«Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկան նուրբ լարերի վրա խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին

Ինչպես ռուսականը փոխարինել հայկական նմուշի վարորդական վկայականով

Իրավական

«Ի­րա­վունք»-ի խմբագ­րութ­յուն է դի­մել ժա­մա­նա­կին ՌԴ քա­ղա­քա­ցի, այժմ ՀՀ քա­ղա­քա­ցի հան­դի­սա­ցող անձ եւ հարց ուղ­ղել, թե ու­նե­նա­լով ռու­սա­կան վա­րոր­դա­կան վկա­յա­կան՝ ի՞նչ կար­գով կա­րող է հայ­կա­կան նմու­շի վա­րոր­դա­կան վկա­յա­կան ստա­նալ կամ փո­խա­րի­նել այն՝ հայ­կա­կա­նով: Հար­ցի պա­տաս­խա­նը պար­զել ենք ՀՀ ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յան հաշ­վառ­ման-քննա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րի մա­տուց­ման, թույլտ­վութ­յուն­նե­րի եւ լի­ցեն­զա­վոր­ման վար­չութ­յու­նից:

«­Հա­մա­ձայն Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան կա­ռա­վա­րութ­յան 2020 թվա­կա­նի մար­տի 26-ի թիվ 385-Ն ո­րոշ­ման 1-ին հա­վել­վա­ծի 73-րդ կե­տի՝ այլ պե­տութ­յուն­նե­րում ստա­ցած եւ 1968 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 8-ի «Ճա­նա­պար­հա­յին եր­թե­ւե­կութ­յան մա­սին» կոն­վեն­ցիա­յով եւ դրա հե­տա­գա փո­փո­խութ­յուն­նե­րով ու լրա­ցում­նե­րով վա­րոր­դա­կան վկա­յա­կան­նե­րին ներ­կա­յաց­վող պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նող վա­րոր­դա­կան վկա­յա­կա­նը փո­խա­նակ­վում է՝ ա­ռանց ո­րա­կա­վոր­ման քննութ­յուն­ներ հանձ­նե­լու: Ըստ նույն հա­վել­վա­ծի 74-րդ կե­տի՝ սույն կար­գի 73-րդ կե­տով նա­խա­տես­ված դեպ­քում վա­րոր­դա­կան վկա­յա­կա­նը փո­խա­նակ­վում է այլ պե­տութ­յուն­նե­րում ստա­ցած վա­րոր­դա­կան վկա­յա­կա­նի վա­վե­րա­կա­նութ­յու­նը պար­զե­լուց հե­տո, իսկ փո­խա­նակ­ված վա­րոր­դա­կան վկա­յա­կա­նը վե­րա­դարձ­վում է այն տրա­մադ­րած պե­տութ­յան ի­րա­վա­սու մար­մին­նե­րին», - աս­ված է ՆԳՆ-ից մեզ տրա­մադր­ված տե­ղե­կատ­վութ­յան մեջ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ