօժանդակի Ադրբեջանին՝ հայտարարությունների ու այլ մակարդակով, այլ ոչ թե զորք կմտցնի Հայաստան։ 

Սա է լինելու խաղը առաջիկա մի քանի տարիների ընթացքում, եթե իրադրությունը կտրուկ չփոխվի։ Չեմ բացառում, որ ինչ-որ էքստրաօրդինար փոփոխության պարագայում Թուրքիան փոխի իր քաղաքականությունը տարածաշրջանում՝ ավելի ակտիվանա,Ադրբեջանին հրահրի հարձակվել Հայաստանի վրա, ինքն էլ օգնի։ Սա չեմ բացառում, բայց դեռ այն, ինչ տեսնում եմ, իրադրությունն այդ ուղղությամբ չի գնում։ Այս պահին Սիրիան է նրա ուշադրության կենտրոնում, որովհետև այնտեղ մեծ խաղ է սկսել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված