Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

«Հրապարակ». «Փաշինյանը դուրս է եկել տնից ու դարձել Խաչատուր Աբովյան»

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Անգամ իշխանական թիմում երեկ «բոցվում» էին Նիկոլ Փաշինյանի վրա, թե «դուրս է եկել տնից ու դարձել Խաչատուր Աբովյան»։ Բանն այն է, որ երեկ վաղ առավոտյան Փաշինյանը Ֆեյսբուքի էջում մի տեսանյութ էր հրապարակել՝ կից գրառմամբ, թե գնում է աշխատանքի, սակայն կառավարության նիստի ուղիղ հեռարձակումից պարզ դարձավ, որ ոչ թե Փաշինյանն է վարում նիստը, այլ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ուշագրավ է, որ գործադիրի ամեն հինգշաբթի կայանալիք հերթական նիստը մեկ օրով հետաձգվել էր թերեւս այն հաշվարկով, որ Փաշինյանը վարի նիստը, որովհետեւ հինգշաբթի ԵԱՏՄ-ի գագաթնաժողովին էր տեսակապով միացել, քանի որ օրեր առաջ հայտարարեց, թե քովիդով է վարակվել եւ չի կարող ֆիզիկապես մասնակցել, իսկ երեկ տնից դուրս է եկել՝ աշխատանքի, բայց այդպես էլ նիստ չի վարել։ Ինչո՞ւ, գուցե Փաշինյանը փոխել է աշխատավայրը եւ այլեւս ՀՀ վարչապե՞տը չէ։ Մեր այս հարցերին երեկ հնարավոր չեղավ պատասխաններ ստանալ, ո՛չ նախագահի մամուլի խոսնակը, ո՛չ էլ հասարակայնության հետ կապերի վարչությունից չպատասխանեցին մեր զանգերին։ Թերեւս` պատճառը քովիդի թեստն է, իբրեւ թե մեկուսացել է, որ չվարակի կառավարության անդամներին»:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ