Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետ Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս

«ԵՐԵՎԻ ԻՄ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ ԵՍ ԱՅԴՔԱՆ ՉԵՄ ՈՒՐԱԽԱՑԵԼ, ՈՐՔԱՆ ՄԵՐ ՀԱՅ ԱԶԳԸ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական թղթակիցը զրուցել է վերջերս Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայացած 2024 թվականի Ծանրամարտի Աշխարհի առաջնությունում գերծանր քաշային կարգում աննախադեպ նվաճում ունեցած, Աշխարհի չեմպիոն հռչակված, Եվրոպայի չեմպիոն, Փարիզի ՕԽ փոխչեմպիոն, Աշխարհի գավաթակիր, արդեն ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, ծնունդով գյումրեցի ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ հետ։ - Ողջույն, Վարազդատ։ Շնորհավորում ենք փառահեղ հաղթանակի, աննախադեպ նվաճման, ինչպես նաև օրերս ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչմանն արժանանալու առթիվ։ - Շատ շնորհակալ եմ։ Ինչպես և ակնկալում էինք, պայքարը ԱԱ֊ում իսկապես շատ թեժ էր ընթանում, գիտեինք, որ իրանցի ծանրորդները բավականին ուժեղ են։ Որքան պետք էր երկամարտում հաղթելու համար, այդքան էլ բարձրացրի։ Եթե ավելացնելու անհրաժեշտություն լիներ, հրման առաջին մոտեցմանն ավելի մեծ քաշի կմոտենայի։ Նշեմ, որ Աշխարհի չեմպիոն հռչակվելը ինձ համար երազանք ու նպատակ էր, մանավանդ այդքան արծաթե ու բրոնզե մեդալներից հետո։ Կարողացա ուրախության պահեր պարգևել իմ հայ ազգին, ինչի համար շատ հպարտ եմ։ Երևի իմ ոսկե մեդալի համար ես այդքան չեմ ուրախացել, որքան մեր հայ ազգը։Նրանց համար էլ այս չեմպիոնությունը շատ երկար սպասված էր, որովհետև երկար տարիներ գերծանր քաշային կարգի ոսկին մեկ երկիր էր գնում, ու վերջապես այն արդեն Հայաստանում է։ Այլ զգացողություններ ու ապրումներ ունեմ։ Իհարկե, գիտակցում եմ, որ հետագայում էլ ավելի շատ պիտի աշխատեմ ու պարապեմ, ինչին պատրաստ եմ։ Պետք է ՕԽ արծաթն էլ ոսկի դարձնեմ։ Ցավում եմ միայն, որ Գոռ Մինասյանը չկարողացավ մեդալ նվաճել։ Իրեն այդքան էլ լավ չէր զգում, քանի որ ծնկի վնասվածք ուներ և առաջնությունից առաջ երկար ժամանակ չէր մարզվել։ - Կարող ենք արդեն տարին ամփոփել։ - Չեմ կարող այս տարվա իմ արդյունքներից բավարարված չզգալ, քանի որ միակ հայ մարզիկն եմ, որ այս տարի այդքան մեդալներ է նվաճել։ Սակայն, միևնույն ժամանակ էլ լիովին գոհ չեմ ինձնից։ Գիտեմ, որ ավելացնելու և ավելի լավ հանդես գալու հնարավորություն միշտ էլ կա։ Առաջիկայում մի քանի օր կհանգստանամ ու կսկսեմ պատրաստվել արդեն 2025 թվականի Եվրոպայի առաջնությանը։ - Վարազդատ, հաշված օրեր են մնացել այս տարվա ավարտին ու կգա արդեն Նոր տարին։ - Առիթից օգտվելով, ուզում եմ շնորհավորել իմ հայ ազգին, մեր զինվորներին գալիք տոների առթիվ, մաղթում խաղաղության, առողջության, նորանոր նվաճումների տարի։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված